Արխիվային լուսանկար

Ջրականում ևս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

63
(Թարմացված է 20:29 19.04.2021)
Հայտնաբերված աճյունի ինքնությունը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն կարվի։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության լրատվության բաժինը։«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1544 է։

63
թեգերը:
Արցախ, աճյուն, Ջաբրայիլ
Ըստ թեմայի
«Վստահ եղեք` բոլորս մտածում ենք ձեր մասին». Սարգսյանն այցելել է Խնածախի սահմանային բնագիծ
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
Վիտալի Բալասանյան

Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի բացման բանակցությունները շարունակվում են

780
ԱԽ քարտուղարը կարծում է, որ ճանապարհը կբացվի, իսկ Արցախի արտգործնախարարը նշում է անվտանգության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մարտակերտից Վարդենիս տանող ճանապարհի բացման շուրջ բանակցությունները շարունակվում են, Sputnik Արմենիայի թղթակցին ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Մենք այդ հարցը բարձրացրել ենք, ընդհուպ մինչև այնտեղ, որ քաղաքացիները ճանապարհ էին փակել Դրմբոնում։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և խաղաղապահ ուժերը բանակցություններ են վարում։ Այս պահին դրանք ավարտված չեն։ Այն պետք է ապառազմականացված լինի, որպեսզի հնարավոր լինի երթևեկել Մարտակերտ-Չարեքթար-Սոթք-Վարդենիս ճանապարհով»,-ասաց Բալասանյանը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես ադրբեջանցիներն են երթևեկում և բեռներ են անցնում Կարմիր Շուկայից մինչև Շուշի և Մատաղիսից Քարվաճառ։

«Նույնը պետք է լինի նաև մեր դեպքում։ Բանակցություններն ուժի մեջ են։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,-ասաց Բալասանյանը։

Իր հերթին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ճանապարհի բացման հնարավորությունը, Sputnik Արմենիային ասաց, որ ցանկացած նախաձեռնություն պետք է բազմակողմանի գնահատել։

«Մարտակերտից Վարդենիս ավելի կարճ է, բայց շատ ավելի վտանգավոր։ Ճանապարհն ավելի երկար է, և եթե վաղը, Աստված չանի, մեկի գլխից մի մազ պակասի, շատ ավելի մեծ խնդիրներ կառաջանան։ Ենթադրենք՝ Քարվաճառի միջով ճանապարհ աշխատեց, բայց ի՞նչ կլինի, եթե նրանք (ադրբեջանցիները՝ խմբ․) հարձակվեն»,-ասաց Բաբայանը։

Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը կբացվի՞. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը

Նրա խոսքով՝ ճանապարհներն, իհարկե, պետք է ապաշրջափակվեն, բայց պետք է իրատես լինել։ Պետք չէ այդ հարցին զգացմունքային մոտեցում ցուցաբերել, և հարկավոր է խուսափել սադրանքներից։

Առայժմ, նրա խոսքով, այդ ուղղությամբ հստակ քայլեր չկան, պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնել։

«Ես հանդես եմ գալիս այն տեսանկյունից, որ մենք այս կամ այն քայլն անենք բացառապես անվտանգության հարցերը հաշվի առնելով»,-ասաց Բաբայանը։

2021թ․-ի հունվարին Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ փակել էին ադրբեջանական մեքենաների շարասյան ճանապարհը, որոնց ուղեկցում էին ռուս խաղաղապահները։ Ցույցի մասնակիցները դիմեցին խաղաղապահներին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհներով (Մարտակերտ-Վարդենիս, Մարտակերտ-Ասկերան-Ստեփանակերտ) երթևեկության բացմանը հայերի համար։ Նրանք հիմնավորեցին խնդրանքն այն փաստով, որ ադրբեջանցիներն անցնում են հայերի կողմից վերահսկվող Մարտակերտի շրջանով, մինչդեռ իրենք այդպիսի հնարավորություն չունեն։

Ռուս սակրավորները ականազերծում են Մարտակերտի գյուղատնտեսական տարածքները

780
թեգերը:
Ճանապարհ, Մարտակերտ, Վարդենիս
Ըստ թեմայի
Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից
Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ
Այս ամենը ցավոտ է. հիշում են Շուշին ազատագրած կամավորները
Սլավա Հովսեփյան

Հայերի սրտերը կոտրված են․ Արցախյան առաջին պատերազմի վետերանը՝ մայիսի 9-ի մասին

71
(Թարմացված է 20:59 09.05.2021)
Մի քանի շքանշանով պարգևատրված ստեփանակերտցի թոշակառուն նկարագրել է, թե ինչ տրամադրություն է տիրում հայերի շրջանում Հաղթանակի օրը, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել, թե ինչու Հայաստանին վերջին պատերազմի ընթացքում չհաջողվեց պահպանել իր  պատմական հողերը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020թ․-ի Արցախյան պատերազմից առաջ հայերը հաղթանակի օրը յուրահատուկ հպարտությամբ և ուրախությամբ էին նշում, բայց այս տարի ամեն ինչ այլ է։ Այդպես է կարծում Արցախյան առաջին պատերազմի վետերան Սլավա Հովսեփյանը։

«Բոլոր հայերի սրտերը կոտրված են։ Նայում ես մարդկանց և հասկանում ես դա, անգամ երբ նրանք ուրախ են թվում։ Մենք հիմա կարծես ողջ-ողջ թաղված լինենք»,-պատմեց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Գրեթե 30 տարի շարունակ Հայաստանում միաժամանակ երեք տոն էին նշում․ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Արցախի բանակի ձևավորման օրն ու Շուշիի ազատագրումը, Շուշիի, որն այսօր՝ արցախյան վերջին պատերազմից հետո, նորից Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։

«Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ արդեն ասելու բան էլ չունենք։ Ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա, բայց հիմա, փաստորեն, մենք լրիվ անօգուտ ենք դարձել։ Ինչ տղերք կան՝ քաջ, մարտական, կրթված․․․ ու հիմա ի՞նչ»,-հարց է հնչեցնում վետերանը։

Հովսեփյանը ժամանակին սովորել է Բաքվի հրշեջների դպրոցում, այնուհետև, արդեն Հայաստանում, բանտապահ է եղել խիստ ռեժիմի գաղութում, իսկ Արցախյան առաջին պատերազմում մի շարք պարգևների է արժանացել։ Հիմա նա թոշակի է անցել և շատ է նեղվում, որ իր փորձն ու ունակություններն այլևս ի շահ երկրի չեն օգտագործում։

Վետերանի կարծիքով՝ այս պատերազմն անխուսափելի էր, և Հայաստանը, սկզբունքորեն, հաջողության հնարավորություն ուներ։ Սակայն այն չկարողացավ հաղթել մի քանի երկրների միացյալ զինուժին (նկատի ունի Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես նաև Սիրիայից և Աֆղանստանից բերված վարձկաններին)։

Միաժամանակ նա նշում է, որ գրեթե 30 տարվա ընթացքում մեր երկրի ղեկավարները բավականաչափ ակտիվորեն չեն զինել բանակը։

Այս ամենը ցավոտ է. հիշում են Շուշին ազատագրած կամավորները

«Բայց մենք ուժեղ էինք «Իսկանդերների» շնորհիվ, որոնք պատերազմի ընթացքում այդպես էլ չկիրառեցինք, չնայած պետք էր․․․ դեռևս Բաքվում իմ սովորելու տարիներին ադրբեջանցիները հաճախ էին ասում, որ հայերը շատ խելացի և ստեղծող ազգ են, որ հայերն անգամ լազերային ճառագայթ ունեն, որն իրենք չունեն․․․ Բայց արդյունքում այնպես ստացվեց, որ մենք պարտվեցինք»,-ասում է վետերանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այնպիսի մարդ պետք է ղեկավարի, որը կկարողանա արդարացի կերպով ամեն ինչ տնօրինել․ «Նիկոլը մեզ խորտակեց։ Չէր հասկանում, թե ինչ է անում։ Բայց մեղավորը միայն նա չէ, մեղավոր են նաև նրանք, առանց որոնց կարծիքը հաշվի առնելու նա չէր կարող որոշում ընդունել՝ խորհրդարանը, նախագահը»։

Սլավա Հովսեփյանը բոլոր հայերին կոչ է անում առավել միասնական լինել, որպեսզի ապագայում անվտանգ ապրեն իրենց հողում։ Հենց իրար հետ անհամաձայնությունն է, ըստ նրա, հայ ժողովրդի դժբախտությունների աղբյուրը։

71
թեգերը:
Ազատամարտիկ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Կարմիր Շուկան ռազմագերիների հետ փոխանակելը քննարկման ենթակա չէ․ Արցախի արտգործնախարար
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

366
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

366
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման