Արցախի նախագահը Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ այցելել է հուշահամալիր

Արցախի նախագահը Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ այցելել է հուշահամալիր

72
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի փառավոր հաղթանակների օրն է։ Մենք հիշում և գլուխ ենք խոնարհում մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջև, այն հերոսների, որոնք կերտեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հաղթանակները՝ նոր էջ բացելով հայոց բազմադարյա պատմության մեջ։ Պատմություն, որը լի է եղել վայրիվերումներով, դաժան փորձություններով ու կորուստներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։

Այսօր մեր ժողովուրդը կրկին ապրում է ծանր ժամանակներ, ապրում է՝ ամեն պահի կռիվ տալով իր զավակների ու Հայրենիքի կորստի ցավի հետ։ Այդ ցավն է, որ ուժ է տալիս մեզ ապրելու և արարելու, շարունակելու մեր պայքարն ավելի ամուր ու հաստատակամ կերպով և կառուցելու մեր հերոս պապերի ու հայրերի, մեր անմահ որդիների հիշատակին արժանի Հայրենիք, բոլորիս երազած Հայրենիքը։

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան

Այո՛, ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի:

Հավե՜րժ փառք մեր հերոսներին։

Փա՛ռք հայ ժողովրդին»,-նշված է ուղերձում։

72
թեգերը:
Հաղթանակի միջոցառումներ, Նախագահ, Արցախ
Ըստ թեմայի
Դեռ տոնելու ենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ
Ստեփանակերտի Մայր տաճարում պատարագ է մատուցվել. տեսանյութ
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Արխիվային լուսանկար

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

60
(Թարմացված է 17:15 27.07.2021)
Զինծառայողի ինքնությունը կհաստատվի Հայաստանում իրականացվելիք դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նշենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1616 աճյուն:

Վարանդայի շրջանում ևս 4 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

60
թեգերը:
Ադրբեջան, Արցախյան պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, աճյուն
Ըստ թեմայի
Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում
Ադրբեջանի բռնազավթած Հադրութի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն
Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Փրկարարներն աճյուններ են որոնում Մատաղիսի ուղղությամբ
Մեխակավանի ճանապարհը. արխիվային լուսանկար

Ադրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրա

221
(Թարմացված է 16:36 27.07.2021)
Տղամարդը, որը պայթել է ականի վրա, մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանի (Մեխակավան) Մեդիլի գյուղի տարածքում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը` Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

Ադրբեջանի ոստիկանության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նույնպես Ադրբեջանի քաղաքացիներից մեկը Գյոյգյոլի շրջանում պայթել էր ականի վրա։ Տղամարդը մահացել էր։

44-օրյա պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ականների վրա ադրբեջանցիներ են պայթել։

Բաքվի տվյալներով` այս ընթացքում մոտ 30 մարդ է մահացել։

Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

221
թեգերը:
Ջաբրայիլ, պայթյուն, ական, ադրբեջանցի
Ըստ թեմայի
Արցախում ականների վրա կրկին ադրբեջանցիներ են պայթել
Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Մուրադովն ուզել է ականապատման քարտեզները, ՀՀ ԶՈւ–ից ասել են` չունենք. ո՞վ է ստում
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը