արցախ, ադրբեջան, ագրեսիա, հրադադար, arcax, adrbejan, agresia, hradadar
Արցախի ԱԳՆ

Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ

104
(Թարմացված է 11:49 12.05.2021)
1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ, ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. 27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։ Այս առնչությամբ Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ համաձայնագրի կնքմանը նախորդել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով, ինչպես նաև  Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ. մայիսի 4-5-ը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը և  ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարը։

«Հետագայում կողմերը բազմիցս հաստատել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, 1994 թ. օգոստոսի 29-ին, և վերջնականապես դրանք ամրագրել ԵԱՀԿ հովանու ներքո 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին համաձայնագրով։ 2016 թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման պատճառով տեղի ունեցած էսկալացիայից հետո, որը հայտնի է որպես քառօրյա պատերազմ, Ռուսաստանի միջնորդությամբ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման և հրադադարի ռեժիմի հետևողական պահպանման շուրջ»,-նշված է հայտարարության մեջ։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

Անժամկետ համաձայնագիրը, որի շնորհիվ կասեցվել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի առաջին ռազմական ագրեսիան, միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես այն ստորագրած կողմերի համար պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը կանխելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու կարևոր գործիք։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ այդ թվում նաև պետությունների ղեկավարների մակարդակով արված համատեղ հայտարարությունների միջոցով, բազմիցս հայտարարել են տվյալ համաձայնագրի հետևողական պահպանման անհրաժեշտության մասին։

2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։

ԱՀ-ն ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իր գործողություններով Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթները, ինչպես նաև  ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ամբողջ միջազգային հանրության առջև ստանձնած իր հանձնառությունները։ Մասնավորապես, Բաքուն խախտել է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու ժողովուրդների իրավունքը, միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։ 

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից՝ իր նախկին պարտավորությունները խախտելու, ռազմական հանցագործությունների, զանգվածային վայրագությունների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շարունակական և կանոնավոր խախտումների համար»,-նշում են ԱԳՆ-ից։

Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։

Արցախի արտգործնախարարությունը հայտարարում է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով։

104
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, ագրեսիա, Արցախ
Ըստ թեմայի
«Կոլցոն» Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն էր. Արցախի ԱԳՆ
Մարդասիրության օրինակելի դրսևորում. Արցախի ԱԳՆ–ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին
Դեռ տոնելու ենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել

8
(Թարմացված է 18:38 24.06.2021)
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 585 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ: 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

8
թեգերը:
աճյուն, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Շուշիում

Շուշիի հռչակագիրը խոսում է Կովկասում Թուրքիայի առաջխաղացման մասին․ Զատուլին

36
(Թարմացված է 18:07 24.06.2021)
Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հակահայկական է համարում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշիում ստորագրված փաստաթուղթը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վկայում է Կովկասում Թուրքիայի հետագա առաջխաղացման մասին, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանը թուրքական շահերն է առաջ մղում:

Այս մասին հայտարարել Է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Ադրբեջանն այժմ պարտքն է վերադարձնում Թուրքիային՝ հաշվի առնելով Անկարայի լիակատար աջակցությունը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ելնելով «Շուշիի հռչակագրի» հիմքում դրված գաղափարներից ու սկզբունքներից, ոչ մասնագետի համար այսօր դժվար է հասկանալ, թե որտեղ է ավարտվում Թուրքիան և ​որտեղ է սկսվում Ադրբեջանը։ Այնտեղ ռազմաքաղաքական դաշինք է հռչակվում, կողմերը երրորդ կողմից բխող հարձակման ցանկացած փորձ դիտարկում են որպես սպառնալիք երկու կողմերի համար էլ։ Հռչակագրում չեն դիմացել Հայաստանը մի քանի անգամ հիշատակելու, հաղթանակը նշելու գայթակղությանը և նույնիսկ ներառել են Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ցանկացած քայլի դատապարտումը: Ադրբեջանն ամբողջությամբ ստորագրում է դրա տակ»,-նշեց ռուս պատգամավորը։

Ով կպատկերացներ, որ կտեսնենք Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս

Զատուլինն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանն ու Թուրքիան «ձուլվում են», փորձելով միաժամանկ վատ խաղի ընթացքում դեմքի բարի արտահայտություն պահպանել։

Խոսում են ՄԱԿ-ի կարգավիճակի պահպանման մասին, այն մասին, որ իրենց համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, բայց հռչակագրի տեքստում մի քանի անգամ հիշատակվում է Հայաստանը, խոսվում է «հայկական օկուպացիայի», «հայկական դավադրությունների» մասին։ Այս ամենը որևէ կասկած չի թողնում, որ հռչակագիրը Հայաստանի դեմ է ուղղված։

Քաղաքական գործչի կարծիքով` թեև փաստաթուղթը ոչ մի կերպ չի անդրադառնում Ռուսաստանին, բացառությամբ Ադրբեջանում համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության մասին կետի, այնուամենայնիվ, հասկանալի է, որ Հայաստանի հետ կապված պայմանագրային պարտավորություններ ունենալով, Ռուսաստանը չի կարող անտեսել այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանը հենց Շուշին են ընտրել հակահայկական փաստաթուղթ ստորագրելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա

36
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Անդրկովկաս, Շուշի, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել
Հարաբերությունները չպետք է կառուցվեն այլ երկրների դեմ. Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
«Էրդողանը կայսրություն է կառուցում». Սատանովսկին` Շուշիում Ադրբեջանի հետ հռչակագրի մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

0
(Թարմացված է 18:47 24.06.2021)
Մայր Աթոռից շեշտում են, որ ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Մայր Աթոռից հայտնում են, որ խորը մտահոգությամբ տեղեկացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին ու նշում, որ անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։

«Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը»,-նշված է հաղորդագության մեջ։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

«Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»,-շեշտում են Մայր Աթոռից:

Հավելենք, որ քիչ առաջ Գլխավոր դատախազության մոտ ավարտվեց «Հայաստան» դաշինքի» բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Չարչյանն այսօր նույնպես չէր ներկայացել դատարան. պաշտպանը հայտնել էր, որ նա առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է։

0