Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանին» գրառմանը

650
(Թարմացված է 15:33 03.05.2021)
Արթուր Թովմասյանը հիշեցրել է, որ խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ ի պատասխան Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան այն գրառման։

Նշենք, որ Սահիդովն իր գրառման մեջ նշել էր, թե իբր 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկով Ստեփանակերտը հունիսին անցնելու է Ադրբեջանի հսկողության ներքո։ Նա նշել էր. «Եթե չեք հավատում, հարցրեք Նիկոլ Փաշինյանին»։

«Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումներն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն են։
2020թ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։ Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՝ ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»,–գրել է Թովմասյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության երաշխիքի հետ միասին Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը»,–կարծիք է հայտնել Թովմասյանը։

Անջատում հանուն փրկության․ Փաշինյանն ու Մակրոնը խոսել են Արցախի մասին

Նա նշել է` անվտանգություն և հստակ կարգավիճակ․ դրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

«Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ»,-նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը։

Արթուր Թովմասյանը հիշեցրել է, որ խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է և նշել, որ մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ:

650
թեգերը:
Արթուր Թովմասյան, Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Թուրքիան մտադիր չէ գրոհայիններ տեղափոխել Դոնբաս և դա Ղարաբաղում էլ չի արել. Օմեր Չելիք
Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

75
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

75
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց
Արխիվային լուսանկար

Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել

36
(Թարմացված է 11:18 10.05.2021)
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրման աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում արդեն 650,3 կմ ճանապարհ են մաքրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորների խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից:

«Մեկ օրում ստուգվել է 11 շենք, մաքրվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 3 պայթյունավտանգ առարկա», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2 098 հա տարածք, 1 796 շենք (այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 611 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահները 75 ուխտավորի են ուղեկցել դեպի Ամարասի վանք

36
թեգերը:
Սակրավոր, Ճանապարհ, Արցախ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հարցերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը
Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

0
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար