Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ

45
(Թարմացված է 16:47 08.06.2021)
Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն ընտանիքները, որոնք մշտական բնակություն կհաստատեն Արցախում, բնակարան կստանան պետությունից։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ըստ հաղորդագրության` Արցախի նախագահը նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:

Անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ Հարությունյանը նշել է` ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:

Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից: Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է Հայաստանում ապաստանած քաշաթաղցիների խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից

45
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Քաշաթաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել
Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար
Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Ի՞նչ գործ ուներ Արցախի նախագահը ՔՊ-ի շտաբում. Արայիկ Հարությունյանը պարզաբանում է

204
(Թարմացված է 21:14 22.06.2021)
Արցախի նախագահը հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց Արցախ՝ քննարկումների համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ վերջին օրերին մանիպուլյացիոն եղանակներով շահարկում են Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժողովրդին ուղղված հրապարակային ուղերձի ընթացքում ԱՀ նախագահը նշեց, որ հայկական երկու պետությունների իշխանություններն ու առաջնահերթ՝ հենց առաջին դեմքերը պարտավոր են իրար հետ լավ հարաբերություններ պահպանել։ Շեշտեց՝ դա անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն ով կլինի։

«Ինչպե՞ս եք պատկերացնում առանց Հայաստանի հետ համագործակցության, ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35․000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրները։ Մենք նման խնդիրների պատճառով Մարտակերտի ու Շահումյանի մեր տասնյակ հազար քաղաքացիներին զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից»,- հայտարարեց ԱՀ նախագահը։

Նա շեշտեց՝ պատմությունը ցույց է տվել, թե ինչ խնդիրներ կարող են լինել երկպառակտության դեպքում։ Իսկ ներկայում Հայաստանի Հանրապետությունն առանցքային դեր ունի հետպատերազմական Արցախի սոցիալ-տնտեսակական վերականգնման ու զարգացման գործում՝ բյուջետային եկամուտների ապահովումից մինչև բնակարանային ու սոցիալական աջակցության ծրագրեր։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ լիովին սխալ է մեկնաբանել իմ այցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ։ Ես եղել եմ ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում, այլ հետընտրական հանդիպումներ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ։ Ընդ որում, ես պահպանել եմ չեզոքությունն ու միայն քվեարկությունից հետո եմ հանդիպումներ ունեցել, պարզապես ՔՊ-ի գրասենյակում լրագրողներն ինձ հանդիպեցին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի անդամը այցելել է Բաքվի տիրապետության տակ անցած շրջաններ

Ելույթի վերջում նա հրավիրեց հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին Արցախ՝ քննարկումների համար։

Նա ներողություն խնդրեց արցախահայությունից իր բացթողումների համար, բայց և նշեց՝ «հանիրավի է իրեն դավաճանության և անգործության մեջ մեղադրելը»։ Շեշտեց՝ նախագահի երդում է տվել, որը չի կարող դրժել։

Հավաքվածներից մեկը նախագահի ելույթի ժամանակ բղավեց «դավաճան», դրան ի պատասխան ԱՀ նախագահի համակիրները նրան անվանեցին «դավաճան», կարճ վիճաբանություն սկսվեց, նախագահն ամբիոնից նկատեց ու խնդրեց ոստիկաններին հանդարտեցնել մարդկանց։

Թավիշից բխած սերը ցուցաբերվում է ադրբեջանցիների նկատմամբ. Թևան Պողոսյան

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովեցրել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։

204
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունները. ԱԳՆ
Համայնքապետներին սպառնում են, ծեծում․ «Հայաստան» դաշինքն ահազանգում է
Արայիկ Հարությունյան

«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին

376
(Թարմացված է 20:41 22.06.2021)
ԱՀ նախագահը նշեց, թե պատերազմի օրերին ինքը նախագահի նստավայրում չի եղել, դրա համար էլ այն չեն հրետակոծել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր՝ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը։

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշեց նա։

ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դավաճանության մեղադրանքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատերազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրետակոծվել։

Արցախցիներին պառակտելու փորձերն անընդունելի են․ Արցախի ՄԻՊ-ը լինելու է հավաքի վայրում

Ընդգծեց՝ եթե ինքն իր սեփական անձի մասին այդքան անհանգստացող մարդ լիներ, ապա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր չէր լինի առաջնագծի ամենաթեժ ու վտանգավոր կետերում։ Նշեց՝ շենքի ուղղությամբ չեն կրակել, որովհետև ինքն էլ շենքում չի եղել։

376
թեգերը:
Հրաժարական, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան
Արցախի նախագահը խոստանում է բաց ու անկեղծ ելույթ ունենալ
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է

Երեք հիմնական միֆ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

0
(Թարմացված է 23:36 22.06.2021)
Ինչո՞ւ են Հիտլերի նկատմամբ հաղթանակը ավելի ու ավելի հաճախ վերագրում ԱՄՆ-ին, երբ են առաջացել պատերազմի թեմայով առաջին միֆերը և ինչպես պայքարել դրանց դեմ։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի առթիվ ներկայացնում ենք Sputnik-ի հոդվածը։

Ինչո՞ւ են ժամանակակից հանրության շրջանակում այդքան շատ կեղծիքներ հայտնվել Երկրորդ համաշխարհայինի մասին, և արդյո՞ք հնարավոր է դիմակայել դրանց։ Չէ՞ որ պատմությունը խեղաթյուրող և նացիզմի դեմ հաղթանակի գործում խորհրդային զինվորների ավանդը նսեմացնող հրապարակումները հայտնվում են հիմնականում սոցիալական ցանցերում, իսկ դրանք շատ դժվար է վերահսկել։

Հինգ օջախ, որոնք կարող են երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, դրա դեմ հնարավոր է պայքարել, կարծում են մեդիաոլորտի մասնագետները։ Սակայն դրա համար պետք է հասկանալ պատերազմի մասին երեք գլխավոր միֆերը։

Միֆ այն մասին, որ հաղթանակը ԱՄՆ-ի շնորհիվ էր

«Կեղծարարության փորձեր, խոսակցություններ, որ պատերազմում Ամերիկան է հաղթել, նախկինում էլ են եղել, միայն թե այն ժամանակ լկտիության մակարդակն ավելի ցածր էր,-կարծում է գերմանացի գրող, «Antispiegel» կայքի ղեկավար Թոմաս Ռյոպերը։- Առաջ գոնե ասում էին, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել, որ ամենամեծ կորուստները կրել է հենց արևելյան ռազմաճակատը։ Իսկ հիմա խորհրդային զինվորներին ավելի ու ավելի հաճախ են օկուպանտներ անվանում, իսկ ամերիկացիները, պարզվում է, շոկոլադով էին եկել Գերմանիա»։

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Ռյոպերի կարծիքով՝ պատմության աղավաղմանը շատ են նպաստում եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում՝ գերմանական պարբերականները։ Նա հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը սոցցանցերում հրապարակում էր արել այն մասին, որ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը ազատագրել են ամերիկացիները։ Ավելի ուշ, քննադատությունների տարափից հետո, պարբերականը հայտարարել էր, որ «սխալ» է թույլ տվել և ուղղել էր հրապարակումը։ Հիմա այնտեղ ասվում է, որ «Աուշվից» համակենտրոնացման ճամբարը ազատագրել է Կարմիր բանակը։

Մասնագետներն առաջարկում են դատապարտել պատմության ցանկացած խեղաթյուրում։ Այդպես, «Der Spiegel»-ի հրապարակմանը ուշադրություն հրավիրեցին գերմանալեզու օգտատերերերի մեկնաբանությունները, որոնք համարում էին, որ պաշտպանում են ոչ միայն իրական փաստը, այլև Աուշվիցում զոհված 1,4 միլիոն մարդկանց հիշատակը;

Միֆ այն մասին, որ նոր սերունդն անտարբեր է այդ պատերազմի նկատմամբ

Կարծիք կա, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Սակայն դա այդպես չէ, կարծում է Russia Today-ի լրագրող Մարիա Բուտինան և օրինակ է բերում «Անմահ գնդի» երթը. եթե նախկինում Ռուսաստանի սահմաններից դուրս այդ ակցիային մասնակցում էր ընդամենը 39 երկիր, ընդամենը մի քանի տարում նրանց թիվը հասավ 115-ի:

«Ուստի կարևոր է աջակցել մեր հայրենակիցներին, նրանք պատմական հիշողության պաշտպաններն են, խաղաղության և համագործակցության գաղափարներն իրականացնողները, արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունն ու հենարանը»,-ասում է Բուտինան։

Այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ պատերազմի մասին, աճում է նաև մերձավոր արտերկրում, կարծում են ֆորումի խոսնակները։ Դրա ապացույցը ռուսաստանցի Սերգեյ Միրոշնիչենկոյի կամավորական աշխատանքն է, ով աշխատանքից ազատ ժամանակ թարգմանում է Նյուրնբերգյան գործընթացի սղագրությունները և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այլ փաստաթղթեր:

Վերջերս համացանցում նաև նոր կայք է հայտնվել՝ «Nuremberg Media»-ն, որը պատմում է Նյուրնբերգյան ռազմական դատարանի մասին։ Նախագծի ստեղծողները «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն է և «Sputnik» գործակալությունը։

Պատերազմի մասին խոսելիս պետք է փաստեր ներկայացնել, համոզված են «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցները։ Մարդիկ, որոնք հայտարարում են, թե կոմունիզմն ու նացիզմը նույն բանն են, կորցնում են իրենց բոլոր փաստարկները՝ ծանոթանալով զանգվածային ստերիլիզացման գաղափարին։ Այս նախագիծը առաջարկել է գերմանացի բժիշկ Ադոլֆ Պոկորնին՝ 1941թ․-ի հոկտեմբերի իր նամակում՝ պնդելով, որ «թշնամին պետք է լինի ոչ միայն պարտված, այլև ոչնչացված»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Այդ նպատակով Պոկորնին առաջարկում էր ստերիլիզացնել «3 միլիոն բանտարկյալ-բոլշևիկներին, որոնց պետք է զրկել բազմանալու հնարավորությունից»։ Բժշկի կարծիքով՝ դա անելուց հետո գերիներին կարելի էր մինչև կյանքի վերջ օգտագործել որպես աշխատուժ, և փորձարկման հաջող արդյունքի դեպքում նախատեսվում էր ճիշտ նույն կերպ վարվել ԽՍՀՄ մնացած բնակչության հետ Հիտլերի հաղթանակի դեպքում։

Ֆեյքերը ինտերնետի՞ շնորհիվ են հայտնվել

Իրականում կեղծ նորությունները միշտ էլ գոյություն են ունեցել, կարծում է լրագրող և «Թվային պատմություն» YouTube-ալիքի հեղինակ Եգոր Յակովլևը։ Եվ չնայած համացանցի շնորհիվ ֆեյքերը արագ են տարածվում տեղեկատվական դաշտում, դրանց մակարդակը բավական ընկել է։ 19-րդ դարում, օրինակ, պատմական մոլորությունները շատ ավելի ստեղծագործաբար էին հորինում։

1817թ․-ին չեխ բանաստեղծ Վացլավ Գանկան հայտնեց, որ Կրալե Դվուր քաղաքի եկեղեցում ձեռագիր է հայտնաբերել՝ հնագույն էպոս այն մասին, թե ինչպես են չեխերը 1242թ․-ին ջարդել․․․ թաթար-մոնղոլներին։ Շատ չեխեր հավատացին լեգենդին։ Բանաստեղծի սուտը հաջողվեց բացահայտել միայն 70 տարի անց դատարանի միջոցով։

Եվս մեկ հայտնի ֆեյք 1939թ․-ին հրապարակել էր ֆրանսիական «Havas» տեղեկատվական գործակալությունը։ Այն պնդում էր, որ Իոսիֆ Ստալինն ուզում էր գրավել Լեհաստանը և անգամ տարածում էր մի ճառ, որը գեներալիսիմուսն իբր արտասանել էր քաղբյուրոյում ի աջակցություն Գերմանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պատերազմից հետո կարողացան ապացուցել, որ «Havas» գործակալության հրապարակած ճառը կեղծիք է։

0
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Հայրենական մեծ պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ