00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` ինչ ճանապարհ էր առաջարկում Արցախի խնդիրը լուծելու համար

© Photo : Facebook / Լևոն Տեր-ՊետրոսյանЛевон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը վստահեցնում է՝ իր առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի լուծման առաջին փուլում պետք է վերադարձնեինք Լաչինն ու Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` խոսելով հակամարտության լուծման իր առաջարկի մասին։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Լաչինի միջանցքը ոչ թե լինելու էր ինչպես հիմա է՝ 4 կմ-անոց հատված, այլ առնվազն 22 կմ։

«Ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմաններ՝ Խորհրդային Միության ժամանակների։ Եթե այսօր մեր ժողովրդին ասվի` համաձա՞յն եք այսպիսի վիճակի, կարգավիճակի, ուրախությունից կմեռնի»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։

Այս տարբերակում Արցախի վերջնական կարգավիճակ չէր արձանագրվում։ Վերականգնվում էին ԼՂԻՄ-ի սահմանները, ստանում էինք Լաչինի 22 կիլոմետրանոց միջանցքը և սկսում էինք բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով

«Այդ բանակցությունների ժամանակ (արդեն այս բոլոր հրատապ հարցերը լուծելուց հետո) անցնում էինք երկրորդ էտապին, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր որպես հավասար կողմ՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան։ Ստեղծվում էր հատուկ հանձնաժողով՝ Մինսկի խմբի հովանու ներքո և այս երեքի՝ Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի համաձայնության դեպքում վճռվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն՝ Ղարաբաղը ունենում էր վճռական ձայն»–ասաց Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս հնարավորությունները կորցրեցինք, երբ Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցությունների գործընթացից։

ՀՀ առաջին նախագահը վստահեցնում է՝ իր առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ իր առաջարկած պլանով չէր որոշվելու Արցախի վերջնական կարգավիճակը, Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ աշխարհում նման շատ օրինակներ կան, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի դեպքում է։

ՀԱԿ–ը 101 թեկնածու ունի. ցուցակը գլխավորում է Լևոն Տեր–Պետրոսյանը

«Ժամանակները փոխվում են, սահմանների նշանակությունը սկսում է կորչել։ Ամբողջ Եվրոպայում սահմաններ չկան արդեն, ինչ-որ հաջողվել է Եվրոպային, արևելքի երկրներին ինչո՞ւ չի կարող հաջողվել»,–ասաց ՀՀ առաջին նախագահը։

И.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Փաշինյանն առաջարկում է սահմանային խնդիրը լուծելու համար միջազգային դիտորդներ տեղակայել

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0