00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ասա, որ սգում եմ նրանց հետ միասին». «Դոկտոր Լիզան» և ուրիշները կօգնեն արցախցիներին

© Photo : provided by Ani MartirosyanГуманитарный груз в размере 25 тонн для Нагорного Карабаха
Гуманитарный груз в размере 25 тонн для Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Բաժանորդագրվել
Հավաքագրված օգնությունն ուղղակի կամ անուղղակի կերպով կօգնի Արցախի գրեթե բոլոր բնակիչներին հոգալ իրենց կարիքները։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. 25 տոննա մարդասիրական բեռով շարասյունը մարտի 21-ի առավոտյան Երևանից Արցախ կմեկնի։ Օգնությունը երկու ամսվա ընթացքում հավաքվել է Ռուսաստանի բոլոր անկյուններից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Դոկտոր Լիզա» հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան:

© Sputnik / Andranik Ghazaryan«Դոկտոր Լիզա» հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան
«Ասա, որ սգում եմ նրանց հետ միասին». «Դոկտոր Լիզան» և ուրիշները կօգնեն արցախցիներին  - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
«Դոկտոր Լիզա» հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան

Նրա խոսքով՝ Ստեփանակերտ են հասցվելու դեղամիջոցներ, անհատական պաշտպանության ու անձնական հիգիենայի միջոցներ, տաք իրեր, նորածինների համար նախատեսված հավաքածուներ, գազօջախներ, տաքացուցիչներ ու կահույք, այսինքն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է կենցաղում, ինչպես նաև ուսումնական և գեղարվեստական գրականություն:

Президент России Владимир Путин выступает по видеосвязи на сессии Давосская повестка дня 2021 ВЭФ (27 января 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին. Պուտին

«Մենք վաղուց ենք համագործակցում ռուսական հումանիտար առաքելության հետ՝ Սիրիայի և Դոնբասի հարցով։ Կարող եմ ասել, որ իմ հիշելով` դա խոշորագույն բեռներից մեկն է` 25 տոննա։ Այնտեղ ամենաանհրաժեշտ բաներն են` պաշտպանության միջոցներից, բժիշկների ու հիվանդների համար էլեկտրասրտագրիչներից մինչև մանկական հագուստ», - ասել է Ավիլովան։

Բեռը հավաքելուն մասնակցում են սրտացավ մարդիկ ու բարեգործական կազմակերպություններ։ Արձագանքել են նույնիսկ նրանք, ովքեր իրենք ունեն օգնության կարիք։ Նրանց թվում է նաև Եվգենի Պետրովիչը, որը հիմնադրամի խնամակալության տակ է։ Նա նվիրաբերել է իր նոր սայլակը։

«Նրան մի քանի տարին մեկ հաշմանդամի սայլակ են տալիս։ Երբ իմացավ, որ Արցախ եմ մեկնում, ասաց` փոխանցիր այդ մարդկանց և ասա, որ սգում եմ նրանց հետ միասին», - պատմեց Ավիլովան:

Նա հավելեց, որ Արցախի ողբերգությունը հուզել է շատերին։ Նախորդ հակամարտություններից նրա մոտ նման բան չի տպավորվել։

© Photo : provided by Ani MartirosyanԱրցախցիների համար հավաքված հումանիտար բեռը
«Ասա, որ սգում եմ նրանց հետ միասին». «Դոկտոր Լիզան» և ուրիշները կօգնեն արցախցիներին  - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Արցախցիների համար հավաքված հումանիտար բեռը

Ավիլովան ընդգծեց, որ բեռի մեջ ներառվել են նաև քիմիական պաշտպանության հատուկ համազգեստներ բժիշկների համար, պաշտպանության միջոցներ, շնչառական սարքեր, այն ամենը, ինչն անհրաժեշտ է բժիշկների պաշտպանության համար, ու նույնիսկ ականային անվտանգության մասին թռուցիկներ:

Ռուսական հումանիտար առաքելության ապահովման և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Սարվանիդին իր հերթին Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ բեռի ծավալներն այնպիսին են, որ անհրաժեշտ կլինի երկու ինքնաթիռ:

© Sputnik / Andranik GhazaryanՌուսական հումանիտար առաքելության ապահովման և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Սարվանիդին
«Ասա, որ սգում եմ նրանց հետ միասին». «Դոկտոր Լիզան» և ուրիշները կօգնեն արցախցիներին  - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Ռուսական հումանիտար առաքելության ապահովման և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Սարվանիդին

«Նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին իրականացվել է կարիքների հավաքագրում ու վերլուծություն, այդ տվյալները մշակվել են․.. Արձագանքեցին և՛ անհատները, և՛ ոչ առևտրային կազմակերպությունները, և՛ հասարակ քաղաքացիները՝ անկախ ազգությունից և կրոնից», - ասաց Սարվանիդին։

290 տոննա հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ, ևս 90 տոննա տեղ կհասնի առաջիկայում. Զինիչև

Ընդ որում, ռուսական «Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծելց նաև, որ իրենց հիմնադրամը Հայաստանում գործում է պատերազմի առաջին օրերից: Նրանց ուժերով սեպտեմբերի 27-ից բացվել է զանգերի կենտրոն՝ կարիքները գնահատելու համար։

© Sputnik / Andranik Ghazaryan«Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը
«Ասա, որ սգում եմ նրանց հետ միասին». «Դոկտոր Լիզան» և ուրիշները կօգնեն արցախցիներին  - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
«Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը

«Անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել, որ բնակիչներն աջակցություն զգան և հասկանան, որ միայնակ չեն այս ծանր իրավիճակում, և մենք նրանց կողքին ենք», - ասաց Մարտիրոսյանը:

Լուսանկարներն ու տեսանյութերը պարտադիր են. հումանիտար բեռների ստացման նոր կարգը

Նրա խոսքով՝ արցախցիներին օգնելու համար միավորվել են Ռուսաստանի բոլոր շրջանները։ Ընդհանուր առմամբ, ուղարկվող օգնությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելի կլինի Արցախի գրեթե բոլոր բնակիչներին։

Լրահոս
0