Արցախ. արխիվային լուսանկար

Հրկիզված վիճակում հայտնաբերվել է Կարմիր Շուկայի 48-ամյա բնակչի դին

348
(Թարմացված է 14:38 21.03.2021)
Դեպքի մանրամասները պարզելու առթիվ Արցախի քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի– Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանին գտել են մահացած վիճակում, նրա դիակը հրկիզված է եղել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։  

«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

348
թեգերը:
տղամարդ, Դիակ, Մարտունի, Արցախ
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել. Հունան Թադևոսյան

60
(Թարմացված է 16:32 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյունը հայտնաբերվել է դիրքային գոտում։ Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Թադևոսյանը։

Այսօր հայտնել էինք, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով շարունակվելու է Վարանդայի շրջանում:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

60
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

32
(Թարմացված է 11:54 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան հավելյալ տեղեկություն կտրամադրի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

32
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, փրկարար, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները

0
(Թարմացված է 08:01 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.03%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 08։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1997-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե (54.03%),

«Հայաստան» դաշինքը՝ 265 185 (20.97%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 65 936 (5.21%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 065 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 401 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 487 (1.54)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

0
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել