Հայ ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելել

Շնորհակալ եմ, որ այստեղ եք. 80 հայ ուխտավոր խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելել

113
(Թարմացված է 09:29 24.05.2021)
Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 80 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուխտավորներն Ամարաս էին գնացել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:

«Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ պաշտպանում եք մեզ։ Երախտապարտ ենք։ Աստված օրհնի ձեզ։ Մաղթում ենք, որ բոլորդ լավ լինեք, մեր հայրենի հողում էլ միշտ խաղաղություն լինի», - ասել է ուխտավոր Վեսմիրա Գաբրիելյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասը հայտնվել է սահմանազատման գծի մոտ։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

113
թեգերը:
Ամարաս, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (170)
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ
Խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հարցերը
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Որոնողական աշխատանքներ

Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

66
(Թարմացված է 17:35 28.07.2021)
2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– գրել է նա Facebook–ում։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

66
թեգերը:
զինծառայող, աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ողջ կազմը հետմահու պարգևների է արժանացել

156
(Թարմացված է 16:49 28.07.2021)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` 44-օրյա պատերազմում ցուցաբերած քաջության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:

Նշվում է, որ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողության ժամանակ պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

1 / 7
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկաայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈւ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։

Դավիթ Գրիգորյանը ոչնչացրել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ. նա պարգևատրվեց հետմահու

156
թեգերը:
Մարտական խաչ, մեդալ, Արցախ, Զոհ, պարգևատրում
Ըստ թեմայի
Հետմահու բարձրագույն կոչում ստացած զինծառայողների ընտանիքները պարգևավճար կստանան
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը

281
(Թարմացված է 00:30 29.07.2021)
Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկայացրել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը:

Իր ելույթում կոնգրեսականը ներկայացրել է Փալոնեի (#PalloneAmendment) ուղղումը և հայտարարել Արցախին օգնություն տրամադրելու և ականազերծման ծրագրին 2 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Տիկնայք և պարոնայք, այս ուղղման ընդունումը կօգնի ցույց տալ, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես, երբ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության դեմ», - ընթերցել է Փալոնեն:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

Ի դեպ, ինչպես գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

281
թեգերը:
օգնություն, Արցախ, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը. Բլինկեն
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել