Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը

ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը գերիների հարցն է քննարկել Արցախի ԱԺ նախագահի հետ

71
(Թարմացված է 16:35 12.03.2021)
Հայաստանն արդեն իսկ Եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի՝ պատերազմական հանցագործությունների առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

«Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ հարցն օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև շարունակվող միջպետական իրավական գործընթացը: Մասնավորապես, Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը:

Քննարկվել է նաև տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը:

71
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Եղիշե Կիրակոսյան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան
Շնորհակալություն Մարալի համար. Միրզոյանը պատրաստվում է ԱԺ պատվո մեդալ շնորհել Մատվիենկոյին
Մտածեցի, որ ադրբեջանցիները մեզ ողջ–ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել
Սերգեյ Շոյգուն ՀՀ ՊՆ–ում, արխիվային լուսանկար

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է արցախյան խնդիրը

33
(Թարմացված է 17:40 17.05.2021)
Հայաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարումը», - ասել են նախարարությունում:

Այլ մանրամասները չեն բացահայտվում։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

33
թեգերը:
տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Վաղարշակ Հարությունյան, Սերգեյ Շոյգու, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Ղրղզստանի նախագահի հետ
Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Երևանին ու Բաքվին. Լավրով
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ խոսել է սահմանային վիճակի մասին
Արխիվային լուսանկար

Եվրամիությունը ևս 10 մլն եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժածներին

31
(Թարմացված է 16:03 17.05.2021)
Օգնության այս խմբաքանակն ավելի մեծ է եղել, քան նախորդները։ Դրանով գնվելու են առաջին անհրաժեշտության իրեր, մաքրվելու է ականապատ տարածքների մի մասը:

Երևան, 17 մայիսի - Sputnik. Եվրահանձնաժողովը 10 մլն եվրո է հատկացրել Ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնելու համար։ Ինչպես հաղորդում Է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, այդպիսով օգնության չափը կազմել է 17 մլն եվրո:

Ինչպես նշել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին, օգնությունն այդքանով չի սահմանափակվի. ԵՄ-ն հետագայում նույնպես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված ջանքեր կգործադրի:

Նշված միջոցներով գնվելու է սննդամթերք, կենցաղային ապրանքներ, առողջապահական պարագաներ։

Բացի այդ, նշված միջոցներով շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

31
թեգերը:
Արցախ, օգնություն, Եվրամիություն
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ԼՂ դժվարամատչելի շրջանների բնակիչներին
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին
«Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել

«Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել

0
(Թարմացված է 17:52 17.05.2021)
Այս տարի առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկա են գտնվել մայիսի 16-ին «Համալիր անվտանգություն -2021» անվտանգության ապահովման միջոցների 13-րդ միջազգային սրահի շրջանակներում ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոնի մարզադաշտում անցկացված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի ուժերի և սարքավորումների լայնածավալ ցուցադրական վարժանքին։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

  • «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    © Sputnik / Илья Питалев
  • «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    © Sputnik / Илья Питалев
  • «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    © Sputnik / Илья Питалев
  • «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    © Sputnik / Илья Питалев
  • «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    «Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել
    © Sputnik / Илья Питалев
1 / 5
© Sputnik / Илья Питалев
«Համալիր անվտանգություն-2021». ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել

Մեկնարկն ազդարարել է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևը: Միջոցառմանը ներգրավված է եղել 800 մարդ, շուրջ 200 միավոր տեխնիկա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության 14 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, մասնագիտացված ռոբոտային համակարգեր:

Մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարներ և անձնակազմեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնագետ 56 երկրից:

Վարժանքի ժամանակ գործնականում կիրառվել են հատուկ և հրշեջ-փրկարարական սարքավորումներ, նորարարական տեխնոլոգիաներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Այս տարի առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք:

Սևանում հանգստացողների անվտանգությունն ԱԹՍ-ով կվերահսկվի. ԱԻՆ-ը նորություն ունի

Միջոցառումը եզրափակվել է ՌԴ ԱԻՆ անձնակազմի հանդիսավոր երթով: 

0
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա
ԱԻՆ-ը ապաստարանների նկատմամբ պետական վերահսողության հարցով կդիմի դատախազին