00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում

© PhotoДомик в лесу, изготовленный Арутюном Акопяном
Домик в лесу, изготовленный Арутюном Акопяном - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվել
Մի քանի տարի առաջ Հարություն Հակոբյանը Ստավրոպոլից վերադարձավ պատմական հայրենիք՝ Արցախ ու սկսեց հեքիաթային տնակներ կառուցել անտառներում։ Պատերազմը շատ ծրագրեր է խախտել, բայց Հարությունին չի ստիպել կանգ առնել։ Հիմա նա է՛լ ավելի մեծ գաղափարով է տարված։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Արցախյան անտառների թավուտներում կորած խրճիթները էլֆերի, փերիների և այլ կախարդական էակների բնակավայր են թվում։ Անսպասելի բախվելով դրանց՝ հաստատ շատ կզարմանաք։ Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկն այդ տնակները հատուկ է կառուցել դժվարամատչելի վայրերում։

Եվ այնուամենայնիվ, այդպես էլ կա։ Ինքնատիպ մտքի հեղինակը 24-ամյա Հարություն Հակոբյանն է։ Նա էլ հենց կառուցել է խրճիթները։

© PhotoՀարություն Հակոբյանի պատրաստած տնակը
Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Հարությունը ծնվել է Մարտունիում։ Երբ հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան։ 2018թ․-ին նա վերադարձավ Արցախ, որտեղ երկու տարի շարունակ ճամփորդում էր, սոցիալական հոլովակներ ու հետաքրքիր վիդեո-ռեպորտաժներ նկարահանում՝ իր հետևորդների համար բացահայտելով զարմանահրաշ երկիրը։

Այստեղ նա ուսումնասիրել է յուրաքանչյուր լեռ, յուրաքանչյուր գետ ու ձոր։ Սիրում էր օրերով կորչել անտառներում ու լեռներում՝ յուրացնելով բուշքրաֆթի (վայրի բնության մեջ գոյատևելու) հմտությունները։ YouTube-ում նրա հոլովակներն ավելի քան 100 հազար դիտում էին հավաքում։

Նույն 2018թ․-ին Արցախի Հանրային հեռուստաընկերության «Իմ հողը» ծրագրի շրջանակներում Հարությունը ծառի վրա փոքրիկ տուն կառուցեց, որպեսզի գիշերի այնտեղ։ Դա Հադրութի շրջանի գյուղերից մեկում էր, որը հիմա Արդբեջանի վերահսկողության տակ է անցել։

«Ես կառուցեցի այդ տնակը և գիշերն այնտեղ անցկացրի։ Դա ինձ շատ դուր եկավ, և հետո սկսեցի տնակը տնակի հետևից կառուցել Հադրութի և Ասկերանի շրջանի անտառներում՝ օգտագործելով բացառապես մեռած ծառերը»,-պատմում է ճանապարհորդը։

Այսպես արցախյան անտառների թավուտներում հեքիաթային տնակներ հայտնվեցին։ Մեկ տարում նա իր ձեռքով 22 խրճիթ կառուցեց, որոնցից յուրաքանչյուրը հատուկ ոճ ու դիզայն ունի։

«Ոսկի ձեռքեր ունես»,-գրում էին համացանցում երիտասարդի հետևորդները՝ հիանալով նրա ստեղծագործություններով։

Հետաքրքիր է, որ Հարությունն ինքը բլոգեր է, զբաղվել է տեղեկատվական բիզնեսով, ինչպես նաև իր YouTube-ալիքի առաջմղմամբ, բայց շինարարության ու դիզայնի հետ կապ չի ունեցել։

«17 տարեկանից ես պարբերաբար ինչ-որ միտք եմ ունենում և փորձում եմ առավելագույնս իրագործել այն։ Շինարարության կամ դիզայնի հետ նախկինում չեմ առնչվել։ Միակ բանը, որից օգտվել գիտեի, կացինն էր»,-խոստովանում է նա։

Արցախի Կարմիր Շուկա գյուղում 150 տուն կկառուցվի

Երբեմն նրա տնակների մոտ զբոսաշրջիկներ էին հասնում, բայց՝ հազվադեպ․ դրանք դժվարհամատչելի վայրերում են։ Տնակները հիմնականում տեսնում էին տեղի բնակիչները, որոնք փայտ կամ բանջար հավաքելու էին գնում։ Հավանաբար անսպասելի «հանդիպումները» նրանց շատ էին զարմացնում։

Երիտասարդը մեծ ծրագրեր ուներ․ ուզում էր իր աշխատանքներն օգտագործել զանազան զբոսաշրջային միջոցառումների, վայրի բնության մեջ թիմային խաղերի համար և այլն։

Բայց սկսվեց պատերազմը։ Ստիպված էր առժամանակ թողնել սիրելի զբաղմունքը։ Հարությունը հասկացավ, որ ավելի օգտակար կլինի որպես լրագրող, և պատերազմական վիդեո-ժամանակագրություն էր նկարահանում Հորադիզ-Հադրութ ուղղությամբ։ Պատերազմից հետո խրճիթներից երկուսը մնացին Ադրբեջանի գրաված տարածքներում․․․

Նոր սկիզբ և բուշքրաֆթ-փառատոն

Հիմա երիտասարդը նորից սկսել է տնակներ կառուցել Արցախում։ Սակայն նրա մոտեցումներում կարևոր բան է փոխվել․ Հարությունը եկել է այն եզրակացության, որ տնակները պետք է ոչ միայն հեքիաթային լինեն և էսթետիկ հաճույք պատճառեն, այլև բավականաչփ ամուր և հուսալի լինեն։ Այդ դեպքում անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի որոշ ժամանակ ապրել այնտեղ։

© PhotoՀարություն Հակոբյանի պատրաստած տնակը
Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը

Այն հարցին, թե որքան ժամանակ է տևում մեկ խրճիթի կառուցումը, զրուցակիցս պատասխանում է․ «Եթե անտառի խորքում ես կառուցում, որտեղ բավականին շատ մեռած ծառեր կան՝ մոտ 8-10 օր։ Բայց դա ոչ այնքան ամուր տնակ կլինի՝ առանց պատուհանների և դռների։ Պարզապես սիրուն, հեքիաթային տնակ։ Իսկ եթե ավելի հուսալին կառուցես, մոտ մեկ ամիս կպահանջվի։ Այնտեղ հնարավոր կլինի նաև էլէկտրականություն անցկացնել»։

Այդպիսի մի տնակ արդեն պատրաստ է։ Այն գտնվում է Ստեփանակերտից ոչ հեռու, Լուսաձոր գյուղում։ Հիմա բլոգերը երկրորդ տնակի վրա է աշխատում։

«Բայց հետո,-ասում է նա,-ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է լինելու»։

© Photo : provided by Harutyun HakobyanՕբսիդիանե ձեռագործ դաշույն
Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Օբսիդիանե ձեռագործ դաշույն

Բանն այն է, որ նա նախատեսում է մի ամբողջ ճամբար կառուցել և փորձել սեպտեմբերին բուշքրաֆթ-ֆեստ կազմակերպել։

Փառատոնը, ճիշտ է, փորձնական է լինելու, սահմանափակ թվով մարդկանցով։ Այնուամենայնիվ, գաղափարի հեղինակը խոստանում է, որ այն յուրահատուկ կլինի։ Փառատոնի ընթացքում իրենց աշխատանքները ցուցադրելու հնարավորություն կունենան Արցախի ամենատաղանդավոր և բացառիկ վարպետները։ Օրինակ՝ այցելուները կկարողանան յուրահատուկ ձեռագործ օբսիդիանե դաշույններ ձեռք բերել։

«Ամենակարևորն այն է, որ Արցախի մասին հնարավորինս շատ մարդ իմանա։ Ես հիմա էլ հավատարիմ եմ այդ գաղափարին։ Հենց այդ պատտճառով եմ ուզում ինչ-որ ավելի մասշտաբային բան անել։ Տեսանյութերը շատ լավ են, բայց բնավ բավարար չեն»,-ասում է երիտասարդը։

© PhotoՀարություն Հակոբյանի պատրաստած տնակը
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը - Sputnik Արմենիա
1/3
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը
© PhotoՀարություն Հակոբյանի պատրաստած տնակը
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը - Sputnik Արմենիա
2/3
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը
© PhotoՀարություն Հակոբյանի պատրաստած տնակը
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը - Sputnik Արմենիա
3/3
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը
1/3
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը
2/3
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը
3/3
Հարություն Հակոբյանի պատրաստած տնակը

Երբ ճամբարն ամբողջովին պատրաստ լինի, Հարությունն այնտեղ կհրավիրի Երևանի, Գյումրիի, Գորիսի և Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին՝ ընտանիքների և ընկերների հետ հանգստանալու։ Նա նշում է, որ զբոսաշրջիկներին տնակները կտրամադրվեն անվճար։

Հ․Գ․ Հենց Հարություն Հակոբյանի նման մարդիկ են շունչ ու կյանք տալիս Արցախին։

Լրահոս
0