Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը հարցաքննվել է

84
(Թարմացված է 11:38 03.05.2021)
Արայիկ Հարությունյանը խոստացել է առաջիկայում նաև հանրայնորեն ներկայացնել որոշ հարցերի պատասխաններ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ  քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգի տապալում-խմբ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին Արցախի դատախազությունը հայտնել էր մարտի 2-ին։ Նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող ՀԿ–ների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում. Անտինյան

84
թեգերը:
հարցաքննություն, Արցախ, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Մեր պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն այցելել է Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ
«Պետք է կարողանանք մեզ համար ճիշտ ուղի ընտրել». Արայիկ Հարությունյանը եղել է Մարտակերտում
ՄԻԵԴ

«Freedom House»-ն Ադրբեջանին հորդորել է գերիների մասին տեղեկություններ տրամադրել ՄԻԵԴ-ին

20
(Թարմացված է 13:05 12.05.2021)
Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի թափանցիկ հետաքննությանը:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից: Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

20
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, գերի
Ըստ թեմայի
ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Արցախի ԱԳՆ

Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ

73
(Թարմացված է 11:49 12.05.2021)
1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ, ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. 27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։ Այս առնչությամբ Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ համաձայնագրի կնքմանը նախորդել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով, ինչպես նաև  Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ. մայիսի 4-5-ը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը և  ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարը։

«Հետագայում կողմերը բազմիցս հաստատել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, 1994 թ. օգոստոսի 29-ին, և վերջնականապես դրանք ամրագրել ԵԱՀԿ հովանու ներքո 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին համաձայնագրով։ 2016 թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման պատճառով տեղի ունեցած էսկալացիայից հետո, որը հայտնի է որպես քառօրյա պատերազմ, Ռուսաստանի միջնորդությամբ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման և հրադադարի ռեժիմի հետևողական պահպանման շուրջ»,-նշված է հայտարարության մեջ։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

Անժամկետ համաձայնագիրը, որի շնորհիվ կասեցվել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի առաջին ռազմական ագրեսիան, միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես այն ստորագրած կողմերի համար պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը կանխելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու կարևոր գործիք։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ այդ թվում նաև պետությունների ղեկավարների մակարդակով արված համատեղ հայտարարությունների միջոցով, բազմիցս հայտարարել են տվյալ համաձայնագրի հետևողական պահպանման անհրաժեշտության մասին։

2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։

ԱՀ-ն ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իր գործողություններով Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթները, ինչպես նաև  ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ամբողջ միջազգային հանրության առջև ստանձնած իր հանձնառությունները։ Մասնավորապես, Բաքուն խախտել է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու ժողովուրդների իրավունքը, միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։ 

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից՝ իր նախկին պարտավորությունները խախտելու, ռազմական հանցագործությունների, զանգվածային վայրագությունների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շարունակական և կանոնավոր խախտումների համար»,-նշում են ԱԳՆ-ից։

Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։

Արցախի արտգործնախարարությունը հայտարարում է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով։

73
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, ագրեսիա, Արցախ
Ըստ թեմայի
«Կոլցոն» Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն էր. Արցախի ԱԳՆ
Մարդասիրության օրինակելի դրսևորում. Արցախի ԱԳՆ–ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին
Դեռ տոնելու ենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանական բանակ

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու

0
(Թարմացված է 14:32 12.05.2021)
Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։

0
թեգերը:
Բանակ, անօդաչու թռչող սարք, Զորավարժություններ, Ադրբեջան
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ