Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է հադրութցիներին. ներկա է եղել նաև Վիտալի Բալասանյանը

85
(Թարմացված է 21:51 26.02.2021)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հադրութից տեղահանված բնակչության սոցիալական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում այսօր հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։

Քննարկվել են Հադրութի շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Նշենք, որ 2020–ի նոյեմբերի եռակողմ հայտարարության արդյունքում Արցախի Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հադրութցիները զրկվել են իրենց բնակության վայրերից։

85
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Հայաստան, Հադրութ
Ըստ թեմայի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին
Արցախ, արխիվային լուսանկար

Արցախի ՊՆ–ն նույնպես հերքում է Կարմիր շուկայի մասին լուրը

126
ԱՀ պաշտպանական գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքու է հայկական զինված ուժերի զինծառայողներին Կարմիր շուկայի ճանապարհից հանելու մասին լուրը` նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։

«Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին, իրականությանը չեն համապատասխանում»,– ասված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նաև հորդորում է զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:

Ավելի վաղ տեղեկությունը հերքել էր նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Կարմիր շուկայի հատվածը կարևոր է նրանով, որ ապահովում է կապը Շուշիի հետ։ 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր շուկայով անցնող ճանապարհով հասնում էին Շուշի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր դրեց, որից հետո հայ զինվորականները ստուգում են այդ ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:

Եթե ճանապարհը հանձնվի ադրբեջանական ուժերի վերահսկողությանը, կարճ ժամանակ անց Կարմիր շուկան կհայաթափվի ու նույնպես կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ Կարմիր շուկայի ճանապարհը հանձնելու լուրերն առաջին անգամ չէ, որ տարածվում են։

Մեկ ամիս առաջ` փետրվարի 7-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ էր անդրադարձել այդ հարցին։

«Մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա–Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին»,– Facebook–ի իր էջում գրել էր Հարությունյանը։

Նա նաև պահանջել էր հրաժարվել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց։

126
թեգերը:
Կարմիր շուկա, Արցախ
Ըստ թեմայի
Արցախը շարունակելու է ունենալ զինված ուժեր․ Վիտալի Բալասանյան
Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը
Արցախը չի հրաժարվում Հադրութից. ԱՀ նախագահը խոսել է կորցրած տարածքները հետ բերելու մասին
Արցախ տանող ճանապարհ, արխիվային լուսանկար

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Կարմիր շուկայի մասին լուրերը

850
(Թարմացված է 17:43 13.03.2021)
Համացանցում դարձյալ լուրեր են տարածվել, որ Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր շուկայից։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարմիր շուկա համայնքից Արցախի ՊԲ զորքերը դուրս հանելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ շաբաթ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, հանդիպել բնակիչների հետ ու տեղում քննարկել նրանց առօրյա խնդիրները։

Համացանցում այսօր դարձյալ լուրեր են տարածվել, թե Արցախի նախագահը, գեներալ Ռուստամ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որ ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր շուկայից։

Այս հատվածը կարևոր է նրանով, որ ապահովում է կապը Շուշիի հետ։ 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր շուկայով անցնող ճանապարհով հասնում էին Շուշի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր դրեց, որից հետո հայ զինվորականները ստուգում են այդ ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:

Եթե ճանապարհը հանձնվի ադրբեջանական ուժերի վերահսկողությանը, կարճ ժամանակ անց Կարմիր շուկան կհայաթափվի ու նույնպես կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ Կարմիր շուկայի ճանապարհը հանձնելու լուրերն առաջին անգամ չէ, որ տարածվում են։

Մեկ ամիս առաջ` փետրվարի 7-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ էր անդրադարձել այդ հարցին։

«Մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա–Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին»,– Facebook–ի իր էջում գրել էր Հարությունյանը։

Նա նաև պահանջել էր հրաժարվել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց։

850
թեգերը:
Կարմիր շուկա, Արցախ
Միխայիլ Պոնոմարյով

Մահացել է Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահը

0
(Թարմացված է 23:57 13.03.2021)
Միխայիլ Պոնոմարյովի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 67 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մահացել է Դաշնության խորհրդում Տյումենի մարզի ներկայացուցիչ Միխայիլ Պոնոմարյովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խորհրդարանի վերին պալատի իր աղբյուրին։

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Սենատորը 67 տարեկան էր։

Պոնոմարյովը Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահն էր։ Նա պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով:

Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին ցավակցություն է հայտնել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով

0
թեգերը:
Մահ, Ռուսաստան