00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շևչենկոն ստում է»․ Զատուլինը պատասխանել է Արցախի մասին լրագրողի հարցին

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн
Константин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքական գործիչը որոշել է պատասխանել ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի լրագրողին և հիշեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իր դիրքորոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ռուս լրագրող Մաքսիմ Շեվչենկոյի մեղադրանքներին Լեռնային Ղարաբաղին աջակցելու հարցում «նյութական շահագրգռվածության» մասին։

Константин Затулин во время круглого стола по теме урегулирования конфликта в НКР (11 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին

Շևչենկոն, որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, պարբերաբար էքսցենտրիկ հայտարարություններ է անում Արցախի և առհասարակ հայկական թեմաներով։

Ավելի վաղ Զատուլինը «Բաքվի զորահանդեսների սիրահար» Շևչենկոյին խորհուրդ էր տվել գրանցվել որպես արտասահմանյան գործակալ, լրագրողն ի պատասխան հայտարարել էր, որ Զատուլինը «կատաղի պաշտպանում է ադրբեջանցիներին իրենց հողերից աքսորելը»։ Այս և այլ արտահայտությունների հետ կապված ռուս պատգամավորի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել. քաղաքական գործիչը որոշել է հիշեցնել Արցախի հարցում իր սկզբունքային դիրքորոշման մասին 1994թ․-ից ի վեր և ծավալուն բնութագիր տալ Շևչենկոյի «կերպարին»։

Հակամարտությունը, ըստ Զատուլինի, պետք է լուծվեր միայն խաղաղ ճանապարհով, փաթեթային պայմանավորվածությունների արդյունքում․ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձ Ադրբեջանին ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման դիմաց։

«Զատուլինը հենց դրանով էլ տարբերվում է բազմադեմք պարոն Շևչենկոյից, որ միշտ համարել է և համարում է, որ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայերը ինքնորոշման, ազատության և անկախության ոչ պակաս իրավունք ունեն, քան Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Դոնբասի կամ Ղրիմի բնակչությունը։ Նրանք հաստատել են դա՝ անցնելով դեռ Խորհրդային Միության կազմում սկսված հակամարտության միջով»,-ասված է հայտարարության մեջ։

Զատուլինը խոսել է Արցախը ՌԴ կազմում ներառելու և ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մասին

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարվա վերջին և ինչը ստիպում է Շևչենկոյին «հիացմունքից տնքալ», դա, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ադրբեջանի և նրա հետևում կանգնած Թուրքիայի կողմից 1994թ․-ին ռուսական օգնությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է և հրաժարում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումից։

«Սև ձիուն լվալով սպիտակ չես սարքի։ Եվ ինչպիսի հաջողությունների էլ հասնեն Շևչենկոյի բարեկամները Կովկասում՝ դա չի վերացնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման հարցը։ Այդ դիրքորոշումը՝ խաղաղություն փոխզիջման միջոցով, ինքնորոշում և ազատություն՝ շրջանների դիմաց, Զատուլինը չի փոխել 1994թ․-ից հետո, 27 տարի շարունակ, ինչում հեշտ է համոզվել ԶԼՄ-ների հարյուրավոր հրապարակումները աչքի անցկացնելով»,-նշվում է հայտարարության մեջ։

Զատուլինի խոսքով՝ Շևչենկոն ստում է, երբ հերյուրանքներ է տարածում Լեռնային Ղարաբաղին աջակցելու հարցում Զատուլինի «նյութական շահագրգռվածության» մասին։ Նա նշել է, որ Շևչենկոն ինքը սկզբունքներ չունի, որոնք կարող էին ստիպել նրան անվճար ելույթ ունենալ։ Բայց հարցն այլ է՝ ինչի՞ համար է պետք այդ ամենը ուրիշի վրա գցել։

Президенты РФ Владимир Путин, Турции Реджеп Эрдоган и Азербайджана Ильхам Алиев перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ ընկերներն իրեն խորհուրդ են տալիս «ձեռքերը չկեղտոտել՝ հրապարակային վեճի մեջ մտնելով մեկի հետ, որի համար PR-ը պատվից թանկ է»։ Ինքը նրանց հասկանում է, բայց չի կարող։

«Սրիկան, որն ի վիճակի է ծաղրական խոսել Մարգարիտա Սիմոնյանի տատիկի թեմայով (նա հո Ցեղասպանությունից Ռուսաստան սուզանավով չի փախել), չպետք է հաղթանակ տոնի պատվիրատուների հետ միասին։

Մենք արդեն նրա նմաններից լսել ենք, որ հրեաներն իրենք են իրենց այրել Բուխենվալդի վառարաններում։ Ինչո՞վ է դա տարբերվում հայերի մասին պատմություններից, որոնք իրենք իրենց են կոտորել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության ժամանակ։ Եթե մենք բոլորս ինչ-որ արժեք ունենք, շևչենկոները չեն կարող ռուսական հասարակության մեջ ձեռք սեղմելու արժանի լինել»,-կարծում է Զատուլինը։

Հիշեցնենք՝ Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը բազմիցս ասել է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները մտահոգության տեղիք են տալիս, և որ Ռուսաստանը պետք է իր քաղաքականությունը կառուցի՝ հաշվի առնելով այդ սպառնալիքները։

Լրահոս
0