Կարմիր Շուկա

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

159
(Թարմացված է 21:31 11.05.2021)
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է շինարարության ընթացքն ու խոսել պատերազմի հետևանքով կրած վնասների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արցախցի ավելի քան 7 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Министр градостроительства Карабаха Арам Саркисян
© Sputnik / Aram Nersesyan
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյան

«Նախնական տվյալներով՝ ավելի քան 7 հազար ընտանիք այժմ տան կարիք ունի։ Շինարարական աշխատանքների առաջին փուլում հին և լքված բնակարանային ֆոնդն ենք թարմացրել, վերանորոգել ու տրամադրել։ Արդեն ավելի քան 150 ընտանիք է տեղակայվել նման տներում։ Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում մոտ 460 օբյեկտում», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` երկրորդ փուլում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Իվանյան համայնքում կկառուցվի 180 բնակարան (3 հարկանի շենքեր): Այդ համայնքում Ուխտասար գյուղի բնակիչների համար նաև 80 մասնավոր տուն կկառուցվի (Ուխտասարն Ադրբեջանին է հանձնվել Ակնայով(Աղդամ)- խմբ.): Տենդերն արդեն կայացել է։ Շինարարությունը նախատեսում են ավարտեմ մեկ տարվա ընթացքում։

Մայրաքաղաք Ստեփանակերտի` ժողովրդին հայտնի «նախկին լողափ» թաղամասում 214 բնակարաններով նոր շրջան կկառուցվի  (14 հարկանի շենքեր): Այստեղ արդեն բնակարանները բնակիչներին կհանձնեն 2 տարվա ընթացքում։

Բացի այդ, ըստ նախարարի, տարբեր համայնքների թաղամասերի շինարարությունները նախագծման փուլում են: Երբ դրանք պատրաստ լինեն, կուղարկվեն համահայկական հիմնադրամ՝ մրցույթներ կազմակերպելու համար։

Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

«Դրանց թվում են Աջափնյակը` Ստեփանակերտի շրջանում` շուրջ 400 բնակարան, Աստղաշեն, Նորագյուղ, Իվանյան, Հովսեփավան համայնքները, Մարտակերտի շրջանի Վարանդա համայնքում (Մարտունի) տների շինարարությունը։ Մեկնարկել է նաև Կարմիր Շուկա գյուղում մասնավոր տների հավաքումը (մոտ 160)։ Ընդհանուր առմամբ կկառուցվի 25 - ից ավելի նոր շրջան», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Ստեփանակերտին բաժին է ընկնում ամբողջ շինարարության շուրջ 30 տոկոսը։

Сборный домик в селе Кармир Шука
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր Շուկայում հավաքված առաջին տնակը

Նրա խոսքով ՝ նախատեսվում է շինարարական բոլոր ծրագրերն ավարտել 2,5-3 տարվա ընթացքում։ Եթե այսքանն իրականանա, Արցախում ապրել ցանկացող բոլոր տեղահանվածների բնակարանային հարցը կլուծվի։

Բնակարանաշինության ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է ավելի քան 200 մլն դոլար։ Ընդ որում, շինանյութերը ամեն օր թանկանում են։

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ ենթակառուցվածքներին և բնակարանային ֆոնդին հասցված վնասի գնահատմանը (հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածք), ապա այդ հաշվարկները բավականին մոտավոր են։

«Միաժամանակ ենք սկսել և՛ գույքագրման, և՛ շինարարության գործընթացը։ Այս պահին հաստատ չեմ կարող ասել, բայց ընդհանուր վնասը` ենթակառուցվածքների, բնակարանային ֆոնդի, հասարակական և վարչական շենքերի գնդակոծություններից կազմում է ավելի քան 40 մլրդ դրամ (մոտ 77 մլն դոլար)», - ասաց Սարգսյանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ավելի քան 1000 բնակարան շահագործման կհանձնվի երկու տարվա ընթացքում: Տների բաշխման ժամանակ առաջնահերթությունը կտրվի Շուշիի և Հադրութի բնակիչներին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերին: Առաջին բնակարանները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա վերջին։

159
թեգերը:
Արցախ, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, շինարարություն, բնակարան, բնակարանաշինություն, Պատերազմ
Ըստ թեմայի
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Կարմիր Շուկան ռազմագերիների հետ փոխանակելը քննարկման ենթակա չէ․ Արցախի արտգործնախարար
Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել
Արխիվային լուսանկար

Վարանդայում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

34
(Թարմացված է 17:20 02.08.2021)
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1623 աճյուն:

Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում

34
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Արցախ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ՊԲ
Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Փրկարարները զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում
Каска работника пожарной службы

Արցախի դիրքերից մեկի մոտակայքում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

333
(Թարմացված է 13:46 02.08.2021)
Արցախի ՊՆ–ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Արցախի դիրքերից մեկի մոտակայքում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

«Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին

333
թեգերը:
Արցախ, զինծառայող, Դիակ, Զոհ
Ըստ թեմայի
Հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին. Թաթոյան
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ՊԲ
Արցախյան Մարտունու` Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածում զինծառայող է մահացել
Արխիվային լուսանկար

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

0
(Թարմացված է 00:02 03.08.2021)
Խաղի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և զվարճացրել օգտատերերին։ Թե որքանով է օձն ազդել խաղի արդյունքների վրա, դժվար է ասել։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։

««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

0
թեգերը:
օձ, մարզադաշտ, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ