Արխիվային լուսանկար

Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը. նախարար

37
(Թարմացված է 15:35 17.02.2021)
Մանե Թանդիլյանի խոսքով՝ սա հնարավորություն է, որ արդեն առկա գործատուները պահպանեն իրենց աշխատողների հաստիքները և ավելացնե նորերը, ինչպես նաև նոր բիզնեսներ առաջանան։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Սա արվելու է նրա համար, որ գործատուները պահպանեն իրենց աշխատողների հաստիքները, ինչու չէ, ստեղծեն նորերը, քանի որ նրանց եկամտահարկի ծախսը պետությունը վերցնելու է իր վրա», - ասաց նախարարը։

Մանե Թանդիլյանի խոսքով՝ սա հնարավորություն է նաև նոր բիզնեսների առաջացման համար։

«Թող գան, ներդրումներ կատարեն, աշխատատեղեր բացեն՝ հաշվի առնելով առկա պայմանները», - ասաց նախարարը։

Նշենք, որ իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիփոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ, ստանալու են աջակցություն պետությունից։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա, իսկ սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան

Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են, և որոնց գործունեությունը շարունակական է։

37
թեգերը:
Նախարար, կառավարություն, Արցախ, եկամտահարկ, Մանե Թանդիլյան
Ըստ թեմայի
Հայաստանը պարտավոր էր Արցախի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում. Սերժ Սարգսյան
Վահան Քերոբյանն Արցախում է. քննարկվում է տնտեսության վերականգնման հետ կապված հարցեր
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը. Հայրապետյանը պարզաբանում է
Կարմիր խաչ. արխիվային լուսանկար

Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը

30
(Թարմացված է 19:13 01.03.2021)
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Այդ մասին Վալենտինա Մատվիենկոն հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Ես այսօր զրուցել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել եմ նրան, որպեսզի այդ կանանց տուն վերադառնալու հնարավորություն ընձեռնվի։ Չէ՞ որ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է, քանի որ դա ինչ-որ մեկի մայրիկն է, քանի որ երեխաներ կան։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այս խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն։

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր Դաշնային խորհրդի խոսնակին՝ խնդրելով աջակցել արցախյան հակամարտության ընթացքում գերեվարված մի քանի կանանց հայրենիք վերադարձնելուն։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

30
թեգերը:
Վալենտինա Մատվիենկո, հայ, Կին, գերի
Ըստ թեմայի
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
Ռուս խաղաղապահ

Պետք է պահպանվի շարունակականությունը. Մատվիենկոն՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մասին

27
(Թարմացված է 18:34 01.03.2021)
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունացրել է իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կհետևի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրին՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունը շատ մեծ կլինի։ Ինչ իրադարձություններ էլ տեղի ունենան, պետք է շարունակականություն լինի։ Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ», - նշել է նա։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունություն է բերել Անդրկովկաս։

«Գործընթացները շարունակվում են, դրանք բարդ են, ամեն օր այս կամ այն նրբություններ են ի հայտ գալիս։ Բայց գլխավորը՝ համաձայնությունը ձեռք է բերվել, և այժմ պետք է հասնել նրան, որ այն շարունակի իրականացվել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, շատ կարևոր էր զինված հակամարտության զարգացումը կանխելու տեսանկյունից, և դա Ռուսաստանի նախագահի անձնական մեծ վաստակն է, փոխզիջումներ գտնելու և պայմանավորվելու նրա ունակության արդյունքը:

Վալենտինա Մատվիենկո
© Photo : Пресс-служба Совета Федерации РФ

«Ռուս խաղաղապահների մուտքը պայմաններ ստեղծեց այդ տարածաշրջանի կայունության և խաղաղ կյանքին վերադառնալու համար։ Մեր խաղաղապահները հսկայական աշխատանք են կատարում ականազերծման, բնակարանների և շենքերի վերականգնման ուղղությամբ, օգնում են փախստականների անվտանգ վերադարձի հարցում»,- նշել է Մատվիենկոն:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

27
թեգերը:
Արցախ, Վալենտինա Մատվիենկո, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հարցը
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Յուրի Խաչատուրովը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ. 1 մարտի, 2021

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով

0
(Թարմացված է 20:04 01.03.2021)
Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը` Յուրի Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Մենք անպայմանորեն պետք է մեր գործն ավարտին հասցնենք, և շատ արագ կարող ենք ավարտին հասցնել մեր գործը։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ» անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է հետ ենք բերելու ամեն ինչ »,–ասաց Խաչատուրովը։
Նա դիմեց բանակից ներկա և արդեն թոշակի անցած անձնակազմին` ասելով, որ պետք է վստահ լինեն` ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։
Նրա խոսքով` այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, որոնք անգամ բանակում չեն ծառայել։ Խաչատուրովը նշեց` Փաշինյանն ասում է, թե իր երկու եղբայրները ծառայել են, ինչի համար էլ ինքը չի ծառայել, սակայն Փաշինյանն ապրել է Տավուշում, արձակուրդներին գոնե կարո՞ղ էր գնալ և մի քանի օր դիրքերում կանգնել։ Ըստ Խաչատուրովի` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր և ուղղակի վախկոտ է։
Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությունը` Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։ Նա պարզաբանեց, որ չի կարող վաշտի հրամանատարը միանալ հայտարարությանը, եթե անձնակազմը չի միացել ։

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո