Լավրենտ Շումանյան

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

2120
(Թարմացված է 20:49 09.05.2021)
Ազատամարտիկի խոսքով` Շուշիում մարտեր չեն եղել, քաղաքը ուղղակի հանձնվել է։ Նա ասում է, որ նոյեմբերի 5-ին կանխազգում էր, որ այլևս չի կարողանալու վերադառնալ Շուշի։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik․ Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ, հայտնի տանկիստ Լավրենտ Շումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է, թե ինչ է կատարվել Շուշիում` այն կորցնելու նախօրեին։

«Էդքան ժամանակ Շուշիում մի գնդակ չենք կրակել, որովհետև թուրք չենք տեսել։ Ի տարբերություն 92 թվի, էս տարի Շուշիում մարտեր բացարձակ չեն եղել, քաղաքը ուղղակի հանձնել ենք», – ասում է Շումանյանը։

Նա քաղաքից դուրս է եկել նոյեմբերի 5-ին երեկոյան ժամը 9-ին այն նպատակով, որ նորից վերադառնալու է։ Սակայն ծառայակիցները զանգել ու ասել են, որ Շուշի հետ գնալ արդեն հնարավոր չէ։

«Ոչ մի խոսակցություն չի եղել Շուշիի հանձնման մասին… Բայց իմ ներքին ձայնն ինձ հուշում էր, որ ես վերջին անգամ եմ դուրս գալիս մեր տնից», – պատմում է ազատամարտիկը։

Նրա խոսքով` այս պատերազմում հայկական ԶՈւ–ն երկու թույլ կողմ ուներ` հրամանատարության սխալ գործողությունները ու փակ օդ չունենալը։

«90-ականներին տենց բան չկար, որ հրամանատարը մտներ բունկեր, զինվորին ասեր` գնա կռվի։ Առաջնորդի խնդիր ենք ունեցել, թե չէ հայը երբեք պարտվող չի եղել։ Գերանդիներով, եղանով դուրս է եկել թուրքի դեմ։ Մեր ճակատագիրն է` ամուր կանգնել մեր հողի վրա ու չկորցնել մեր գենը», – ասում է Շումանյանը։

Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի

Իր օրինակով 48-ամյա ազատամարտիկը ցույց է տվել իսկական նվիրում հայրենիքին։ 90-ականներին նա տանկիստ է եղել Մարտունու պաշտպանական շրջանում։ Գործել է անմիջապես Մոնթե Մելքոնյանի հրամանատարության ներքո, վերջինիս մահից հետո հրամանատարը դարձել է Նելսոն Սողոմոնյանը։ Շումանյանը տանկով 29 անգամ պայթել է ականի վրա, ստացել է վիրավորումներ։ Այս պատերազմում զենք տեղափոխելիս է եղել, երբ հարվածել են մեքենային, այն վառվել է, իսկ ինքը կրկին ողջ է մնացել։

2120
թեգերը:
Ազատամարտիկ, Շուշի
Ըստ թեմայի
«Եթե ողջ մնացի, կյանքում ձեզ չեմ մոռանա». հայ հետախույզի ինքնատիպ շնորհակալությունը
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար
Որոնողական աշխատանքներ

Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

66
(Թարմացված է 17:35 28.07.2021)
2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– գրել է նա Facebook–ում։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

66
թեգերը:
զինծառայող, աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ողջ կազմը հետմահու պարգևների է արժանացել

156
(Թարմացված է 16:49 28.07.2021)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` 44-օրյա պատերազմում ցուցաբերած քաջության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:

Նշվում է, որ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողության ժամանակ պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

1 / 7
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկաայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈւ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։

Դավիթ Գրիգորյանը ոչնչացրել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ. նա պարգևատրվեց հետմահու

156
թեգերը:
Մարտական խաչ, մեդալ, Արցախ, Զոհ, պարգևատրում
Ըստ թեմայի
Հետմահու բարձրագույն կոչում ստացած զինծառայողների ընտանիքները պարգևավճար կստանան
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը

286
(Թարմացված է 00:30 29.07.2021)
Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկայացրել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը:

Իր ելույթում կոնգրեսականը ներկայացրել է Փալոնեի (#PalloneAmendment) ուղղումը և հայտարարել Արցախին օգնություն տրամադրելու և ականազերծման ծրագրին 2 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Տիկնայք և պարոնայք, այս ուղղման ընդունումը կօգնի ցույց տալ, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես, երբ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության դեմ», - ընթերցել է Փալոնեն:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

Ի դեպ, ինչպես գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

286
թեգերը:
օգնություն, Արցախ, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը. Բլինկեն
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել