Արխիվային լուսանկար

Արցախ է հասել «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը

30
(Թարմացված է 21:32 29.04.2021)
Պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար մեծ աջակցություն է համավարակի հետագա տարածումը կանխող պատվաստանյութի մատակարարումը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Այսօր Արցախ է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը; Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել պատվաստանյութի 15,000 չափաբաժին։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ»,- նշված է նախագահի գրառման մեջ։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար։

Հայաստան է ներկրվել «Սպուտնիկ- V» պատվաստանյութ` նախատեսված 14 000 անձի համար

30
թեգերը:
պատվաստանյութ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Հնարավո՞ր է «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրել նաև Հայաստանում. Ավինյանի պատասխանը
«Սպուտնիկ V»-ին վստահում են. Ավանեսյանն ու Ավինյանն ասացին` ինչու են ընտրել «AstraZeneca»
ԱՄՆ–ի կողմնակիցները սկսել են խոսել ռուսական «Սպուտնիկ V» գնելու մասին
Ռուս խաղաղապահը` Լաչինում

Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել

90
(Թարմացված է 11:13 15.05.2021)
Ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով վարժանքներ է անցկացնում խախտումների, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման կանխարգելման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են վերահսկողություն իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի ու ավտոտրանսպորտի երթևեկության, Լաչինի միջանցքով պարենի ու տարբեր ապրանքների փոխադրման անվտանգության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն իրականացվել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով վարժանքներ է անցկացնում խախտումների, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման կանխարգելման ուղղությամբ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

90
թեգերը:
Ռուսաստան, Արցախ, խաղաղապահ
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Ռուս խաղաղապահները մոտ 50 կմ ճանապարհ են վերահսկում Լաչինի միջանցքում
Տիկին Լյուսյան

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

202
(Թարմացված է 09:30 15.05.2021)
Կինը Շուշիում է թողել իր տունն ու 26 տարվա ընթացքում ձեռք բերած ունեցվածքը։ Բայց հիմա ինքն իրեն ստիպում է շարունակել աշխատել՝ տներ կառուցելով ուրիշների համար։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Լյուսյա Պողոսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 17 տարի առաջ տեղափոխվել է Գրոզնի և աշխատել կարի արտադրամասում։ Հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ կռունկավարի մասնագիտություն ստանալու հնարավորություն է ստացել և օգտվել է դրանից։

Արցախի միակ կին կռունկավարը

Խառնաշփոթ 90-ականներին նա կորցրել է Գրոզնիի իր տունը, վերադարձել Արցախ ու հաստատվել նախ Մարտունիում, ապա Շուշիում։ Լյուսյան Արցախի միակ կին կռունկավարն է։ Արդեն 45 տարի է՝ շինարարությունում է աշխատում։

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Չնայած պատկառելի տարիքին՝ տիկին Լյուսյան, ի տարբերություն մեր նկարահանող խմբի, հեշտությամբ է բարձրանում վերամբարձ կռունկի խցիկը, որը 15 մետր բարձրության վրա է գտնվում։

«Ես 25 մետրի վրա էլ եմ աշխատել։ Եթե վախեցար, չես կարա աշխատիս։ Ամեն մի մանրուքի արդեն սովորել եմ։ Նենց որ իմ դուրը գալիս ա իմ աշխատանքը»,-ասում է նա։

Крановщица Люся Погосян на рабочем месте
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Եթե Ռուսաստանում կին կռունկավարով ոչ մեկին չես զարմացնի, ապա Հայաստանում և Արցախում այդպիսիք չկան. տիկին Լյուսյան հիմնականում տղամարդկանց հետ է աշխատում։ Բայց վաղուց արդեն ընդհանուր լեզու է գտել բոլորի հետ և չի բողոքում։

Крановщица Люся Погосян за работой
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Իր երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է Արցախի շատ շրջաններում աշխատել։ Մասնակցել է ավելի քան 20 օբյեկտի կառուցման աշխատանքներին՝ բնակելի շենքեր, դպրոցներ, զորանոցներ և այլն։

Ամեն ինչ Շուշիում է մնացել

Շուշիում նա արդեն երրորդ տունն է կորցրել․ առաջինը Գրոզնիում էր, հետո 90-ականներին ռմբակոծության տակ ընկավ Մարտունու տունը։ Վերջին պատերազմի ընթացքում տիկին Լյուսյան, ինչպես քաղաքի մյուս բնակիչները, մինչև հոկտեմբերի վերջ նկուղում պատսպարվում էր ռմբակոծությունից։ Շուշիի կորստից մեկ շաբաթ առաջ նա Շուշիի քաղաքապետին հարցրել է` կարո՞ղ է քաղաքը լքելու անհրաժեշտություն առաջանա։ Քաղաքապետը խոստացել է նախազգուշացնել, եթե նման բան լինի։

Հոկտեմբերի 28-ին փրկարարները եկել ու ասել են, որ պետք է անհապաղ հեռանալ քաղաքից։

«5 րոպե էլ չթողին, որ իմ տունը մտնեմ պադվալից։ Ոչ մի բան չվերցրի։ Մի 50-60 միլիոնի ապրանք եմ թողել, բացի տնից։ Սաղ մնացել է` ծննդական ա, դիպլոմներ ա, տան վկայական ա»,-պատմում է տիկին Լյուսյան։

Նրան խոստացել են, որ 4 օրից քաղաքի բնակիչները կվերադառնան․․․

Հիմա Լյուսյայի ընտանիքը վարձով է ապրում Ստեփանակերտում, պետությունը սկսել է վարձը վճարել ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ իրենք են վճարել։ Որդին փռում է աշխատում, դուստրը երգչուհի է։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

Люся Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Ինչ վերաբերում է նոր տանը, ապա իշխանությունները ոչինչ չեն խոստանում։ Հասկանալի չէ, թե երբ կլուծվի այդ հարցը։ Նա միայն լսել է, որ Շուշիի բնակիչներին բնակեցնելու են Ստեփանակերտում։

«Բայց ավելի լավ կլինի, եթե Շուշին հետ վերցնեն․․․ Կարոտում եմ։ Ինձ համար մի Շուշին հազար Ստեփանակերտ արժի։ Ես էլ տունս եմ ուզում։ 26 տարի ա` մենակ կնիկ, երեխոնցս հետ սաղ ստեղծել եմ, դրել եմ։ Ամեն ինչը։ Հետո մի օրվա միջին, երկու րոպեում ձեռիցս առել են»,-ասում է կինը։

Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից

Տիկին Լյուսյային ամենից շատ ճնշում է այն, որ Շուշին ու Հադրութը բախտի քմահաճույքին թողեցին։ Նա չի հասկանում, թե ինչի համար այդքան զոհ տվեցինք։ Միայն նրա ազգականներից 5 մարդ է զոհվել՝ 19 տարեկան տղաներ։

Ապրել է պետք

Չնայած բոլոր դժբախտություններին ու կորուստներին` աշխատել է պետք, թեկուզ ինքդ քեզ ստիպելով, ի հիշատակ զոհված տղաների և հանուն երեխաների։ Հենց դա է 60-ամյա կնոջը ստիպում ամեն օր մագլցել վերամբարձ կռունկի վրա, որտեղից անզեն աչքով էլ երևում են ադրբեջանական դիրքերը ( և որտեղից հաճախ են օդ կրակում)։

«Էս ա մնացել, զոռով աշխատենք, էն ա ընդե` դեմ դիմաց թուրքի պոստը։ Պիտի ուժ հավաքենք, աշխատենք, որ մեր հայ ժողովուրդը մի քիչ կյանքը բարելավի։ Ապահովենք տներով»,-ասում է կինը։

Крановщица Люся Погосян на рабочем месте
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Ոչ մի տեղ մեկնել չի պատրաստվում։ Շուշիից հեռանալուց հետո տիկին Լյուսյան մոտ երկու շաբաթ մնացել է Հայաստանում, հրադադարի հաստատումից մի քանի օր անց Արցախ է վերադարձել։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Ես իմ հողս չեմ թողնի, իմ հայրենիքս չեմ թողնի, նույնն էլ իմ երեխեքը։ Չեմ էթա ես ոչ մի տեղ։ Իմ ծննդավայրս Ղարաբաղն ա, ես էլ Ղարաբաղում պիտի մնամ։ Մինչև գերեզման»,-ասում է կինը։

Крановщица Люся Погосян в отражении
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Հիմա աշխատանքի բերումով ապրում է շինհրապարակի մոտ գտնվող փոքրիկ տնակում։ Այնտեղ երկու «սենյակ» կա՝ նվազագույն հարմարություններով։ Մեկ-երկու շաբաթը մեկ գնում է երեխաներին տեսնելու։

Строительный домик крановщицы Люси Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան

«Ինձ ոչինչ պետք չի, միայն իմ տունը, իմ Շուշին։ Աշխատում եմ, բայց բոլորս մտքերս անընդհատ էնտեղ են՝ իմ տանը»,-ասում է տիկին Լյուսյան։

Интерьер строительного домика Люси Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան
202
թեգերը:
Կին, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնո

Կանադայի արտգործնախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

0
(Թարմացված է 14:56 15.05.2021)
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն խոր մտահոգություն է հայտնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- Twitter–ի իր միկրոբլոգում նշել է Կանադայի ԱԳ նախարարը:

​Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

0
թեգերը:
Սյունիք, Սահման, Նախարար, Կանադա
Ըստ թեմայի
ՀՀ–ն բարձր է գնահատում միջազգային գործընկերների ջանքերը Սյունիքի հարցով. հայտարարություն
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի