Անհետ կորածների որոնողական աշխատանքներ

Անհետ կորածների որոնողական աշխատանքները կշարունակվեն Վարանդայում

27
(Թարմացված է 12:01 02.04.2021)
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ

Որոնողական աշխատանքներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:

27
թեգերը:
Ադրբեջան, զինծառայող, աճյուն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
Ստեփանակերտ

Հայաստանն ամեն տարի Արցախին 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի

25
(Թարմացված է 12:46 22.04.2021)
Երկու հայկական հանրապետությունների միջև կստորագրվի ֆինանսական համաձայնագիր։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության կառավարությանը տարեկան կտրամադրի 10 մլրդ դրամի աջակցություն։ Այս մասին երկու հայկական հանրապետությունների  միջև կստորագրվի ֆինանսական  համաձայնագիր։ Համաձայնագրի նախագծին այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության նիստում և արժանացավ գործադրի հավանությանը։

Ներկայացնելով համաձայնագրի բովանդակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ նախատեսված է  10 տարվա ընթացքում տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել Արցախի կառավարությանը` պատերազմի հետևանքների հաղթահարման նպատակով։

«Մասնավորապես` նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք–շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,– ասաց Առաքելյանը։

Նա նաև հայտնեց, որ մինչև 5 մլն դրամի աջակցությունը կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն–ից ավելին` մուրհակի տեսքով, որով արցախցիները կկարողանան ինչպես նոր գործունեություն սկսեն, այնպես էլ  ուղղակի տոկոսադրույքներ ստանան` տարեկան 3 տոկոսի չափով։

Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության

Առավելագույն փոխհատուցման չափը կկազմի մինչև 100 մլն դրամ։

Քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունն արդեն կազմում է 74 մլրդ դրամ։

25
թեգերը:
օգնություն, ՀՀ կառավարություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի փրկարարները ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Ստեփանակերտն այժմ մեծ շինհրապարակ է․ Արցախի նախագահը կառուցապատման ծրագրեր է ներկայացրել
«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել

276
(Թարմացված է 12:09 22.04.2021)
Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ տանը երեխաներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի օրվա երկրորդ կեսին: Արցախի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետզրույցում հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշեց, որ ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ապրիլի 20–ի ժամը 15:00-ի սահմաններում:

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տան մեջ հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Տանը երեխաներ են եղել, բայց բարեբախտաբար տուժածներ չկան: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշեց Թադևոսյանը:

Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

Նա հավելեց, որ ուսումնասիրվում է՝ արդյո՞ք հնարավոր է, որ փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորած լինեն բնակելի տունը Ստեփանակերտում:

Նշենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:

Այսօր էլ ՊԲ–ն հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

Թուրքիան Երևանի կենտրոնում գտնվող շենքը ներկայացրել է որպես ադրբեջանական թագավորական պալատ

276
թեգերը:
Հունան Թադևոսյան, Ոստիկանություն, տուն, կրակոց, Շուշի, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
«Լուրջ ցանկ է». Բաբայանը խոսեց պարտության մեղավորներից և ակնարկներ արեց Շուշիի մասին
«Պետք է ստուգվի` զեկույցներն ինչքանով են ճշմարտացի եղել». Փաշինյանը` Շուշիի անկման մասին
«Իսկանդեր Մ»–ի բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան
F-35

Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

0
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: 

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը  համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400  համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: 

0
թեգերը:
Զենք, ԱՄՆ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության