Արխիվային լուսանկար. Շոշ գյուղի հրետակոծված տներից, 17 հոկտեմբերի, 2020

Կրակոցներով Ադրբեջանը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին. Արցախի ՄԻՊ

65
(Թարմացված է 19:22 22.04.2021)
Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ անհրաժեշտ է նման միջադեպերի հետաքննության հստակ մեխանիզմներ ներդնել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Շոշ համայնքի բնակչիների և Ստեփանակերտի՝ ադրբեջանական կրակոցներից տուժած տանտերերի հետ։ Տեղեկանում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

«Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները` հավելելով, որ կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն, ըստ ՄԻ պաշտպանի, հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։

Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել. լուսանկարներ

«Խաղաղ բնակչության բնականոն կյանքի դեմ ուղղված ադրբեջանական կողմի ոտնձգությունները, արձանագրվող դեպքերի հաճախակիությունը պահանջում են ինչպես Արցախի ԶՈւ–ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացում, այնպես էլ նման միջադեպերի հետաքննության համար հստակ մեխանիզմների ներդրում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Բացի այդ, երեկ երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։

65
թեգերը:
Ադրբեջան, Գեղամ Ստեփանյան, Արցախ
Ըստ թեմայի
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ
Ադրբեջանը հուսահատ փորձում է կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ
Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին. Լևոն Տեր–Պետրոսյան
Լաչինի միջանցք

Ռուս խաղաղապահները մոտ 50 կմ ճանապարհ են վերահսկում Լաչինի միջանցքում

60
Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամենօրյա ռեժիմով պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Լաչինի միջանցքը Ստեփանակերտ քաղաքը Հայաստանի հետ կապող ճանապարհն է։ Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայնագրերին համապատասխան, իրականացնում է դրա վերահսկողությունը։ Վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկության երթուղիների երկարությունը կազմում է մոտ 50 կիլոմետր:

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

60
թեգերը:
Ստեփանակերտ, Լաչինի միջանցք, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

189
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

189
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց
Автомобиль скорой помощи

Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. զոհեր կան, դեռահաս է ձերբակալվել

3
(Թարմացված է 11:30 11.05.2021)
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը:

Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:

Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 9 զոհ կա, 4 տուժած։

Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադ։ Թաթարստանի կրթության նախարարության նախնական տվյալներով՝ Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածների թվում երեխաներ չկան:

3