Գեղամ Ստեփանյան

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

77
(Թարմացված է 21:02 03.05.2021)
Եթե Ադրբեջանն իրոք մտահոգ է մշակութային արժեքները պահպանելու խնդրով, ապա ինչու՞ մինչև այսօր թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին տարածաշրջան ժամանել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Նազարյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու «նորոգման աշխատանքներին»։

«Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է»,- գրել է Նազարյանը։

Նա հիշեցնում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, թեպետ այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային- ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից։

«Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան»,- պնդում է Նազարյանը։բ

Նրա խոսքով՝ միջազգային համապատասխան կառույցները պարբերաբար տեղեկացվում են ադրբեջանական վանդալիզմի մասին, սակայն քննադատություններից կամ կոչերից այն կողմ խնդիրը չի անցնում։ Մինչդեռ հստակ ու որոշակի քայլեր են պետք։

Պաշտպանը շեշտում է՝ հենց թողտվությունն ու անպատժելիություն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները։

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ

Հիշեցնենք՝ այսօր Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։

77
թեգերը:
ՅՈՒՆԵՍԿՕ, Ադրբեջան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Գեղամ Ստեփանյան
Ըստ թեմայի
«Պետք է ստուգվի` զեկույցներն ինչքանով են ճշմարտացի եղել». Փաշինյանը` Շուշիի անկման մասին
Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել
Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանին» գրառմանը
Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարարը նամակ է հղել ԵԱՀԿ–ին

27
(Թարմացված է 18:14 07.05.2021)
Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել, այլապես կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև ընդհանրապես բնակչության գոյությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նամակներում նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։

2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։

Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ միջոցառումներ:

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև ընդհանրապես բնակչության գոյությունը։

27
թեգերը:
ջուր, Դավիթ Բաբայան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս կօգտագործվի Կարմիր Շուկայի ճանապարհը
Հայ–ռուսական վահան` արտաքին սպառնալիքի դեմ. ի՞նչ է առաջարկում ՀՀ ԱԺ ռուս պատգամավորը
Թաթոյանն Ալիևի ելույթից հատվածներով նամակ է ուղարկել ԵԱՀԿ նախագահին և ՄԽ համանախագահներին
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է

Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է

69
(Թարմացված է 17:39 07.05.2021)
Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել գետից:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

Автомобиль Honda CR-V скатился в реку с автотрассы Степанакерт-Аскеран
Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել գետից:

Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները՝ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի գլխավորությամբ, «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով՝ փրկարարական միջոցներով մեքենան հանել գետից:

Վարորդին՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ին (ծնված 1987թ.), դուրս են բերել մահացած վիճակում:

69
թեգերը:
Զոհ, ավտովթար, Արցախ
Ըստ թեմայի
Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան
Ավտովթար Սյունիքում. մեքենան գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ, վարորդը հիվանդանոցում է
Ավտովթար` Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

0
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

0
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին