00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա

© Sputnik / Aram NersesyanНарине Товмасян с детьми во дворе арендованного доме в Аскеране
Нарине Товмасян с детьми во дворе арендованного доме в Аскеране - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Բաժանորդագրվել
Արցախում պատերազմից հետո ազատ բնակարան դժվար է գտնել` հնարավոր բոլոր տներում տեղահանվածներն են։ Կյանքն այստեղ հիմա փոխվել է. բազմազավակ ընտանիքների դեպքում խնդիրն ավելի սուր է` մարդիկ աշխատել են, որ երեխաներն ապահով ապագա ունենան, բայց զրկվել են ամեն ինչից։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. Կարինե Հարությունյան, Դավիթ Գալստյան. Պատերազմի հետևանքով անօթևան մնացած 7000 ընտանիք տեղավորվել է Արցախի տարբեր շրջաններում։ Հատկապես դժվար է բազմազավակ ընտանիքների հարցը, քանի որ վերջին տարիներին Արցախի կառավարությունը շատերին էր տուն հատկացրել, և նրանք տեղափոխվել էին նոր տներ։

© Sputnik / Aram NersesyanՆարինե Թովմասյանը
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Նարինե Թովմասյանը

Ներկայացնում ենք թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից Ասկերանում տեղավորված 2 բազմազավակ ընտանիքների պատմությունները, որոնք զրկվել են ամեն ինչից` չկարողանալով անգամ փաստաթղթերն ամբողջությամբ հանել։

Շուշեցի Նարինե Հովհաննիսյանի 2 տունն էլ թշնամին հողին է հավասարեցրել

Շուշեցի Նարինե Թովմասյանն այժմ իր 5 անչափահաս երեխաների հետ ապրում է Ասկերանում` ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տանը։ Որպես բազմազավակ ընտանիք` Թովմասյաններին նախորդ տարվա հունվարին Շուշիում մեծ` 5 սենյականոց բնակարան էին տրամադրել։ Տունը կարգի էին բերել, տեղափոխվել այնտեղ, որ արդեն վայելեն, բայց չեն հասցրել` պատերազմը փոխել է բոլոր ծրագրերը։

© Sputnik / Aram NersesyanՆարինե Թովմասյանի երեխաները
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Նարինե Թովմասյանի երեխաները

«Խաղաղ ապրում էինք` ամուսինս «Արցախէներգոյում» է աշխատում, էլեկտրիկ է, ես էլ տեղավորվել էի Շուշիի դպրոցներից մեկում` որպես մաքրուհի։ Նոր–նոր ոտքի էինք կանգնել. որ նոր բնակարան ստացանք, նախկինը վարձով տվեցինք. 4 տղա ունեմ` պիտի նաև նրանց համար մի բան ստեղծեինք։ Բայց դե ինչ վայելել, պատերազմը ջուրը գցեց ամեն ինչ»,-ասում է Նարինեն։

Կինը պատմում է` քանի որ ամուսինը բազմազավակ ընտանիքի հայր է, պատերազմի օրերին առաջնագիծ չեն տարել, նա իր գործն է շարունակել։ Երբ ռմբակոծության հետևանքով որևէ տեղ էլեկտրալարերի վթար էր լինում, գնում, միացումներ էր անում։

© Sputnik / Aram NersesyanՆարինե Թովմասյանի նոր տունը
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Նարինե Թովմասյանի նոր տունը

Նարինեն պատերազմը սկսելուց 3 օր անց` սեպտեմբերի 30-ին է լքել Շուշին. նրան ու երեխաներին Երևանից եկած կամավորներն են Հայաստան տեղափոխել։ Նրանք օթևանել են Էջմիածնի Գրիբոյեդով գյուղում. գյուղացիներից մեկն անվճար տուն է հատկացրել։ Չնայած Նարինեն շատ գոհ է եղել տանտիրոջից, իր` արդեն իսկ բարեկամի պես դարձած հարևաններից, սակայն որոշել է Արցախ վերադառնալ։ Դեկտեմբերի 30-ին Ասկերանում տուն են գտել և ընտանիքով տեղափոխվել այնտեղ։ Ճիշտ է, տան վարձավճարն ու կոմունալ վճարները պետությունը փոխհատուցում է, սակայն տանը գազ չկա, հաց թխելու փուռ չունի...

«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

«Էլի փառք Աստծո, Ստեփանակերտում բացվեց Շուշիի 2-րդ դպրոցի մասնաճյուղը, և նորից իմ գործին անցա, ամուսինս էլ իր գործով Ստեփանակերտում է աշխատում, սակայն տան հարցը չգիտեմ` ինչպես է լուծվելու։ Հարցն այն է, որ պետությունը պատրաստ է տրամադրել որոշակի գումար` շրջաններում մինչև 15 մլն, իսկ գյուղում` 10 մլն դրամի չափով, որպեսզի տուն գնենք։ Բայց այդ գնով նորմալ տուն չես գնի»,–ասում է Նարինեն ու հավելում` 5 երեխաների հետ դժվար է որևէ գումար «հետ գցել», չեն կարող։  

© Sputnik / Aram NersesyanՆարինե Թովմասյանի երեխաները
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Նարինե Թովմասյանի երեխաները

Կորուստների մասին խոսելիս` Նարինեն անմիջապես հարազատ Շուշին է հիշում. պատմում է, որ պատերազմի օրերին, երբ Երևանում տաքսի է նստել, վարորդը հետաքրքրվել է` հե՞շտ է Շուշին գրավելը։ Նա հիշում է իր պատասխանն ու աչքերն արցունքոտվում են.«Ասացի` ոնց որ դու սարի գլխին լինես, և գան քեզ այդտեղից զոռով իջեցնեն. իհարկե, հեշտ չի»։ Նարինեն վստահ է` ադրբեջանցիներն իրենց սեփական ուժերով չէին կարող Շուշին գրավել։ 

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

Հիմա ամեն ինչը հիշելը ցավ է` Շուշին, Ղազանչեցոցը, իրենց տունն ու բնությունը։ Նարինեն ադրբեջանական տարբեր ալիքներով տեսել է` իրենց երկու տունն էլ ավիրել են, հողին հավասարեցրել։ Լսելով, որ մայրը Շուշիի մասին է խոսում` Նարինեի քչախոս տղաներն էլ իրենց հերթին ասում են` Շուշիում լավ էր, ամեն ինչ կար, իսկ այստեղ ոչինչ չունենք, խաղալու տեղ անգամ չկա։

Լավրենտ Բաղդասարյանը հույս ունի Ավետարանոց վերադառնալ` թեկուզ կռվով

Լավրենտ Բաղդասարյանի բազմազավակ ընտանիքը (6 երեխա ունի` 3 աղջիկ, 3 տղա) այժմ ապրում է հարազատ Ասկերանի շրջանում, սակայն շրջանի իրենց գյուղը` Ավետարանոցը, թշնամու հսկողության ներքո է։ Բաղդասարյանները ոչինչ չեն կարողացել հանել տնից, իսկ թշնամուն թողել են 4 տուն` 1-ը պետությունն էր հատկացրել որպես բազմազավակ ընտանիք, իսկ 3-ն էլ Լավրետն ինքն էր աշխատել և տղաների համար գնել։

© Sputnik / Aram NersesyanԼավրենտ Բաղդասարյան
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Լավրենտ Բաղդասարյան

«Ամենավերջինը ես եմ խոխեքիս գյուղիցը հանել։ Ես դեռ մյուսներին էին ասում, որ խոխեքին դուրս չբերեն։ Իմ մտածելով խոխան պիտի մնա` բա տի է մեզ ուժ տալիս։ Մտածում էի` գոնե նրանք լինեն, որ մենք էլ իմանանք` ում համար ենք պայքարում, որ զգոնությունը չկորցնենք»,–ասում է Լավրենտը։

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

2000-ականներին նա սպա է եղել, սակայն հետո դուրս է եկել ծառայությունից և սկսել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել։ Կինն աշխատել է մանկապարտեզում, և երեխաներին ապահովել են ամեն ինչով։ Հավելյալ տներ գնելուց հետո վստահ են եղել, որ երեխաներին լավ ապագա է սպասվում։ Սակայն սկսվել է պատերազմն ու փոշիացրել ամեն ինչ։ Լավրենտին էլ բազմազավակ հայր էր, ու առաջնագիծ չտարան, նա աշխարհազոր է եղել` զենք-զինամթերք տարել օգնության։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն կարիք է եղել զենք վերցնել ու սեփական գյուղը պաշտպանել։

© Sputnik / Aram NersesyanԼավրենտ Բաղդասարյանի զավակները
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Լավրենտ Բաղդասարյանի զավակները

«Ոչ ոք չէր մտածում, որ Ավետարանոցը կարող է ընկնել, սակայն ամեն ինչ այնքան անկազմակերպ էր` ոչ ոք չգիտեր ինչ աներ։ Ի վերջո, հոկտեմբերի 27-ին կամավորներով դուրս եկանք գյուղից, նույն օրն էլ թշնամին գյուղ մտավ»,–ասում է Լավրենտը և հավելում` հասցրել է միայն երեխաների փաստաթղթերը դուրս բերել տնից։

Հրադադարից հետո նա ընտանիքին Ասկերանի շրջան է բերել, բայց այս անգամ արդեն Ասկերան քաղաքում են տեղավորվել` վարձակալությամբ։ Տղամարդն ասում է` ինքը հողի մարդ է` քաղաքում ապրել չի ուզում։ Հիմա էլ արդեն վարձակալությամբ հող է վերցրել` լոբի, կարտոֆիլ ցանել, գոջիներ է գնել, պահում է։ Մեծ տղան էլ, որը մի քանի ամսից պետք է ծառայության մեկնի, շինարարական աշխատանքներ է անում, ընտանիքին օգնում։ Բաղդասարյանների համար տան հարցն է մնում օդում կախված։

© Sputnik / Aram NersesyanԱսկերանը
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Ասկերանը

«Կառավարությունն ասել է` տուն գտեք, մենք գումարը կփոխհատուցենք. հիմա այս տունը վաճառվում է, բայց թանկ է, այդքան գումար պետությունը չի տա։ Մյուս կողմից իհարկե ես պետք է վերադառնամ Ավետարանոց` ուզում է կռվով լինի, այստեղ չեմ մնալու։ Ուղղակի մինչ էդ պիտի երեխեքը մնալու տեղ ունենան»,–ասում է Լավրենտը։

© Sputnik / Aram NersesyanԼավրենտ Բաղդասարյանի որդին օգնում է ծնողներին
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Լավրենտ Բաղդասարյանի որդին օգնում է ծնողներին

Ի դեպ, մինչ մենք զրուցում էինք Լավրենտի հետ, ողջ ընթացքում նրա երեխաները գործ էին անում` խոզերի համար թեփ էին մանրացնում, պարկերի մեջ լցնում, բակը թեփից մաքրում... Երեխաներն ասում են` իրենց գյուղում լավ էր, բայց կարևորն այն է, որ պատերազմից  հետո կորուստներ չունեցան, բոլորով միասին են։

© Sputnik / Aram NersesyanԼավրենտ Բաղդասարյանի երեխաներն օգնում են հորը
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Լավրենտ Բաղդասարյանի երեխաներն օգնում են հորը

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` շինարարական աշխատանքների առաջին փուլում հին և լքված բնակարանային ֆոնդն են թարմացրել, վերանորոգել ու տրամադրել. արդեն ավելի քան 150 ընտանիք է տեղակայվել նման տներում։ Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում մոտ 460 օբյեկտներում։

Լրահոս
0