Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է

65
(Թարմացված է 14:34 22.05.2021)
Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։

Կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ, կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:

Ֆրանսահայ երգչի կատարումներով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում:

Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով՝ մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական հաղթանակների ամիս է, և պատահական չէ , որ տիեզերական մեծության Շառլ Ազնավուրը ծնվել է մայիսին։ Մի մարդ, ով այնքան սեր, հույս, հավատ, բարություն է մաղթել մարդկությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակությունը, ուսուցիչներ, աշակերտներ, որոնք ծաղիկներ են խոնարհել մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին:

Հիշեցնենք` Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։

«Զոհերի հիշատակին»․ Շառլ Ազնավուրի հարսը ռուսերենով կատարել է նրա երգերից մեկը

65
թեգերը:
Շառլ Ազնավուր, Ստեփանակերտ, Արցախ
Ըստ թեմայի
«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ
Հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր սիրտդ․ Շառլ Ազնավուրի դուստրը գրառում է կատարել
Շառլ Ազնավուրի որդին Փարիզում մասնակցել է Արցախի աջակցությանն ուղղված ակցիային
Զորամաս

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու». Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

262
(Թարմացված է 15:10 18.06.2021)
Բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արցախի ՊԲ–ն անընդունելի է համարում քաղաքական քարոզչությունը բանակում։ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Facebook–ում։

«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից»,– նշված է հայտարարության մեջ:

Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»,– ընդգծում է ՊԲ–ն։

Նշվում է, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում:

262
թեգերը:
Ընտրություններ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ
Ըստ թեմայի
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով
Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին
Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կհետևի Հայաստանում կայանալիք ընտրություններին
Դմիտրի Պեսկով

ՌԴ-ն շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր կողմերի հետ. Պեսկով

52
(Թարմացված է 13:56 18.06.2021)
Կրեմլի ներկայացուցիչը շեշտում է, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոնիսի - Sputnik. Ռուսաստանը սերտ շփումների մեջ է Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սերտ շփումների մեջ ենք թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը, ինֆրաստրուկտուրայի զարգացմանը, տրանսպորտային հաղորդակցությանը, իրավիճակի ընդհանուր բարելավվմանը ու չպետք է պարունակի ինչ-որ տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Քոչարյանը խոստանում է վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ առանց «մութ խաղերի»

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

52
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Արցախ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան
Պուգաչովայի և Գալկինի զավակները

«Սա հիթ է». Գարի և Լիզա Գալկինները հայրիկի ծննդյան օրն անակնկալ են մատուցել. տեսանյութ

31
(Թարմացված է 23:59 18.06.2021)
Ալլա Պուգաչովան երեխաների հետ երաժշտական համար է նախապատրաստել հայտնի շոումեն ամուսնու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները` Գարին և Լիզան, որոշել են ուրախացնել հայրիկին արտասովոր շնորհավորանքով։ Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հունիսի 18-ին 45 տարեկան դարձավ։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Գալկինն ու Պուգաչովան հրաշալի ընտանիք ունեն, երեխաներն էլ շատ դաստիարակված են։ Նրանց տոնական երգը հավանության արժանացել շատերի կողմից։

Արտիստը շնորհավորանքներ է ստանում ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։  Բայց նախևառաջ ընտանիքի անդամներից։ Գարի և Լիզա Գալկինները հոր համար ռեփ են կատարել։ Այդ երգով նրանք շնորհավորել են հայրիկի ծննդյան օրն ու նշել, որ «նա արժանի և խելացի, օրինակելի, հավատարիմ և ուժեղ տղամարդ է մեծացել»։

Գարին և Լիզան խոստովանել են, որ ուրախ են նրա երեխաները լինելու համար և ուզում են նրա պես լինել։

«Սա հիթ է», «Վաու։ Ինչ հիանալի շնորհավորանք է։ Երեխաները հրաշք են», «Որքան լավ է նման բան տեսնելն ու լսելը», «Բրավո ռեփի աստղերին», – այսպիսի մեկնաբանություններ են թողել Գալկինի երկրպագուները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Գարիին։ Հեռուստահաղորդավար և երգիծաբան Գալկինի  համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

31
թեգերը:
ծնունդ, երեխա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Գալկինը հիանում է կնոջով, իսկ հետևորդներն այդ տեսանյութը տհաճ ու տարօրինակ են համարում
Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել
Ծիրանագույնից մինչև «Կիմ Չեն Քարդաշյան»․ Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է հետևորդներին