Արցախ. սակրավորներ

Ռուս սակրավորները ականազերծում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական տարածքները

35
(Թարմացված է 10:39 13.04.2021)
Ընդհանուր առմամբ 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1960 հեկտար տարածք:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի մաքրումն ականային վտանգավոր իրերից և պայթյունավտանգ առարկաներից։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Ներկայումս ռուս զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում:  Այստեղ` գյուղատնտեսական նշանակության տարածքներում, մարտական գործողությունների ժամանակ հրետանային դիրքեր էին։ Այս պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ տեղանքի ամբողջական մաքրում չի կատարվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Մարտակերտի շրջանի տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկ և պայթուցիկ առարկա:

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

Ընդհանուր առմամբ 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1960 հեկտար տարածք, 605 կմ ճանապարհ, 1692 շենք, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 484 պայթուցիկ առարկա։

35
թեգերը:
խաղաղապահ, Մարտակերտ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Սակրավոր
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (142)
Ըստ թեմայի
Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին
Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար
ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել
Լավրովն ու Փաշինյանը

Խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հարցերը

66
(Թարմացված է 18:55 06.05.2021)
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ու Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքն է, հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանը կրկին հիշեցրել է, որ ռուսական կողմի շնորհիվ հաջողվել է կանգնեցնել պատերազմը Ղարաբաղում և հասնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Նա հատուկ ընդգծել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում և նրա անձնական ջանքերը Լեռնային Ղարաբաղի՝ բնականոն կյանքին վերադառնալու համար:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը օգնել է հայերին ոչ միայն Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ, այլև կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Լավրովն իր հերթին նշել է, որ ռուսական կողմը գնահատում է ղարաբաղյան կարգավորման շուրջ պայմանավորվածությունները:

«Մեր խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հետ կապված հարցերը ՝ ապահովելով դրա անցկացման հարցում փոխշահավետ պայմանավորվածությունները։ Իհարկե, սահմանազատում և սահմանազատում հնարավոր կլինի, երբ այդ քայլերը իրականացվեն», - ասել է նախարարը։

Նախարարը շեշտել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության կարևորությունը` նշելով, որ խումբը զբաղվում է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով: Նա վստահ է, որ դա թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև գործնականում դադարեցնել Հայաստանի շրջափակումը և փոխշահավետ համագործակցություն հաստատել տարածաշրջանում: Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի խաղաղապահ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։ 

Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այնուհետև նրան ընդունել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Դիվանագետները հուշագիր են ստորագրել։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։

Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

66
թեգերը:
խաղաղապահ, Արցախ, Ռուսաստան
Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց Մայր տաճարը

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա Այվազյան

61
(Թարմացված է 14:28 06.05.2021)
Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն նախատեսում է գնահատող առաքելություն ուղարկել Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը` անդրադառնալով  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական հուշարձանների ավերման խնդրին։

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ` ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,– ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի կոնկրետ դեպքերին, Արա Այվազյանը հիշեցրեց, որ դեռ փետրվարի 2-ին ՄԱԿ–ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն Ադրբեջանին ուղղված նամակում ընդգծել էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը` միաժամանակ կարևորելով նաև Մայր տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ–ի փորձագետների կոչը։ Ավելին` նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես` ՄԱԿ–ի, միջազգային հանրության ու միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ Առաքելական Եկեղեցու պաշտամունքի վայր»,– ասաց Այվազյանը։

Հայկական ինքնության ջնջում. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Ղազանչեցոցում

Հիշեցնենք՝ մայիսի 3–ին Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ` հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինուժի կողմից, 2 ժամվա տարբերությամբ, Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց Մայր տաճարը կրկնակի հրետակոծություն ենթարկվեց։

61
թեգերը:
ՅՈՒՆԵՍԿՕ, Արցախ, Սերգեյ Լավրով, Արա Այվազյան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի
Ըստ թեմայի
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

0
(Թարմացված է 22:44 06.05.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում և պարզել` ՀՀ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է մասնակցել հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններին։

Sputnik Արմենիայի հարցման մասնակիցները համարում են, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Գնալու են քվեարկության, որովհետև մտավախությունները շատ են, իսկ ընտրություններից հետո շատ բան կարող է փոխվել։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ մեր միակ հույսը հզոր զենք ստեղծելն է։

«Մենք ուրիշ ճար չունենք», -ասաց նա։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Տղամարդկանցից մեկն էլ շեշտեց, որ ոչ մի դեպքում չի մասնակցելու ընտրություններին։

«Հերս էլ բանակից գա՝ չեմ մասնակցելու։ Նիկոլի ժամանակ եղել եմ, Ռոբերտի ժամանակ եղել եմ, Սերժի ժամանակ եղել եմ, Պարույրի՝ ևս, բայց ինչի՞ տեղ անցավ»,– նշեց նա։

Որպեսզի իմանաք, թե ինչ պատասխաններ են տվել հարցման մյուս մասնակիցները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

 

0
թեգերը:
Հարցում, Երևան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան
Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 
Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ