Президент Карабаха Араик Арутюнян посетил общины Дахрав, Астхашен и Патара Аскеранского района (18 марта 2021).

Արայիկ Հարությունյանն այցելել է Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ

83
(Թարմացված է 10:37 18.03.2021)
Դահրավում 28 առանձնատնից պատրաստ է արդեն 14-ը, Պատարայում՝ 50-ից 34-ը, որոնք հիմնականում բնակեցված են:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ: Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Վերջին պատերազմի պատճառով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով հանրապետության համայնքների ազատ բնակֆոնդի վերանորոգման ու կահավորման ծրագրի շրջանակում Դահրավում 28 առանձնատնից պատրաստ է արդեն 14-ը, Պատարայում՝ 50-ից 34-ը, որոնք հիմնականում բնակեցված են: Արայիկ Հարությունյանն անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքների որակին, զրուցել վերաբնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պատարայում երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվի գյուղը մայրուղու հետ կապող ճանապարհը, կլուծվի համայնքի գիշերային լուսավորության խնդիրը: Տեղում հանձնարարական է եղել քաղաքաշինության նախարարին կազմել գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը:

Այցի ընթացքում Արցախի նախագահը եղել է նաև Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պետական և բարեգործական միջոցներով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակատեղիի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

83
թեգերը:
Ասկերան, Արցախ, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Ալիևն անձամբ է հանձնարարում Արցախի գրավյալ տարածքներից ջնջել հայկական հետքերը. Բալայան
ԵԱՀԿ–ի անատամ քաղաքականությունն ու Արցախի հարցը. ինչու է Լինդեն տարածաշրջան եկել
Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին
Փրկարարներ

Վարանդայում ևս 3 աճյուն են հայտնաբերել. նախնական տվյալներով` պատերազմի մասնակիցներ են

44
(Թարմացված է 17:53 21.06.2021)
Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1583 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնական տվյալներով` վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

44
թեգերը:
Պատերազմ, աճյուն, Ադրբեջան, Արցախ
Սերգեյ Լավրովն ու Հելգա Շմիդը

ՌԴ արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հարցը

55
(Թարմացված է 16:16 21.06.2021)
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ որպես եվրաատլանտյան ընդհանուր խնդիրների շուրջ իրավահավասար երկխոսության հարթակ, ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի, որտեղ կարող են «ընդհանուր դրական լուծումներ» գտնվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղի խնդիրը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարել է ՝ սկսելով Շմիդտի հետ բանակցությունները։

Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ՌԴ այցի բավականին հագեցած ծրագիր ունի, որը ներառում է ելույթ Մոսկովյան 9-րդ խորհրդաժողովում միջազգային անվտանգության հարցերով, ինչպես նաև մեկ այլ ելույթ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստում:

«Հուսով եմ, որ այսօր և Ռուսաստանում ձեր գտնվելու ընթացքում այլ միջոցառումների շրջանակներում կկարողանանք հանգամանորեն կարծիքներ փոխանակել ԵԱՀԿ ընթացիկ գործունեության վերաբերյալ ըստ բոլոր երեք ոլորտների՝ քաղաքական, տնտեսական-բնապահպանական և իրավական-մարդկային,-նշել է նախարարը: Եվ հարցերի առանձին մեծ բլոկ են հակամարտությունները, որոնց կարգավորման աջակցությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն։ Նկատի ունեմ նաև ներուկրաինական, ղարաբաղյան, Մերձդնեստրի հակամարտությունները, Անդրկովկասի վերաբերյալ ժնևյան քննարկումները։ Ինչպես մեզ մոտ են ասում` աշխատելու տեղ ունենք»։

Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի որպես եվրաատլանտյան ընդհանուր խնդիրների շուրջ իրավահավասար երկխոսության հարթակ, որտեղ կարող են «ընդհանուր դրական լուծումներ» գտնվել:

«Մենք տեսնում և գնահատում ենք ձեր նպատակադրվածությունը դեպի առաջխաղացում՝ ի շահ այդպիսի արդյունքների»,-նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Շմիդն իր հերթին երախտագիտություն է հայտնել Լավրովին  «տարիներ շարունակ կազմակերպությունում  անձնական ներդրում ունենալու համար» և նշել է, որ ինքը, որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, հավատարիմ է վստահության երկխոսությանը, բայց նաև՝ պարտավորությունների խիստ կատարմանը»:

Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

Նշելով, որ օրակարգի գլխավոր հարցը կլինի Ուկրաինայի ճգնաժամը` գլխավոր քարտուղարը նաև մտադրություն է հայտնել այսօրվա հանդիպմանն անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»:

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Եվ կքննարկենք նաև կարգավորման գործընթացը»,-հավելել է նա։

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

55
թեգերը:
Ուկրաինա, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հելգա Շմիդտ, ԵԱՀԿ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը
«Հետո կարող եք ասել «Վլադիմիր Վիկտորովիչ»». Լավրովը կատակել է ասուլիսի ժամանակ
Լավրովը ասեկոսե է անվանել Ադրբեջանում Թուրքիայի ռազմակայանների տեղակայման մասին լուրը

Ինչպես անցավ իշխանության հետընտրական հանրահավաքը. լուսանկարներ

0
(Թարմացված է 23:55 21.06.2021)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21

  • Մխիթար Հայրապետյանը` հանրահավաքին
  • Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կիրառված մուրճը ևս «մասնակցում» էր հանրահավաքին
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
  • Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը` հանրահավաքին

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հետընտրական հանրահավաքին
Հանրահավաքի վերջում Փաշինյանին մի քաղաքացի հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:

Երևանի հանրապետության հրապարակում այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակակատր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել էր հանրահավաքի։ Հանրահավաք անել որոշել էին մինչև ընտրությունները։ Այն ժամանակ դեռ պարզ չէր` Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի իր ընտրողներին, թե կբողոքի ընտրության արդյունքներից ու ըմբոստության կոչ կանի։

Հայաստանում հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ ձայների մոտ 54 տոկոսը։ Այսօր հանրահավաքին Փաշինյանն կոչ արեց իր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը և անցնել աշխատանքին։

Ի դեպ հանրահավաքի մասնակիցները բռնել էին ոչ միայն Փաշինյանի նախընտրական պաստառներն ու հայոց եռագույնը, այլ նաև ԱՄՆ–ի և Ֆրասիայի դրոշները։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում կիրառված մուրճը` եռագույն դրոշով, ևս «մասնակցում» էր հանրահավաիքն։

Հանրահավաքի վերջում Փաշինյանին մի քաղաքացի հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:

Փաշինյանի խոսքով` մանդատը Սահմանադրության ձևն ունի, որովհետեւ խորհրդանշում է ոչ թե իշխանավորների, այլ օրենքի դիկտատուրան։

0
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
    © Sputnik / Asatur Yesayants

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
    © Sputnik / Aram Nersesyan

    Մխիթար Հայրապետյանը` հանրահավաքին

  • Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կիրառված մուրճը ևս «մասնակցում» էր հանրահավաքին
    © Sputnik / Aram Nersesyan

    Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կիրառված մուրճը ևս «մասնակցում» էր հանրահավաքին

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
    © Sputnik / Aram Nersesyan

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21

  • Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը` հանրահավաքին
    © Sputnik / Asatur Yesayants

    Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը` հանրահավաքին

    Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հետընտրական հանրահավաքին

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021