Որոնման աշխատանքներ

Զինծառայողների աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում

53
(Թարմացված է 21:28 03.03.2021)
Ադրբեջանին անցած հատվածում աճյունների որոնման աշխատանքներն իրականացվում են 3 ջոկատով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

Հիշեցնենք` 15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են երեկ։

Մարտի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել։

53
թեգերը:
աճյուն, զինծառայող, Հադրութ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին. դատախազությունն ամփոփել է պատերազմի հետևանքները
Զինծառայողների հիմնադրամն արդեն աջակցում է ավելի քան 1 500 ընտանիքի. վճարումների կարգը
Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ
Արխիվային լուսանկար

Արցախում զոհերի մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

4
(Թարմացված է 11:11 12.04.2021)
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը

4
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից

117
(Թարմացված է 10:41 12.04.2021)
Վերջին շրջանում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: 

«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:

  • Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
    Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
  • Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
    Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
1 / 2
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում

117