Զինծառայող

Արցախի ԱԽ–ն հերքում է լուրը, թե ադրբեջանական ԶՈւ–ն դիրքերն առաջ է տվել նաև Արցախում

158
(Թարմացված է 11:51 18.05.2021)
Անվտանգության խորհուրդը հորդորում է զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից, իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը։

«Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր»,– ասված է ԱԽ հայտարարությունում։

Անվտանգության խորհուրդը ԶԼՄ–ներին հորդորում է զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից՝ բնակչության շրջանում անհանգստություն չառաջացնելու նպատակով և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում։

158
թեգերը:
Ադրբեջան, դիրքեր, Արցախ
Ըստ թեմայի
Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները
Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան
Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել. Հունան Թադևոսյան

60
(Թարմացված է 16:32 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյունը հայտնաբերվել է դիրքային գոտում։ Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Թադևոսյանը։

Այսօր հայտնել էինք, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով շարունակվելու է Վարանդայի շրջանում:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

60
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

32
(Թարմացված է 11:54 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան հավելյալ տեղեկություն կտրամադրի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

32
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, փրկարար, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները

534
(Թարմացված է 08:16 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.03%-ը։ Ներկայացնում ենք ամենաշատ քվեներ ստացած քաղաքական ուժերի հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 08։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1997-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե (54.03%),

«Հայաստան» դաշինքը՝ 265 185 (20.97%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 65 936 (5.21%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 065 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 401 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 487 (1.54)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

534
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել