Հայաստան, Գարեգին Բ, կաթողիկոս, Արցախ, Ստեփանակերտ, arcakh, garegin b,
Գարեգին Բ–ն Արցախում է

Գարեգին Բ–ն Արցախում է

97
(Թարմացված է 14:51 04.06.2021)
Կաթողիկոսն առաջին հերթին այցելել է եղբայրական գերեզմանոց։ Լուսանկարներում երևում է, որ նրան ուղեկցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն Արցախում է։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ժամանելով Արցախ՝ կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելեց եղբայրական գերեզմանոց»,– Facebook–ի իր էջում գրել է քահանան։

Կաթողիկոսն աղոթել է նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելել քաջորդիների շիրիմներին։

Հիշեցնենք` կաթողիկոսը Արցախի Հանրապետություն է մեկնել Սյունիքից։ 

Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել

97
թեգերը:
Ստեփանակերտ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Արցախ
Ըստ թեմայի
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի վարքագիծը. Մայր աթոռը կոչով դիմել է միջազգային հանրությանը
Հավատում ենք, որ ժողովուրդն ուժ կգտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից. Գարեգին Բ
Արխիվային լուսանկար

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

72
(Թարմացված է 21:09 24.06.2021)
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հաստատել են գործողությունների համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ «ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Դրական է գնահատվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումն ապահովելու Ռուսաստանի ջանքերին:

«Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը։ Ռուսաստանի նախագահը նաև փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցություններից:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Քիյամադինլի բնակավայրի շրջանում՝ 2020 թ․-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ գծով կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

72
թեգերը:
Արցախ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել

37
(Թարմացված է 18:38 24.06.2021)
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 585 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ: 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

37
թեգերը:
աճյուն, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

47
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

47
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան