Արխիվային լուսանկար

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

184
(Թարմացված է 12:36 17.02.2021)
Քրեական գործն ըստ քննչական ենթակայության` ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու կասկածանքով ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների կողմից հակառակորդի զինված ուժերին տեղեկություններ տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

«Հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (պետական դավաճանություն) հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը. զինվորականներ

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

184
թեգերը:
Պատերազմ, Քրեական գործ, Արցախ, դավաճանություն
Ըստ թեմայի
«Առկա իրողությունները կարճ կորակեմ` պատմական մասշտաբի պետական դավաճանություն». Ղազինյան
ԱԱԾ–ն պետական դավաճանություն կատարելու դեպք է բացահայտել
ԱԱԾ-ն պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել․ տեսանյութ
Դավիթ Բաբայան

Ադրբեջանը ոչնչացնում է ամեն հայկականը, անգամ Հայրենական պատերազմի հուշակոթողները. Բաբայան

155
(Թարմացված է 21:05 08.03.2021)
Արցախի ԱԳՆ-ն նամակներով դիմել է բոլոր միջազգային կառույցներին՝ ահազանգելով մարդկության դեմ կատարվող հանցագործության մասին:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներում հուշարձաններն ամենադաժան կերպով ոչնչացվում են: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Ոչնչացվում է ամեն ինչ, այն ամենն, ինչ հայկական է: Հատուկ դաժանությամբ ոչնչացվում է արցախահայության ու հայ ժողովրդի ներդրման մասին ցանկացած պատմական հիշատակում, այդ թվում՝ երկրորդ աշխարամարտում հայ ժողովրդի մասնակցությունը փաստող ցանկացած հուշակոթող»,- ասաց Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով` Արցախի օկուպացված տարածքներում հետևողականորեն ոչնչացվում են այն հուշարձանները, որոնք նվիրված են ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակին ու դրանում իրենց ներդրում ունեցած հայ գործիչների հուշարձանները: Վերջին օրերին, Բաբայանի խոսքով, ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թևոսյանի հուշարձանները:

Դեռ արցախյան առաջին պատերազմի տարիներին ոչնչացվել էին Մեծ մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հուշարձանները՝ իրենց հայրենի Չարդախլու գյուղում: Մեծ Թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում»,- պատմեց Բաբայանը:

Նախարարի մեկնաբանմամբ` սա ոչ այնքան հակահայ քարոզչության ու վանդալիզմի դրսևորում է, որքան համամարդկային մարտահրավեր ու ֆաշիզմին սատարելու անթաքույց դրսևորում:

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ

«Եվ դարձյալ մենք չենք տեսնում համապատասխան ռեակցիա՝ համապատասխան կառույցների կողմից։ Չէ՞ որ ֆաշիզմի դեմ պայքարողների հիշատակի ոչնչացումը դա ֆաշիզմի սատարում է: Սա մի գործընթաց է, որ պետական մակարդակով է իրականացվում և ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ պանթյուրքիզմի դրսևորում է ու ուղղված է բոլոր այն երկրների (և առաջին հերթին` Ռուսաստանի) դեմ, որոնք մասնակցել են երկրորդ աշխարհամարտին»,- Արցախի ԱԳ նախարարը:

Բաբայանը շեշտեց, որ Արցախի ԱԳՆ-ն նամակներով դիմել է բոլոր միջազգային կառույցներին՝ ահազանգելով մարդկության դեմ կատարվող հանցագործության մասին:

Մարտի 4-ին համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները քանդում էին Հովհաննես (Իվան) Թևոսյանի հուշարձանը Շուշի քաղաքում:

Դա, սակայն, հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ ադրբեջանական վանդալիզմի առաջին դեպքը չէր:

2020-ի նոյեմբերին ադրբեջանցի զինծառայողները ոչնչացրել էին Շուշիի Կանաչ մատուռի գմբեթն ու զանգակատունը:

Նոյեմբերի 16-ին պղծել ու մասամբ ավերել էին Մեխակավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ դրա վրա տեղադրված խաչը քանդել էին: Պղծվել էր նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանը:

Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Իսկ պատերազմի օրերին նպատակային կերպով երկու անգամ հրթիռակոծվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:

Հիշեցնենք, որ Հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։

155
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Դավիթ Բաբայան, Հուշարձան, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ադրբեջան
Փրկարարները աճյուններ են փնտրում արխիվային լուսանկար

Ադրբեջանին անցած շրջաններում աճյունների որոնման աշխատանքները կրկին չեղարկվել են

59
(Թարմացված է 10:29 08.03.2021)
Եթե եղանակային պայմանները թույլ տան, աճյունների որոնման աշխատանքները կշարունակվեն մարտի 9-ին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն վաղը:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

Հրաշք տեղի չունեցավ. գտել են պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի դին

59
թեգերը:
աճյուն, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել
Վարանդայում և Ջրականում հայտնաբերվել է 2 աճյուն. ԴՆԹ կարվի
Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

229
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

229
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան