Գեղամ Ստեփանյան

Արցախը նոր ՄԻՊ ունի. ԱԺ նախկին նախագահն անչափ ուրախ է, բայց ոչ այնքան Գեղամի համար

63
(Թարմացված է 14:10 25.03.2021)
Աշոտ Ղուլյանը համոզված է, որ մարդու իրավունքների նոր պաշտպանը հաջողությամբ ու պատվով է կրելու իր առաքելությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Ստեփանյանին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել։ Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ աշխատանքը Ղուլյանին թույլ է տալիս հույս պահելու փոխարեն համոզված ասել, որ նա հաջողությամբ ու պատվով է կրելու այդ առաքելությունը։

Հիշեցնենք` Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերին։

63
թեգերը:
Գեղամ Ստեփանյան, Աշոտ Ղուլյան, Արցախ
Ստեֆան Շենախ

Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ

247
(Թարմացված է 19:59 20.04.2021)
ԵԽԽՎ-ում ընթացքի մեջ է հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ քննարկումը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է վերադարձվեն Հայաստան առանց «բայց»-երի։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ քննարկմանը հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի հարցով համազեկուցող, Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շենախը։

«Անհրաժեշտ է հարգել մարտերում ընկածներին, անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը։ Ճիշտ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են մի քանի անգամ գերիների փոխանակումներ, սակայն Բաքվում դեռևս մնում են հայ ռազմագերիներ։ Դիմում եմ Ադրբեջանին կոչով՝ վերադարձրե՛ք բոլոր պահվող հայ անձանց` առանց «բայց»-երի, առանց առևտրի, առանց ասելու՝ նրանք կոնֆլիկտից առաջ են հայտնվել տարածքում, թե հետո։ Դա է խաղաղության հասնելու միակ ճանապարհը», - ասել է Շենախը։

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Լուիսը ընդգծել է, որ Հայաստանը կատարել է 2020թ.–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերն իր մասով, իսկ Ադրբեջանը հրաժարվում է դրանց իրականացումից։

«Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ հայ ռազմագերիներն Ադրբեջանում են։ Ադրբեջանը հրաժարվել է համարյա 200 գերիների վերադարձից, հայտարարում է, որ նրանք գերեվարվել են պատերազմից հետո, հետևաբար համարվում են ահաբեկիչներ։ Բայց նրանք ակնհայտորեն գերիներ են և պետք է վերադարձվեն Հայաստանին», - ասել է Լուիսը։

Նա իր ելույթում նշել է, որ հայ գերիներն անմարդկային վերանբերմունքի են արժանանում, նրանց դեմ բռնության տեսանյութերը կան Human Rights Watch-ում։

«Դրանք ռազմական հանցագործություններ են։ Վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հաղթանակի պուրակ» բացեց Բաքվում, նման քայլերը խորացնում են կոֆլիկտը», - ասել է Լուիսը։

«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին

Պատվիրակներից Փոլ Կավանը նույնպես նշել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին առանց որևէ պատճառաբանության։

«Կարևոր է, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների կոնտեքստում։ Այսպիսի կոնֆլիկներում ոչ մի կողմը չի հաղթում։ Ես ոչ մեկի կողմից չեմ, բայց թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ եմ անում երկխոսության միջոցով կարգավորել հակամարտությունը», - ասել է Կավանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ–ի համար պետք է գլխացավանք դառնար այն, որ իր կազմակերպության երկու անդամ պատերազմում են, և ոչինչ չարվեց այդ պատերազմը կանգնեցնելու համար։

Նշենք, որ այս քննարկումն անցկացվում է ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։

Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

Գրանցվածների մեջ են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին

247
թեգերը:
Ավստրիա, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
Ըստ թեմայի
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին
Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին
Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն
«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին
Փրկարարներ

Արցախի փրկարարները ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

60
(Թարմացված է 16:10 20.04.2021)
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

60
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

0
(Թարմացված է 14:05 21.04.2021)
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

0