Արխիվային լուսանկար

Ինչ ասել եմ, արձանագրված է. ԱԽ քարտուղարը պնդում է իր հայտարարությունը

148
(Թարմացված է 13:15 25.03.2021)
Ի պատասխան հարցի, թե ով է մեղավոր պատերազմի նման ելքի համար, Արմեն Գրիգորյանը հորդորեց սպասել ԶՈւ զեկույցին, որը, նրա խոսքով, պատրաստ լինելուն պես կներկայացվի հանրությանը:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր հայտարարությունն այն մասին, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը:

«Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: ԱԽ այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է այս հայտարարությամբ սլաքները Օնիկ Գասպարյանի դեմ ուղղելու մասին մեկնաբանություններին, ԱԽ քարտուղարը հայտարարեց.

«Մենք որևիցե նպատակ չունենք սլաքները ուղղելու դեպի զինված ուժեր: ԶՈւ-ում նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեին՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, և եթե մենք ուզեինք սլաքներն ուղղել դեպի ԶՈւ, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք»:

Հարցին ի պատասխան, թե ով է մեղավոր պատերազմի նման ելքի համար, Արմեն Գրիգորյանը հորդորեց սպասել ԶՈւ զեկույցին, որը, նրա խոսքով, պատրաստ լինելուն պես կներկայացվի հանրությանը:

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի հետ հարցազրույցում ասել էր, որ պատերազմի չորրորդ օրը Գլխավոր շտաբի պետը հանդիպմանը Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է ռազմական իրավիճակը, և այդ օրը ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը:

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, նրա խոսքով, նիստում ներկայացրել է թշնամու կողմից F-16- ի օգտագործման, Ջրականում հայկական կողմի աննշան հաջողությունների մասին, նաև ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակը չի փոխվել և բանակը կշարունակի իրականացնել իրեն վերապահված խնդիրները:

Մեր պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր․ Արայիկ Հարությունյան

148
թեգերը:
Զինված ուժեր, Պարտություն, Պատերազմ, Արմեն Գրիգորյան, Անվտանգության խորհուրդ
Ըստ թեմայի
Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք
Անվտանգության խորհուրդն Արմեն Սարգսյանին հորդորում է բավարարել վարչապետի միջնորդությունը
Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. խորհրդի կազմում նաև ԶՈւ ԳՇ պետն է
Փրկարարկան խմբի հրամանատարը` Ստեփանակերտի հիվանդանոցում

Ջրականում ականի պայթյունից վիրավորվել է փրկարարական խմբի հրամանատարը

236
(Թարմացված է 20:06 15.04.2021)
Վիրավորում ստացած հրամանատարին տեղափոխել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և վիրահատել։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Получивший ранение спасатель ГСЧС МВД Карабаха в республиканской больнице
Փրկարարկան խմբի հրամանատարը` Ստեփանակերտի հիվանդանոցում

«Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցիները ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն են փոխանցել հայկական կողմին

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վիրահատվում է:

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա փաստորեն արդեն երրորդ դեպքն է:

Получивший ранение спасатель ГСЧС МВД Карабаха в республиканской больнице
Փրկարարկան խմբի հրամանատարը` Ստեփանակերտի հիվանդանոցում

Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Ռուսաստանյան խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը

Հանրապետական բժշկական կենտրոն է այցելել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ պատասխանատու ծառայողներ:

236
թեգերը:
փրկարար, պայթյուն, ական, Հորադիզ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Bayraktar TB2

«Բայրաքթարի» մասերի վաճառքի հարցով պատերազմի 1–ին օրերին է հանձնարարական տրվել. Նաղդալյան

68
(Թարմացված է 15:07 15.04.2021)
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Բայրաքթարների» մասին կանադական կողմի ինֆորմացիա ստանալ–չստանալու մասին լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխման, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ տարբեր զեկույցներ են ուղարկվել միջազգային գործընկերներին։ «Արմենպրեսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Կանադայի Հայ դատի գրասենյակի հայտարարությանը։

Գրասենյակն ասում էր, որ Կանադան Հայաստանին խնդրել է տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին:

««Բայրաքթարի» մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին` դադարեցնելու դրանցում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, դադարեցրեց իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը Թուրքիային»,–ասել է Նաղդալյանը։

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է բաղադրիչներ մատակարարել թուրքական «Բայրաքթարներին»

Նա վստահեցրել է, որ նույն աշխատանքն իրականացվել է նաև «Վեսքամի» ուղղությամբ։ Անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Նաղդալյանը նշում է` վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել:

ՀՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են:

Հիշեցնենք, որ դեռ պատերազմի օրերին` 2020-ի հոկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) դադարեցնում է ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային։

«Բայրաքթարներին» հակակշիռ ունենալու համար ոչ միայն փող ու կադրեր են պետք

68
թեգերը:
Աննա Նաղդալյան, Կանադա, «Բայրաքթար» ԱԹՍ
Ըստ թեմայի
ՊՆ–ն մեկնաբանել է Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթարի» մասին լուրերը
Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ. Արծրուն Հովհաննիսյան
Մովսես Հակոբյանը պատմեց` ինչպես է հաջողվել «Բայրաքթարների» գրոհը ժամանակավորապես կասեցնել

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

0
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին