Կարմիր Շուկա

Ինչպե՞ս կօգտագործվի Կարմիր Շուկայի ճանապարհը

925
(Թարմացված է 23:07 03.05.2021)
Ադրբեջանական մեդիադաշտում պարբերաբար շրջանառվում են հայտարարություններ, թե Կարմիր Շուկայի ճանապարհը շուտով անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ՝ հնարավորություն տալով առանց ռուս խաղաղապահների ուղեկցության ցամաքային կապ հաստատել Շուշիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik, Նաիրի Հոխիկյան. 2020 թվականի պատերազմից հետո քաղաքական ու հանրային մակարդակում խոսակցություններ են շրջանառվում Արցախի Կարմիր Շուկա գյուղն ու այնտեղով անցնող մայրուղին Ադրբեջանի հսկողությանը հանձնելու վերաբերյալ։ Դա Հադրութը Ստեփանակերտի և Շուշիի հետ կապող ամենահարմար ճանապարհն է, իսկ Շուշիում տեղավորված ադրբեջանական զորքն այսօր չունի արտաքին աշխարհ դուրս գալու այլ ուղի։

Փոքրիկ պատմական ակնարկով նշենք, որ Արցախի Կարմիր Շուկա գյուղը հիմնվել է 1920-ական թվականներին՝ նախ ծառայելով որպես մոտակա բնակավայրերի գյուղատնտեսական արտադրանքի իրացման վայր, շուկա։ Այստեղից էլ ծագել է գյուղի անունը։ Արդեն 30-ականներին Կարմիր Շուկայում կառուցվել է սպիրտի գործարան՝ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար։ Սա էլ իր հերթին առիթ է դարձել, որ այլ վայրերից Կարմիր Շուկա տեղափոխվեն աշխատողների ընտանիքները՝ մեծացնելով գյուղի բնակչության թիվը։ 1947 թվականին գյուղը ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, կառուցվել է դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կինոթատրոն, հիվանդանոց, խաղողի և թթի նախնական վերամշակման գործարան։

Կարմիր Շուկայում խորհրդային տարիներին ապրել է մոտ 1100 մարդ, որից 1093-ը հայ,  3-ը՝ ադրբեջանցի, մյուսները՝ ռուս։ Այսօր գյուղի բնակիչների թիվը գերազանցում է 1100-ը, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջկենտրոն Մարտունու ճիշտ մեջտեղում է՝ յուրաքանչյուրից 33 կմ հեռավորության վրա։ 2020-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանը բազմիցս փորձեց գրավել Կարմիր Շուկան՝ նպատակ ունենալով տիրանալ հատկապես գյուղով անցնող մայրուղուն և այդկերպ իր հսկողության տակ պահել Արցախի կենսական ենթակառուցվածքները, բայց  արդյունքի չհասավ։

Արցախի Կարմիր Շուկայում նոր թաղամաս է կառուցվում. լուսանկարներ

Այսօր ադրբեջանական մեդիադաշտում պարբերաբար ներկայացվում են այդ երկրի բարձրագույն իշխանության հայտարարությունները, թե Կարմիր Շուկայի ճանապարհը շուտով անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ՝ հնարավորություն տալով առանց ռուս խաղաղապահների ուղեկցության ցամաքային կապ հաստատել Շուշիի հետ։ Որքանո՞վ է դա իրական, եղե՞լ է արդյոք քննարկում Կարմիր Շուկայի հետագա ճակատագրի հետ կապված և ի՞նչ դիրքորոշում է հայտնել հայկական կողմը։

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը մանրամասնում է, որ հետպատերազմյան փուլում Ադրբեջանը հաճախ է առաջարկներ ներկայացրել Կարմիր Շուկայով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։ Այդ մասին պաշտոնապես հաստատեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերլուծաբանը խոսում է առանձին առաջարկների մասին։

«Առաջարկվել է Կարմիր Շուկայով անցնող ճանապարհի համատեղ օգտագործման, Ադրբեջանի հսկողությանը հանձնելու, նաև միջանցքի տարբերակներ, բայց Արցախի իշխանությունը, ըստ իմ տեղեկությունների, պատասխանել է, որ թեման փակ է»,-նշում է Տիգրան Աբրահամյանը։

Ավելի կոնկրետ, ի՞նչ է պատասխանել Արցախի իշխանությունը ադրբեջանական առաջարկներին։ Նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին Կարմիր Շուկայի բնակիչների հետ հանդիպմանը պատմել է իր մոտեցումների մասին․ «Երկար ժամանակ բանակցություններում նրանք պահանջում էին, որ մենք հանձնենք Կարմիր Շուկան, բայց մենք ասացինք, որ մոռացեք Կարմիր Շուկայի մասին, ավելին՝ մենք հիմա նոր շինարարական աշխատանքներ ենք սկսում այնտեղ, պետք է վերականգնենք և նոր շենքեր կառուցենք, 140-ից ավելի տներ ենք կառուցելու»։

Մարտի 7-ից հետո ի՞նչ է փոխվել և ի՞նչ է արվել բնակավայրում։ Արդյո՞ք Արցախի նախագահը տեր է կանգնել իր խոսքին և արդյո՞ք վերականգնողական աշխատանքներ արվում են այնտեղ՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ապրիլ ամսվա ընթացքում Կարմիր Շուկայի հարակից տարածքներում ադրբեջանցի զինվորականները մի քանի անգամ կրակել են հայ բնակիչների ուղղությամբ։

Հարցը ուղղեցինք Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանին․

«Կարմիր Շուկայի ճանապարհով ինտենսիվ երթևեկություն է լինում։ Թեպետ դրանք դիտարկվում են թշնամու կողմից, բայց մենք գիտենք, որ շփման գիծը բառի բուն իմաստով մեր տների միջով է անցնում։ Նոր իրավիճակ է, բայց դա չի նշանակում, որ չպետք է ապրենք ու երթևեկենք, դա չի նշանակում, որ մեր երեխաները չպետք է այդտեղ ապրեն։ Թե ՛ Կարմիր շուկայում, թե ՛ Թաղավարդի մեր հսկողության տակ մնացած հատվածում վերականգնողական աշխատանքներ ենք անում, նոր թաղամաս ենք կառուցում Շեխեր, Զարդանաշեն և մյուս կորցրած բնակավայրերի բնակիչների համար»։

2021-ի ընթացքում Ադրբեջանի իշխանությունը մի քանի անգամ ակնարկեց, թե գերիների հետ կապված հարցերը կարող են լուծվել հայկական կողմի «կառուցողական քայլերի դեպքում»։ Փորձագետները սա համարում են բացահայտ շանտաժ՝ «տարածք գերիների դիմաց» սկզբունքով։  Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ հատկապես գերիների հետ կապված իրավիճակը Ադրբեջանը փորձում է օգտագործել իրեն ձեռնտու տարբերակներով։

Արցախի Կարմիր Շուկա գյուղում 150 տուն կկառուցվի

«Ես որքան տեղյակ եմ՝ Ադրբեջանը հիմա շատ դանդաղ տեմպերով փորձում է կառուցել Վարանդայից դեպի Շուշի նոր ճանապարհը, բայց դա աշխարհագրական ու ռելիեֆի առումով գրեթե անհնար է, և հենց դրանից ելնելով է, որ Ադրբեջանը փորձում է Շուշի իր կապը ապահովել Կարմիր Շուկայի ճանապարհով, դա ամենահարմարն է։ Այդ ճանապարհը խիստ կարևոր է նրանց համար»,-նշում է Տիգրան Աբրահամյանը։

Հարցին, թե Կարմիր Շուկայի ճանապարհը Ադրբեջանի հսկողությանը հանձնելու դեպքում հայկական կողմի համար ի՞նչ սպառնալիքներ կարող են առաջանալ, վերլուծաբանն ասաց, որ դա նախևառաջ մեծ խնդիր է ենթակառուցվածքների առումով, մենք ինքներս չենք կարողանա ազատ տեղաշարժվել Արցախում, բացի դա, Արցախի գրավված մի շարք շրջաններ վերադարձնելիս Կարմիր Շուկան ունի և կունենա ռազմավարական հսկայական նշանակություն։

925
թեգերը:
Ճանապարհ, Արցախ, Կարմիր շուկա
Ըստ թեմայի
«Հակառակորդն ամեն կերպ փորձում էր գրավել Կարմիր շուկան». ԱՀ նախագահը Մարտունի էր այցելել
Արցախի ՊՆ–ն նույնպես հերքում է Կարմիր շուկայի մասին լուրը
Հրկիզված վիճակում հայտնաբերվել է Կարմիր Շուկայի 48-ամյա բնակչի դին
ՄԻԵԴ

«Freedom House»-ն Ադրբեջանին հորդորել է գերիների մասին տեղեկություններ տրամադրել ՄԻԵԴ-ին

22
(Թարմացված է 13:05 12.05.2021)
Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի թափանցիկ հետաքննությանը:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից: Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

22
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, գերի
Ըստ թեմայի
ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Արցախի ԱԳՆ

Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ

78
(Թարմացված է 11:49 12.05.2021)
1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ, ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. 27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։ Այս առնչությամբ Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ համաձայնագրի կնքմանը նախորդել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով, ինչպես նաև  Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ. մայիսի 4-5-ը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը և  ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարը։

«Հետագայում կողմերը բազմիցս հաստատել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, 1994 թ. օգոստոսի 29-ին, և վերջնականապես դրանք ամրագրել ԵԱՀԿ հովանու ներքո 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին համաձայնագրով։ 2016 թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման պատճառով տեղի ունեցած էսկալացիայից հետո, որը հայտնի է որպես քառօրյա պատերազմ, Ռուսաստանի միջնորդությամբ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման և հրադադարի ռեժիմի հետևողական պահպանման շուրջ»,-նշված է հայտարարության մեջ։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

Անժամկետ համաձայնագիրը, որի շնորհիվ կասեցվել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի առաջին ռազմական ագրեսիան, միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես այն ստորագրած կողմերի համար պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը կանխելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու կարևոր գործիք։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ այդ թվում նաև պետությունների ղեկավարների մակարդակով արված համատեղ հայտարարությունների միջոցով, բազմիցս հայտարարել են տվյալ համաձայնագրի հետևողական պահպանման անհրաժեշտության մասին։

2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։

ԱՀ-ն ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իր գործողություններով Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթները, ինչպես նաև  ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ամբողջ միջազգային հանրության առջև ստանձնած իր հանձնառությունները։ Մասնավորապես, Բաքուն խախտել է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու ժողովուրդների իրավունքը, միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։ 

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից՝ իր նախկին պարտավորությունները խախտելու, ռազմական հանցագործությունների, զանգվածային վայրագությունների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շարունակական և կանոնավոր խախտումների համար»,-նշում են ԱԳՆ-ից։

Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։

Արցախի արտգործնախարարությունը հայտարարում է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով։

78
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, ագրեսիա, Արցախ
Ըստ թեմայի
«Կոլցոն» Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն էր. Արցախի ԱԳՆ
Մարդասիրության օրինակելի դրսևորում. Արցախի ԱԳՆ–ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին
Դեռ տոնելու ենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ
Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс

Լիտվան ուզում է ՀՀ–ին փոխանցել «հաջողության պատմությունը». վարչապետն ընդունել է Միրզոյանին

0
Լիտվայի իշխանությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարացման և բարեփոխումների հարցում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Լիտվան ցանկանում է Հայաստանին փոխանցել իր «հաջողության պատմությունը»։ Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն՝ Վիլնյուսում ընդունելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան։

Լիտվայի կառավարության ղեկավարը կարծում է, որ որքան «ավելի շատ Եվրոպա» լինի Հայաստանում, այնքան ավելի հարուստ ու անվտանգ կլինի երկիրը։ Այդ պատճառով էլ Վիլնյուսը պատրաստ է Երևանին փոխանցել ժողովրդավարական բարեփոխումների փորձն ու հաջողության պատմությունը։

Շիմոնիտեն նաև նշել է, որ Լիտվան կցանկանար Հայաստանի հետ զարգացնել համատեղ զբոսաշրջությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով է գտնվում Լիտվայում:

0