ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ռուս խաղաղապահներն Արցախում ամեն օր ավելի քան 100 պայթյունավտանգ օբյեկտ են ոչնչացնում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ պայթյունավտանգ առարկաները, որոնց թվում են ականներ և հրետանային արկեր, ոչնչացվում են «Բալիջա» հատուկ զինափորձարանում: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
«Այդ զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման աշխատանքների ընթացքում։ 4 ամիս շարունակ մենք աշխատում ենք ամեն օր և օրական ոչնչացնում ավելի քան 100 զինամթերք։ Այս աշխատանքը շատ բարդ է, քանի որ տրոտիլային համարժեքը (պայթյունի ժամանակ - խմբ.) շատ փոքր է`մենք գտնվում ենք քաղաքի մոտ», - հաղորդագրության մեջ մեջբերվում է պայթյունավտանգ իրերի ոչնչացման խմբի հրամանատար Իլյա Մանյակինի խոսքը:
Նշվում է, որ ամենօրյա աշխատանքներում ներգրավում են ռուսական խաղաղապահ զորակազմից հումանիտար ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության կառավարությանը տարեկան կտրամադրի 10 մլրդ դրամի աջակցություն։ Այս մասին երկու հայկական հանրապետությունների միջև կստորագրվի ֆինանսական համաձայնագիր։ Համաձայնագրի նախագծին այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության նիստում և արժանացավ գործադրի հավանությանը։
Ներկայացնելով համաձայնագրի բովանդակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ նախատեսված է 10 տարվա ընթացքում տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել Արցախի կառավարությանը` պատերազմի հետևանքների հաղթահարման նպատակով։
«Մասնավորապես` նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք–շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,– ասաց Առաքելյանը։
Նա նաև հայտնեց, որ մինչև 5 մլն դրամի աջակցությունը կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն–ից ավելին` մուրհակի տեսքով, որով արցախցիները կկարողանան ինչպես նոր գործունեություն սկսեն, այնպես էլ ուղղակի տոկոսադրույքներ ստանան` տարեկան 3 տոկոսի չափով։
Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության
Առավելագույն փոխհատուցման չափը կկազմի մինչև 100 մլն դրամ։
Քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունն արդեն կազմում է 74 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի օրվա երկրորդ կեսին: Արցախի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետզրույցում հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ապրիլի 20–ի ժամը 15:00-ի սահմաններում:
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տան մեջ հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Տանը երեխաներ են եղել, բայց բարեբախտաբար տուժածներ չկան: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշեց Թադևոսյանը:
Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով
Նա հավելեց, որ ուսումնասիրվում է՝ արդյո՞ք հնարավոր է, որ փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորած լինեն բնակելի տունը Ստեփանակերտում:
Նշենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:
Այսօր էլ ՊԲ–ն հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Թուրքիան Երևանի կենտրոնում գտնվող շենքը ներկայացրել է որպես ադրբեջանական թագավորական պալատ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որով Կիևին տրվող ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասնելու է 300 մլն դոլարի։
Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:
Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին: