Արխիվային լուսանկար

Հայրենիք է վերադարձել ավելի քան 52 հազար փախստական. ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել

65
(Թարմացված է 21:11 06.02.2021)
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, բնակչությանը մարդասիրական օգնություն է ցուցաբերվում:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 47 բնակիչ։

«Ընդհանուր առմամբ 2020թ․-ի նոյեմբերի 14-ից հետո Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 52 278 հազար մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը։

«Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 37 կմ ճանապարհ, 34 բնակշինություն, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 128 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից հետո չպայթած զինամթերքից մաքրվել է 1133,3 հա տարածք, 317 կմ ճանապարհ, 1121 բնակշինություն, այդ թվում՝ 29 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 142 պայթյունավտանգ առարկա», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

65
թեգերը:
Պատերազմ, խաղաղապահ, բնակիչ, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանը Հադրութից դուրս կբերի՞ իր զինուժը. Դեմոյանը` փախստականների վերադարձի մասին
Ինչպես են փախստականները վերադառնում Ստեփանակերտ. կադրեր դրոնից
Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ
Պայթած ական. արխիվային լուսանկար

Ջաբրայիլում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա

38
(Թարմացված է 17:25 25.02.2021)
Միջադեպը տեղի է ունեցել այն տարածքում, որը վերջին ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:

Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։

38
թեգերը:
պայթյուն, ական, ադրբեջանցի, Արցախ, Լեռնային Ղարաբաղ
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Առաջարկվող բնակվարձերի չափերը հեռու են բարոյական նորմերից. Արցախի նախագահ

80
(Թարմացված է 21:43 24.02.2021)
Արցախի նախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կիրառելու են նաև պատասխանատվության միջոցներ անբարեխիղճ վարձատուների հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից: Այսօր բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսպիսի հայտարարություն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Կառավարությունը շտապ միջոցներ է կիրառելու օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում անբարեխիղճ վարձատուներին զրկելու ենք պետական աջակցության ծրագրերից և կիրառելու ենք նաև պատասխանատվության միջոցներ»,–ասել է նախագահը։

Նա հանձնարարել է պատկան մարմիններին կարճ ժամանակում մշակել ու ներդնել համապատասխան կարգավորումներ:

Անդրադարձ է եղել նաև ապօրինի զինամթերքի հավաքագրմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը և ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրենքի առջև բոլորի հավասարությանը:

Հիշեցնենք, որ մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ ծառայությունները՝ բնական գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, նաև բջջային և ֆիքսված կապը ու համացանցը։

Բացի այդ, փոխհատուցվում է այն ընտանիքների բնակվարձը, որոնք կորցրել են իրենց տները պատերազմի հետևանքով։

Արցախի խորհրդարանն առաջարկում է Ադրբեջանին անցած տարածքներին տալ «օկուպացվածի» կարգավիճակ

80
թեգերը:
Արայիկ Հարությունյան, վարձ, բնակարան, Ստեփանակերտ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահն ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ է նշանակել
Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան
Արցախի նախագահը հանդիպել է ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

12
(Թարմացված է 23:08 25.02.2021)
Վանեցյանը շեշտում է, որ հակաօրինական գործողությունների չեն գնալու, գործելու են բացառապես օրենքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ «նախկինների իշխանության գալու» թեզը մանիպուլացնելու համար է։ Նա նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում։  

Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր են նախկին՝ նրանք, ովքեր եղել են 2018-ից առաջ, թե նաև նրանք, ովքեր 2018-ից հետո էլ հրաժարական են տվել ու հեռացել զբաղեցած պաշտոններից անհամաձայնության պատճառով, ինչպես, օրինակ, հենց ինքն է արել։

«Ովքե՞ր են նախկինները․ նրանք, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նախկինների ժամանակ ունեցել է շատ լավ կարիերա, երկու անգամ ընտրվել է պատգամավոր, մեկ անգամ վարչապետ, թող չփորձեն մանիպուլացնել»,- նշում է Վանեցյանը։

Շեշտում է՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն հայրենիքի։

Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը հաստատակամ է՝ հակաօրինական գործողություների չեն գնալու, գործելու են օրենքի շրջանակներում։ Նշում է, որ դա հաճախ նաև հարուցում է մարդկանց դժգոհությունը, սակայն իրենք չեն պատրաստվում շեղվել որդեգրած ճանապարհից։

Վանեցյանը վստահ է՝ եթե լինեն ներքին բախումներ, ապա դա լինելու է Հայաստանի պետականության վերջը։ Իշխանությունն է այսօր պատասխանատու երկրում բախումներ չհրահրելու համար։ Լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական լուծումների պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

12
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, նստացույց, Բողոքի ակցիա, ընդդիմություն, Հայաստան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ