Ստեփանակերտ

Արցախը սկսում է ապրել․ առաքելության ներկայացուցիչները խոստանում են բերել ամենաանհրաժեշտը

60
Չնայած ծանր հարվածին ու պատերազմի կործանարար հետևանքներին` բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանք և հույս ունեն, որ Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերով Արցախը կվերականգնվի։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Աշխատատեղերի ստեղծում, սահմանամերձ շրջաններ մթերքի մատակարարման գործընթացի կարգավորում, ինչպես նաև սովորողներին գիտական և գեղարվեստական գրականությամբ ապահովում. Արցախի բնակչությունն ամենից շատ հենց այս ամենի կարիքն ունի։ Նման եզրակացության է եկել «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի ապահովման և մատակարարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Սարվանիդին։

Սարվանիդին մեկն է նրանցից, ովքեր մասնակցել են հումանիտար օգնություն հավաքելու և Արցախ առաքելու գործընթացին։ 25 տոննա մարդասիրական բեռով շարասյունը մարտի 20-ին է Հայաստան հասել և արդեն մարտի 21-ին ուղարկվել Արցախ։ Օգնությունը երկու ամսվա ընթացքում՝ «Ռուսական մարդասիրական առաքելության», «Դոկտոր Լիզա» հիմնադրամի և «Спеши к добру» կազմակերպության ուժերով հավաքվել էր ամբողջ Ռուսաստանում։

Սարվանիդին երեկ է վերադարձել Արցախից և Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց իր հերթական և ոչ վերջին այցից ստացած տպավորությունները։

Նրա խոսքով՝ մարդասիրական առաքելության ներկայացուցիչները Արցախի 4 բնակավայրերում ակցիաներ են իրականացրել, որոնց շրջանակում օգնություն է տրամադրվել (կենցաղային ապրանքներից մինչև պարենամթերք) նրանց, ովքեր տուժել են զինված հակամարտությունից, ընտանիքի անդամ կորցրել մարտերի ժամանակ։

«Բացի այդ, հանրապետական հիվանդանոց է մատակարարվել թանկարժեք բուժսարքավորում, սրտագրության սարքեր, մոնիտորներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է սրտաբանին։ Ասկերանի հիվանդանոց են հասցրել տակդիրներ, տակաշորեր», - ասաց Սարվանիդին։

Նա նշեց, որ այս օրերի ընթացքում չեն հասցրել բաժանել ամբողջ բեռը, այդ պատճառով մնացածը փոխանցվել է ԼՂՀ-ում տեղակայված ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության հումանիտար արձագանքման կենտրոնին։ Հետագա բաշխումը կիրականացվի խաղաղապահների ուժերով։

Սարվանիդին ընդգծեց, որ իրենց բերած առաջնային ախտորոշման սարքավորումները բավարարել են Արցախում բոլոր բուժկետերի պահանջարկը։
Բացի այդ, անձնական դեղատուփեր և կենցաղային այլ իրեր են փոխանցվել այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց տները, ստիպված տեղափոխվել են և փորձում են հարմարվել իրողությանը։

«Այդ մարդիկ ամեն ինչի կարիք ունեն` սկսած սփռոցից, վերջացրած սարքավորումներով ու կենցաղային տեխնիկայով։ Արդեն հաջորդ այցի ժամանակ մենք կփորձենք հոգալ այդ կարիքները», - ասաց Սարվանիդին։

Նա ընդգծեց, որ ներկա պահին գիտական և գեղարվեստական գրականության կարիք կա։ Հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն տան մարդկանց։ Խոսքը գույքի, գյուղատնտեսության մեջ օգտագործվող տնկիների, տարբեր առարկաների, այդ թվում՝ ռուսաց լեզվի, ուսումնասիրման նյութերի մասին է, ինչպես նաև հաշմանդամային սայլակների, քայլակների և ձեռնափայտերի։

Մարդասիրական հաջորդ բեռի նպատակը կլինի հասցեական օգնության տրամադրումը պարենամթերքի փաթեթների տեսքով, որոնք արդեն կբաշխվեն սահմանամերձ շրջաններում։

Նրա խոսքով` արցախցիները, անկախ ծանր հարվածից, փորձում են ոտքի կանգնել և բնականոն կյանք վերադառնալ։

«Ի տարբերություն դեկտեմբերին վերապրած հույզերի, այսօր մենք զգացինք, որ Արցախը սկսում է կենդանանալ, վերականգնվում է խաղաղ կյանքն այս կամ այն դրսևորմամբ, և դա չի կարող չուրախացնել», - ասաց նա։
Սարվանիդիի հետ համակարծիք է նաև «Спеши к добру» ռուսական հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև արցախցիների աչքերում այսօր ակնհայտ թախիծ կա, բայց բոլորի դեմքին ժպիտ է հայտնվել։

«Մենք Ղարաբաղի տարածքում ակցիա անցկացրինք, զրուցեցինք տարբեր բնակիչների հետ։ 9 օրվա ընթացքում այնտեղ հանդիպումներ ունեցանք պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կարողացանք հասկանալ` ինչ իրավիճակ է ստեղծվել պատերազմից հետո, ինչ կարիքներ ունեն բնակիչները», - ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` բնակիչների հիմնական խնդիրը աշխատատեղերն են։

60
թեգերը:
Հումանիտար օգնություն, Ստեփանակերտ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում արդեն փոքրածավալ ներդրումներ կան. էկոնոմիկայի փոխնախարար
Փաշինյանի ու Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել
Երևան-Մեղրի ճանապարհին

Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև

548
(Թարմացված է 23:26 22.04.2021)
Ռուս փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Ղարաբաղում էսկալացիա տեղի ունենա, ռուս խաղաղապահները նույնպես կարող են թիրախում հայտնվել:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –  Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ադրբեջանի ղեկավարության շրջանում կան ուժեր, որոնք շատ են շահագրգռված Լեռնային Ղարաբաղից հայերին բռնի ուժով դուրս մղելու մեջ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թվականւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ: Ուշագրավ է, որ կրակել են փոքր տրամաչափի զենքից։ Կրակոցների հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակելի տան տանիքը։ Իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե որտեղից են կրակել, քանի որ հակառակորդի վերահսկողության տակ անցած Շուշիից անհնար է Ստեփանակերտը փոքր տրամաչափի զենքերից գնդակոծել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Փորձագետը նշեց, որ Բաքվում դեռևս էյֆորիա է տիրում ռազմական հաջողությունների ֆոնին։ Դրանով է պայմանավորված նման լկտի ու լպիրշ պահվածքը։

«Եթե, Աստված չանի, գոնե մեկ ռուս խաղաղապահ վիրավորվի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված կլինի հիշել 2008 թվականի օգոստոսի փորձը (նկատի ունի հակամարտությունը Վրաստանում – խմբ.): Հավանաբար, գնդակոծելով խաղաղ բնակչությանը, Ալիևը հույս ունի, որ ռուս խաղաղապահները կրակի տակ չեն ընկնի։ Բայց եթե էսկալացիան շարունակվի, ապա նրանք էլ կարող են գնդակոծության տակ հայտնվել»,- կարծիք հայտնեց Եվսեևը։

Նրա խոսքով՝ եթե նման միջադեպերի արդյունքում գոնե մեկ ռուս զինվորական վիրավորվի կամ, առավել ևս, զոհվի, Մոսկվան կոշտ պատասխան կտա, առավել ևս, որ մինչ այժմ բաց է մնում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան հարցը:

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է վերադառնալ ուղղաթիռի հարցին, և բավական կոշտ ձևով։

«Որպեսզի ադրբեջանական իշխանությունը երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին։ Այնտեղ հստակ ասված է, որ եթե ինչ-որ մեկը սպառնա Ռուսաստանի ազգային շահերին, ապա շատ կզղջա դրա համար։ Իսկ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության ներկայությունը միանգամայն համապատասխանում է Ռուսաստանի շահերին», - ընդգծեց Եվսեևը։

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ուժով զավթելու վերաբերյալ Ալիևի սպառնալիքներին, Եվսեևն ասաց, որ Բաքուն փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Միաժամանակ Եվսեևը հակված չէ Սյունիքի մարզը գրավելու սպառնալիքները կապել Ստեփանակերտի գնդակոծության հետ։ Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ Գորիսում ռուսական ստորաբաժանումներ են տեղակայված։ Սակայն ցանկալի կլիներ այնտեղ ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծել, որ այդ «միջանցքի» թեման ամբողջությամբ փակվեր։

«Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հատի Հայաստանի սահմանը, ապա Ռուսաստանը կունենա բոլոր հիմքերը հանրապետության տարածքային ամբողջականության անվտանգության ապահովման իր պարտավորությունները կատարելու համար», - ասաց փորձագետը:

Եվսեևի կարծիքով՝ Ալիևին թվում է, թե Հայաստանի զինված ուժերը որևէ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն նա նշեց, որ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն թերագնահատում է Հայաստանի ներուժը։ Ամեն դեպքում ռուսական ռազմական ներկայությունն անհաղթահարելի պատնեշ է Բաքվի համար Հայաստանի տարածքի ուժային զավթման ճանապարհին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն ապրիլի 20-ին պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն «կատարելու է Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, ցանկանում է Հայաստանը, թե ոչ»: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել է ուժով լուծել հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա սադրանք է անվանել, իսկ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

548
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան
Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ
Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել
Արխիվային լուսանկար. Շոշ գյուղի հրետակոծված տներից, 17 հոկտեմբերի, 2020

Կրակոցներով Ադրբեջանը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին. Արցախի ՄԻՊ

49
(Թարմացված է 19:22 22.04.2021)
Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ անհրաժեշտ է նման միջադեպերի հետաքննության հստակ մեխանիզմներ ներդնել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Շոշ համայնքի բնակչիների և Ստեփանակերտի՝ ադրբեջանական կրակոցներից տուժած տանտերերի հետ։ Տեղեկանում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

«Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները` հավելելով, որ կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն, ըստ ՄԻ պաշտպանի, հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։

Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել. լուսանկարներ

«Խաղաղ բնակչության բնականոն կյանքի դեմ ուղղված ադրբեջանական կողմի ոտնձգությունները, արձանագրվող դեպքերի հաճախակիությունը պահանջում են ինչպես Արցախի ԶՈւ–ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացում, այնպես էլ նման միջադեպերի հետաքննության համար հստակ մեխանիզմների ներդրում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Բացի այդ, երեկ երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։

49
թեգերը:
Ադրբեջան, Գեղամ Ստեփանյան, Արցախ
Ըստ թեմայի
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ
Ադրբեջանը հուսահատ փորձում է կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ
Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին. Լևոն Տեր–Պետրոսյան
Люди на улице Мовсеса Хоренаци

Մի քանի օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 15:00 22.04.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +26-ի։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-25-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կենտրոնի հրապարակած ցուցանիշների` այսօր ամենատաքը կլինի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում, որտեղ 26 աստիճան տաքություն կգրանցվի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Տեղումները կվերսկսվեն ապրիլի 26-ին։

Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +23-ից +25–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10-ից +12։

Էջմիածնով անցնող հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

0
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները
Ծիծեռնակաբերդ այցելողների համար դիմակ դնելը պարտադիր կլինի
Ինչպես մասնակցել ապրիլի 25-ի համապետական ծառատունկին․ ծրագրի մանրամասները