Արցախ

Հանգիստ գյուղատնտեսական աշխատանքներ. Արցախում խաղաղապահները ապահովում են անվտանգությունը

53
(Թարմացված է 11:24 17.04.2021)
Ռուս սակրավորները ականազերծել են Արցախի մոտ 2000 հեկտար տարածք, 618 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 25500 պայթուցիկ առարկա։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլ — Sputnik. Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները ռուս սակրավորների կողմից պայթունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում ու խաղողի այգիներում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները գյուղատնտեսական նշանակության տարածքների ականազերծումն իրականացնում են գյուղապետարանների հայտերով։ Խոսքն այն գյուղերի մասին է, որոնք գտնվում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ, կամ այն շրջաններում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են իրականացվել:

«Մարդիկ վախենում են աշխատել, այստեղ ռումբեր, արկեր են ընկել, մարտեր են ընթացել։ Պետք է ականազերծել տարածքները, որպեսզի հանգիստ կարողանանք աշխատել», - ասել է Սոս գյուղի գյուղապետ Հունան Գրիգորյանը։

Խաղաղապահներն Ասկերանի բնակիչներին օգնել են վերականգնել Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից մաքրվել է 2000 հեկտար տարածք, 618 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 25500 պայթուցիկ առարկա, որոնք ոչնչացվել են հատուկ զորավարժարաններում պայթեցնելու եղանակով՝ անվտանգության անհրաժեշտ կանոնների պահպանմամբ:

Военнослужащие российского миротворческого контингента выполняют работы по разминированию сельхозугодий
Արցախում խաղաղապահները ապահովում են անվտանգությունը
53
թեգերը:
գյուղատնտեսություն, Գյուղ, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (145)
Ըստ թեմայի
Ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել արցախյան գյուղի բնակիչներին
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի
Ռուս սակրավորներ

Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 1120 հա հող են ականազերծել

42
(Թարմացված է 10:55 16.05.2021)
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը մեկ օրվա ընթացքում Արցախում 12 շենք են ստուգել, մաքրել 6 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերել 2 պայթյունավտանգ առարկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 2 121 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 844 շենք (այդ թվում սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ), հայտնաբերվել ու  վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

42
թեգերը:
ականազերծում, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (145)
Ըստ թեմայի
Լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, ապատեղեկատվությունն է. Ավինյանը մեկնաբանել է
Ներգրաված են մինչև 15 000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսել է զորավարժությունները
Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. ՄԻՊ
Ադրբեջանական շարասյունների շարժը

Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը

998
(Թարմացված է 22:44 15.05.2021)
Կարմիր Շուկա ու Շոշ գյուղերում (որոնց միջով ադրբեջանական մեքենաները Շուշի են գնում) ասում են, որ վերջին շրջանում շարասյունները սկսել են գրեթե ամեն օր անցնել:

Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։

© Sputnik
Ադրբեջանական շարասյունը` Ստեփանակերտ - Կարմիր Շուկա ճանապարհին

Կարմիր Շուկա

Այժմ համայնքի տարածքում տեղահանվածների համար նոր թաղամաս է կառուցվում. հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչև տարեվերջ ծրագրվում է 127 հավաքովի տուն կառուցել Թաղավարդի բնակիչների համար (գյուղի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ է):

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

Փաստացի սահմանը գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Երբեմն (հիմնականում երեկոյան) բնակիչները լսում են՝ ինչպես են օդ կրակում։ Բայց մարդկանց ավելի շատ հուզում է ադրբեջանական շարասյունների հայտնվելը։

«Մարդիկ դժվար են համակերպվում։ Սպասում են, որ 4 ամսից ադրբեջանցիները ճանապարհ կառուցեն և դադարեն այստեղ հայտնվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներն իրենց կոռեկտ չեն պահել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների նկատմամբ։ Բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։

Глава общины Красный Базар (Кармир Шука) Мартунинского района Карабаха Нарек Атаян
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայան

Ամեն ինչի մասին տեղում հաղորդվում է խաղաղապահներին։ Սակայն շարասյունները չափազանց երկար են լինում, դժվար է ամբողջ գործընթացը վերահսկել։

Российские миротворцы сопровождают азербайджанскую автоколонну на дороге Шуши - Кармир Шука
© Sputnik / Aram Nersesyan
Ռուս խաղաղապահները Կարմիր Շուկայի ճանապարհին ուղեկցում են Շուշի գնացող ադրբեջանական ավտոշարասյունը

Չնայած գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի փորձերի մասին լուրերին՝ նման բան չի սպասվում։

Այժմ գյուղում մոտ 800 բնակիչ կա։ Պատերազմի հետևանքով համայնքը զրկվել է 260 հա վարելահողերից, արոտավայրերից և խաղողի այգիներից (մոտ 50%)։ Կարմիր Շուկայում ապրում է 7 տեղահանված ընտանիք, ևս 5-ը բնակություն են հաստատել Արցախի վերահսկողության տակ գտնվող ավելի վտանգավոր գյուղերից։

Машины на дороге в селе Кармир Шука
© Sputnik / Aram Nersesyan
Մեքենաներ Կարմիր Շուկա գյուղի ճանապարհին

Շոշ գյուղում անհանգստանում են երեխաների համար

Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղը նույնպես Կարմիր Շուկա – Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժման ճանապարհին է: Դեռ մարտին ադրբեջանցիները գյուղի մոտ՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի հատվածում, քարեր էին նետել հայկական համարանիշներով մեքենայի վրա։

Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ սկզբում շարասյունները երեքշաբթի և հինգշաբթի օրերին էին անցնում, հետո նաև շաբաթ օրերին։ Բայց արդեն ավելի քան մեկ շաբաթ է` դրանք գրեթե ամեն օր են անցնում։

Глава села Шош Аскеранского района Карабаха Эрик Абрамян
© Sputnik / Aram Nersesyan , Asatur Yesayants
Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյան

«Սովորաբար շարասյունն անցնում է Շոշի միջով դեպի Շուշի, որից հետո արդեն դատարկ մեքենաները հետ են վերադառնում։ Հիմնականում դրանք շինանյութ ու տեխնիկա են տանում, - նշեց Աբրահամյանը։

Ընդ որում, շարասյուններում մեքենաների քանակը խիստ տարբերվում է։ Երբեմն նրանց թիվը կարող է 60-ի հասնել։ Նման ակտիվ երթևեկությունն անհանգստացնում է տեղի բնակիչներին, քանի որ հենց այդ ճանապարհին են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։

Детский сад и школа в селе Шош
© Sputnik / Aram Nersesyan
Շոշ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը

«Ու որևէ համաձայնեցված և ամրագրված ժամ չկա, որ գոնե երեխաներին փողոց չթողնենք։ Հենց անցնելու ժամանակ ենք իմանում շարասյան մասին», - ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների մեկական մեքենա է շարասյուններն ուղեկցում առջևից և հետևից։ Բայց մեքենաների միջև բացը (այդ թվում շատ բեռնատար կան) չափազանց մեծ է: Առաջին և վերջին մեքենայի անցնելու տարբերությունը կարող է մեկ ժամ տևել։

 Дорога в селе Шош
© Sputnik / Aram Nersesyan
Շոշ գյուղի ճանապարհը

Սկզբում ադրբեջանցի զինծառայողները ինչ-որ վիրավորական ժեստեր էին ցույց տալիս։ Հիմա հիմնականում քաղաքացիական վարորդներն են անցնում։ Նրանց մեծ մասն ավելի տարիքով մարդիկ են, իրենց զուսպ են պահում։

Պատերազմի ընթացքում գյուղում գնդակոծություններից շուրջ 120 տուն է տուժել։ Վերականգնման ուղղությամբ աշխատում է 3 բրիգադ, մոտ 90 տուն գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Իսկ ահա գյուղի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Անասունների զգալի մասն արդեն վաճառել են, մնացածին պետք է ուշադիր հետևել, որ հակառակորդի կողմը չանցնեն։ Մարդիկ աշխատում են իրենց տնային տնտեսություններում՝ մնացած հողի վրա։

Գյուղում այժմ ժամանակավորապես բնակվում է 5 բռնի տեղահանված ընտանիք (երկուսը Քաշաթաղի շրջանից, երկուսը՝ Հադրութի, մեկն էլ` Ասկերանի)։

Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով ադրբեջանցիների հետ բանակցություններն ավարտվել են

998
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ադրբեջան, Շոշ, Կարմիր շուկա
Ըստ թեմայի
Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան
Կարմիր Շուկան ռազմագերիների հետ փոխանակելը քննարկման ենթակա չէ․ Արցախի արտգործնախարար
Ինչպե՞ս կօգտագործվի Կարմիր Շուկայի ճանապարհը
Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը սովորեցնում է` ինչպես մեքսիկական Vegan Taco պատրաստել. տեսանյութ

0
(Թարմացված է 13:12 16.05.2021)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջերս հետաքրքրված է բուսակերությամբ, նա հաճախ է իր հետևորդներին նոր բաղադրատոմսեր ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  Instagram-ի իր էջում պարծեցել է խոհարարական ունակություններով: Նա տեսանյութ է հրապարակել, որում մեքսիկական taco է պատրաստում, սակայն այն նախատեսված է բուսակերների համար։

Քարդաշյանն արդեն վաղուց հրաժարվել է մսից և աստիճանաբար անցնում է բուսական սննդի։

Հեռուստաաստղի տեսանյութը մի քանի ժամում դիտվել է ավելի քան 808 հազար անգամ: Բաժանորդները շնորհակալություն են հայտնել աստղին հայտնի ուտեստի հետաքրքիր բաղադրատոմսի մատուցման համար:

Victoria's Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նոր ու ինքնատիպ լուսանկար է հրապարակել

Նշենք, որ Քիմն ու նրա քույրերը պարբերաբար խոհանոցից տեսանյութեր են հրապարակում, որոնցում տարբեր ուտեստներ են պատրաստում, այդ թվում ՝ իրենց հայ տատիկի բաղադրատոմսով։

0
թեգերը:
խոհանոց, ԱՄՆ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ
Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը
Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով