Փրկարարներ

Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

27
(Թարմացված է 13:02 08.06.2021)
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն։

Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ

27
թեգերը:
աճյուն, զինծառայող, Վարանդա (Ֆիզուլի), Արցախ
Ըստ թեմայի
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը
Աղդամ. արխիվային լուսանկար

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

1897
(Թարմացված է 20:00 12.06.2021)
Բաքվի հայտնած տեղեկատվության համաձայն` այս անգամ հայ գերիներին փոխանցում են ադրբեջանա–վրացական սահմանով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հավելելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։

Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

«Պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել հակատանկային և հակահրթիռային 97 000 ականների տեղակայման քարտեզը:

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Նիկոլ Փաշինյանը հաստատեց` 15 գերի է վերադառնում հայրենիք

1897
թեգերը:
Ադրբեջան, Բաքու, ականազերծում, գերի
Ըստ թեմայի
Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան
Հայտնի են դարձել 26 հայ գերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանում
Եթե Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան
Հադրութ. արխիվային լուսանկար

Հադրութի շրջանում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

116
(Թարմացված է 17:39 12.06.2021)
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ևս 8 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

116
թեգերը:
Պատերազմ, Հադրութ, աճյուն
Ըստ թեմայի
«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին
Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը
ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա
Գերիների վերադարձ․ արխիվային լուսանկար

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ

30
(Թարմացված է 15:24 13.06.2021)
Իրականացվել է հայրենիք վերադարձած գերիների առողջական վիճակի ուսումնասիրություն:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպել ու առանձնազրույց են ունեցել երեկ՝ հունիսի 12-ին, հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ»,- նշված է հաղորդագրության հետ։

Հանդիպման ընթացքում իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքներով ձեռնարկվելու են անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

30
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները
Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին