Արխիվային լուսանկար

Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում

36
(Թարմացված է 10:38 05.04.2021)
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այսօրվա դրությամբ ունենք պաշտոնապես հաստատված 3250 զոհ. Փաշինյանը տվյալներ հայտնեց

Նշենք, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

1529-ից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

36
թեգերը:
աճյուն, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհվածների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել հարվածողին. Արցախի ՄԻՊ
Թիֆլիսցի տղան, կամ ինչու Արկադի Տեր-Թադևոսյանը այդպես էլ չայցելեց հայրենի Թբիլիսի
Փրկարարներ

Արցախի փրկարարները ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

48
(Թարմացված է 16:10 20.04.2021)
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

48
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը
Փրկարարներ

Փրկարարներն աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում. Արցախի ԱԻՊԾ

11
(Թարմացված է 11:31 20.04.2021)
Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1544 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրւջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում  որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր։

Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Արցախում զոհված սամբիստներին հավերժ չեմպիոնի կոչում է շնորհվել

11
թեգերը:
աճյուն, Հադրութ, Արցախ
Ըստ թեմայի
Պատերազմի զոհերի թիվը մոտ 4000 է․ Փաշինյանը հրապարակեց պաշտոնական տվյալները
Ադրբեջանցիները ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն են փոխանցել հայկական կողմին
Իրականության հետ կապ չունի. ՊՆ-ից հերքում են`զոհվածի մեդալը տաքսու վարորդը չի հանձնել
Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի արևմտյան սահմաններին իրավիճակը լարված է. Շոյգու

0
(Թարմացված է 17:32 20.04.2021)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է երկրի արևմտյան սահմանների երկայնքով լարվածության աճի մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:

Դրան զուգահեռ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են սադրանքներ իրականացնել օդային տարածքում և Սև ծովի ջրային տարածքում:

«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ բարդ է մնում»,-ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ լարված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մի շարք պետություններ փորձում են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության արևմտյան և հարավային սահմանների մոտ։

ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

0
թեգերը:
Արևմուտք, Ռուսաստան, Սահման, ՆԱՏՕ, Սերգեյ Շոյգու
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ