Քարվաճառ, արխիվային լուսանկար

Ադրբեջանի ՊՆ մեքենան պայթել է Քարվաճառում. կան զոհեր

424
(Թարմացված է 17:10 04.06.2021)
Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից` գերատեսչության մեքենայում լրագրողներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեքենաներից մեկը պայթել է ականի վրա Քելբաջարի շրջանում (Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան, որն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. խմբ.): Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ադրբեջանական պետական հեռուստատեսություն և ռադիոհեռարձակում» ՓԲԸ նախագահ Ռովշան Մամեդովին։

Հայաստանի հետ սահմանին երիտասարդ ադրբեջանցի է պայթել ականի վրա

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել են ԱզTV պետական հեռուստաընկերության օպերատոր Սիրաջ Աբիշովը (1989 թ.ծնված) և «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության աշխատակից Մագերամ Իբրահիմովը (Ալիօղլու):

Եվս երեք մարդ, այդ թվում ՝ հեռուստաալիքի աշխատակիցն ու վարորդը, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։

Որտե՞ղ է պայթել ադրբեջանական բեռնատարը․ հայ փորձագետները տեղորոշում են արել

 

424
թեգերը:
ԽՍՀՄ, պայթյուն, Լրագրող, ադրբեջանցի, Ադրբեջան, Քարվաճառ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի պաշտոնյան Աղդամում պայթել է ականի վրա
Աղդամում ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա
Երեք ադրբեջանցի պայթել են ականի վրա. երկուսը եղբայրներ են
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

16
(Թարմացված է 13:07 21.06.2021)
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով։

«Արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

Ծառայությունը հիշեցնում է, որ ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:
Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

16
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Ադրբեջան, Արցախ

Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի բլոկ–մոդուլային ավանի կահավորումը

125
(Թարմացված է 12:30 21.06.2021)
Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների բնակության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմանների ստեղծման նպատակով ամենակարճ ժամկետում 30 բլոկ-մոդուլային ավան է կառուցվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ստեփանակերտում կառուցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանը, հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ավանը բաղկացած է 172 մոդուլից, այդ թվում՝ բնակելի և վարչական, սանիտարա-համաճարակաբանական և հոսպիտալային բաժանմունքներ, օպերացիոն բլոկ, ամբուլատորիա և մեկուսարան:

Մոդուլները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին ապահովելու նպատակով բժշկական ջոկատի համար կառուցվել է բլոկ-մոդուլային ավան՝ 40 մահճակալով: Բաղկացած է ամբուլատոր բաժանմունքից, ընդունիչ-տեսակավորման բաժանմունքից, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային բաժանմունքից և երկու ինֆեկցիոն բաժանմունքներից: Մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու հնարավորություններն ամբողջ ծավալով ստացիոնար են: Պայմաններ են ստեղծվել անձնակազմի բնակության համար։ Սարքավորումներն այսօրվա դրությամբ լավագույններից են Ռուսաստանի Դաշնությունում»,-ասել է բժշկական ջոկատի պետ Մարատ Խատագովը։

Խաղաղապահներն ապահովում են ջրագծերի վերականգնման անվտանգությունը Արցախում

Հոսպիտալի Ժամանակակից սարքավորվածությունը բարձր որակավորում ունեցող բժիշկներին օգնում է օպերատիվ և ճշգրիտ ի հայտ բերել այցելուների հիվանդությունները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովի գլխավորությամբ և Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մարմինների անմիջական մասնակցությամբ, կարճ ժամանակում ռուս զինծառայողների համար բնակության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմանների ստեղծման նպատակով կառուցվել է 30 բլոկ-մոդուլային ավան՝ նախատեսված 250, 60, 40, 30 և 15 մարդու համար:

Այսպիսով, հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցումը թույլ է տվել ամբողջությամբ ավարտել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը:

Блочно-модульный городок медицинского отряда специального назначения ВС РФ в Карабахе
Մոդուլային ավանի հոսպիտալային բաժանմունքը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

125
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Խաղաղապահները բժշկական սարքավորումներ են փոխանցել Ստեփանակերտի մանկական հիվանդանոցին
Արցախում խաղաղապահները հետ են մղել պայմանական հարձակումը
Արցախում ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ դարձնել․ Ռոբերտ Քոչարյան
Վարդան Այվազյան

Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը որոշի հրաժարվել մանդատներից. բացատրում է սահմանադրագետը

0
(Թարմացված է 14:38 21.06.2021)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ընտրական գործընթացին առնչվող սահմանադրական որոշ իրողությունների։

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` սահմանադրական մեծամասնության կողմից կառավարություն ձևավորելու իրավունքն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, եթե տվյալ քաղաքական ուժն ընտրություններում ստացել է քվեների առնվազն 54 տոկոսը։ Ըստ նրա` դեռ վաղ է կարծիք հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ հայտնի չեն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքի և մյուս ուժերի մոտեցումները: Նրանք կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները և բացառված չէ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվեն մանդատներից և առաջանա նոր քաղաքական ճգնաժամ։

«Այդ դեպքում խորհրդարանը կազմված կլինի միայն մեկ քաղաքական ուժից, որն, ըստ էության, կունենա լեգիտիմության հետ կապված խնդիր ու կհայտնվի ճգնաժամային իրավիճակում։ Բայց պետք է հստակեցվի, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն հիմնական ընդդիմադիր միավորները։ Իրավական տեսակետից` սկզբում ընտրված պատգամավորներն են հրաժարվում մանդատից, այնուհետև ցուցակից դուրս գալու դիմում են գրում մյուսները։ Սա տեխնիկական կողմն է։ Եթե քաղաքական ուժը որոշի հրաժարվել մանդատներից, դա իրավական առումով իրագործելի է, որևէ խոչընդոտ չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի կարծիքով` ընտրություններին մասնակցած հաջորդ ուժերը չեն կարող մանդատ ստանալ, նման ընթացակարգ գոյություն չունի, քաղաքական ուժն Ազգային ժողով անցնելու համար պետք է հաղթահարի օրենքով սահմանված անցողիկ  շեմը կուսակցությունների համար` 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։ Ըստ նրա` եթե «Հայաստան» դաշինքը չհրաժարվի մանդատներից, ապա այս խորհրդարանում կլինի 105 պատգամավորի տեղ, որովհետև 101 տեղը նախատեսում է Սահմանադրությունը, որին գումարվում են չորս պատգամավորներն ազգային փոքրամասնություններից։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

Իրավագետի խոսքով` Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ իշխանության և ընդդիմության փոխհարաբերակցությունը չի կարող լինել ավելին, քան 2/3–ը 1/3–ից։ Որքան էլ իշխանությունը ցանկանա ձայն ստանալ, ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի առնվազն 1/3-ը։ Եթե ամեն ինչ ընթանա իր հունով և զարգացումներ չլինեն, ապա ԱԺ–ն կունենա 105 պատգամավոր, որի 58 տոկոսը կկազմեն իշխանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

0
թեգերը:
ԱԺ, խորհրդարան, Ընտրություններ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները
ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանում չի հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա