Արցախի ԱԳՆ շենքը

Սա բարոյական հաղթանակ է․ Արցախի ԱԳՆ-ն՝ Բայդենի հայտարարության մասին

60
(Թարմացված է 13:48 25.04.2021)
ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը պետք է հիմք դառնա հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Սա բարոյական հաղթանակ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի գործածմանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը. նա Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանն արժանի գնահատական է տվել։

«Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»,- ընդգծվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

60
թեգերը:
Արցախ, Հայոց ցեղասպանություն, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին
«Վերջապես այդ օրը եկավ»․ Քիմ Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

78
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

78
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց
Արխիվային լուսանկար

Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել

36
(Թարմացված է 11:18 10.05.2021)
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրման աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում արդեն 650,3 կմ ճանապարհ են մաքրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորների խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից:

«Մեկ օրում ստուգվել է 11 շենք, մաքրվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 3 պայթյունավտանգ առարկա», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2 098 հա տարածք, 1 796 շենք (այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 611 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահները 75 ուխտավորի են ուղեկցել դեպի Ամարասի վանք

36
թեգերը:
Սակրավոր, Ճանապարհ, Արցախ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հարցերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը
Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

0
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար