ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:
Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` որոնումներն իրականացվում են մեկ ջոկատով։
Պատերազմի ժամանակ զոհվածների ծնողների համար արհեստական բեղմնավորումն անվճար կլինի
Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:
Գտնված զինծառայողներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Լոնդոնի մետրոյի կայարաններից հանվում են պաստառները, որոնք հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում էին որպես ադրբեջանական։ Տեղեկությունը հայտնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«ՄԹ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում տարածվեցին Լոնդոնի մետրոյի կայարաններում փակցված պաստառների լուսանկարները։
Դրանցից մեկում Ադրբեջանը ներկայացվում էր որպես բազմամշակութային կենտրոն, լուսանկարներից մեկում մզկիթ էր, մյուսում՝ հայկական Դադիվանքը։
Երկրորդ պաստառի վրա էլ Շուշին էր պատկերված՝ «Շուշա, Ղարաբաղ՝ Ադրբեջանի արվեստների մայրաքաղաք» գրությամբ։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այս տարի գյուղատնտեսական կուլտուրաների ու պտղատու ծառերի համար ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ցրտահարություն կլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` արդեն նկատվում է, որ ծիրանենիները սկսել են ծաղկել։ Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում։
«Այդ պարագայում հնարավոր է` առաջիկա օրերի ցուրտը որոշակի ազդեցություն ունենա ծիրանենիների վրա, բայց առանձնապես մեծ վնասներ չի պատճառի։ Մեր փորձը ցույց է տվել, որ -1 աստիճանը ծիրանենու վրա այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում», – ասաց Սուրենյանը։
Սուրենյանը հիշեցրեց, որ նախորդ տարի եղանակը շատ ավելի կայուն էր, ցուրտ հոսանքների ներթափանցումն ավելի քիչ էր, քան հիմա։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ցրտահարման վտանգի մասին նախապես կտեղեկացնի բնակչությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ։ Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։



