Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

559
(Թարմացված է 11:47 11.05.2021)
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու փաստին և Դադիվանքի ճակատագրին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` եթե Դադիվանքն այս կարգավիճակում չլիներ, այսինքն` ռուս խաղաղապահների կողմից չհսկվեր, ապա այն հիմա ընդհանրապես չէր լինի, Ղազանչեցոցի և մյուսների բախտին կարժանանար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու դեպքին։

Հայտնել էինք, որ  մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Պատերազմի ավարտից մինչ օրս Ադրբեջանն ավերում և վերացնում է այն ամենն, ինչ քրիստոնեական և հայկական է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես հրադադարից հետո նրանք գետնին հավասարեցրին 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնը նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու` Կանաչ ժամի հետ»,–ասաց Սրբազանը։

Նախկինում, երբ դեռ հայկական կողմը չէր ազատագրել այդ տարածքները, այնտեղ քրդեր էին ապրում, որոնք մեր եկեղեցիներին ու վանքերին ձեռք չէին տալիս։ Իսկ ադրբեջանցիները, ըստ Վրթանես եպիսկոպոսի, միայն մեկ նպատակ ունեն` այն, ինչ ժամանակին «սխալվել» և թողել են կանգուն, հիմա պետք է ոչնչացնեն։

Նման դեպքերում Ադրբեջանին կանգնեցնելու համար Արցախի թեմի առաջնորդն այնքան էլ հույս չի կապում դրսի որևէ ուժի հետ։ «Մենք տեսանք` պատերազմի օրերին ինչպես էին  ադրբեջանցիները վարվում մարդկանց հետ, հիմա ի՞նչ սպասենք նրանցից հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության առումով։ Սակայն նման պարագաներում, երբ հասնում են ատելության այս գագաթնակետին, նրանց գոռոզամտությունը և լկտիությունն այսպես անպատասխան չի մնալու` ի վերջո բումերանգի էֆեկտը գործելու է, և նրանք իրենց պատիժը ստանալու են»,–ասում է Սրբազանը։

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Նա հավելում է, որ մենք էլ մեր կողմից պետք է մեծ դաս քաղենք` ճիշտ ապրելու, հետագան ճիշտ կարգավորելու համար։ Սրբազանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դեպի ապագա տանող մեր աստիճանը պետք է հենված լինի ազգայինի վրա, այլապես մենք կկորցնենք շատ բան։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոսն ավելի վաղ հայտնել էր` ադրբեջանցիներն արհեստական խոչընդոտներն են ստեղծում ամեն կիրակի Դադիվանք այցելել ցանկացող ուխտավորների համար։

559
թեգերը:
խաղաղապահ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Դադիվանք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հաղթանակի հպարտությունից մինչև կորստի ցավ. մայիսի 9-ը Հայաստանում ու Արցախում
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել. Հունան Թադևոսյան

60
(Թարմացված է 16:32 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյունը հայտնաբերվել է դիրքային գոտում։ Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Թադևոսյանը։

Այսօր հայտնել էինք, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով շարունակվելու է Վարանդայի շրջանում:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

60
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

31
(Թարմացված է 11:54 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան հավելյալ տեղեկություն կտրամադրի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

31
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, փրկարար, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 6։00-ի դրությամբ․ ովքե՞ր են առաջատարները

0
(Թարմացված է 06:07 21.06.2021)

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվել են 1809 տեղամասի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 605 741 քվե (55,02%),

«Հայաստան» դաշինքը՝ 224 678 (20,41%),

«Պատիվ ունեմ» դաշինքը 57 610 (5,23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  45 118 (4.1),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 33 13 (3,01),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 16038 (1.46)։

0