Շուշի. արխիվային լուսանկար

«Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանին». Շուշիում ևս մեկ հուշակոթող է գետնին հավասարեցվել

650
(Թարմացված է 14:57 30.03.2021)
Ադրբեջանցիներն ավերել են Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Շուշիի քաղաքապետը նշում է`ոչնչացվում է ամենն, ինչ հայկական է։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային այս վանդալիզմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքների տարածած լուրերին։

Նշենք, որ տելեգրամի հայաստանյան ալիքներն ահազանգում են, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։

«Ես տեղյակ չէի ևս մեկ կոթողի ոչնչացման մասին, սակայն չեմ էլ զարմանում։ Հարցն այն է, որ իրենք մշակույթի արժեքը չեն հասկանում, քանի որ սեփականը չունեն։ Վերջերս նաև Շուշիի հին հայկական գերեզմաններն են քանդել ու այնտեղ անհասկանալի մի շենք են կառուցում»,–ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողին, ապա այն 12 տարի առաջ է կառուցվել և Ղազանչեցոցի տարածքին է մոտ։

Տեղում նաև պուրակ կա, որտեղ երկու խաչքար էլ կար տեղադրված` մեկը գեներալ Մանվել Գրիգորյանն էր նվիրել, մյուսը նվիրված էր երկրաշարժի զոհերին։

Սարգսյանն ասում է` արդեն պայմանավորվել էին. պուրակ մանկական խաղահրապարակ պետք է կառուցվեր։ Շուշիում հիշատակի բոլոր արարողություններին միշտ այդ պուրակում էին ծաղիկներ խոնարհում։

«Տեղյակ եմ, որ քարերի վրա ինչքան հայատառ գրություններ կան, ջնջում են մեկ առ մեկ և ադրբեջաներեն ու պարսկերեն գրություններ թողնում։ Այս ամենը կատարվում է ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում, այլ նաև մյուս բնակավայրերում։ Կարծում եմ` պետք է ամեն ձևով բարձրաձայնել այս ամենի մասին»,–ասաց Սարգսյանը։

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

Նա հավելեց նաև, որ մինչ այս ինչքան անօրինություններ են եղել` աշխարհը լուռ և կույր է եղել, ինչի պատճառով էլ «այս օրին» ենք հասել։

Սարգսյանը հիշեցրեց` երբ Նախիջևանի մշակույթն ավերեցին` ո՞վ որևէ բան ասաց։ 

Հիշեցնենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիներն արդեն ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, պղծել Մատաղիսի եկեղեցին, գետնին հավասարեցրել 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին...

Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը

650
թեգերը:
ադրբեջանցի, Արցախ, վանդալիզմ, մշակույթ, Շուշի
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ավերում են հայկական եկեղեցիները. ինչո՞վ են զբաղված աշխարհն ու Հայաստանը
«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին
Ադրբեջանցիները հերթական եկեղեցին են պղծել. տեսանյութում Մատաղիսի եկեղեցին է
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Գյուղատնտեսական աշխատանքներ Արցախում

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

315
(Թարմացված է 18:37 11.04.2021)
Ռուսական զորակազմի հետ բանակցություններ են վարվում՝ հետագա դեպքերը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։

Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

315
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին
«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

50
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

50
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Ատրճանակ

Երևանի տան պատշգամբում մահացած են գտել ռուս գեներալի դստերը․ առկա է հրազենային վնասվածք

60
(Թարմացված է 19:43 11.04.2021)
Ըստ տեղեկությունների՝ դիակի կողքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է նրա հորը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։

60
թեգերը:
աղջիկ, Մահ, գեներալ, Երևան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում հարսանիքի ընթացքում կրակոցներ են հնչել
Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ. կասկածյալներից մեկը քաղաքապետ է
Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել