Տիգրանակերտ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ

127
(Թարմացված է 18:06 05.02.2021)
Արցախի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, ինչի մասին վկայում են հենց ադրբեջանցի զինվորականների նկարահանած ու հրապարակած տեսանյութերը:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ն  մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու համար:

«Քննարկումներն այս պահին շարունակվում են: Հուսով ենք, որ առաքելությունը հնարավորինս շուտ կուղարկվի», - ասել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններ են ընթանում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն կազմակերպելու շուրջ:

Նշենք, որ հայկական պատմության և մշակութային  առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։ Դրանց մեջ են 161 վանքեր ու  եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերը, բազմաթիվ բերդեր, ամրոցներ սրբավայրեր և այլ հուշարձաններ, ութ պետական թանգարաններ՝ 19 311 ցուցանմուշներով և գորգերի մասնավոր հավաքածուներով, ինչպես նաև հայկական դրամի թանգարանը Շուշիում:

Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին

127
թեգերը:
Հուշարձան, Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ
Ըստ թեմայի
Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Լաչինի միջանցք

Ղարաբաղում կրկին ադրբեջանցիներ են մահացել․ այս անգամ՝ ՃՏՊ–ի հետևանքով

329
(Թարմացված է 23:18 16.06.2021)
ՄԱԶ բեռնատարը կորցրել է կառավարումը, գլորվել ճամփեզրին գտնվող ձորակը, ինչի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Լաչինի շրջանում ՃՏՊ-ի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայողներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 16:40-ի սահմաններում, Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի «Գուբադլի» առանձին սահմանային բաժնի հատվածում:

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա

ՄԱԶ բեռնատարը կորցրել է կառավարումը, գլորվել ճամփեզրին գտնվող ձորակը, ինչի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները:

Նրանց անունները հայտնի են՝ ավագ լեյտենանտ Էլմեդդին Նասիբով և ենթասպա Ջամալ Ջամալլի:

Նախաքննություն է ընթանում։

Նշենք, որ հակամարտության գոտում հաճախ են միջադեպեր տեղի ունենում։

2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել էին։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի հետևանքով մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։ Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի մահացել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), մարտի 3-ին և 15–ին` Ակնայում (Աղդամ)։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:

Ադրբեջանցի պաշտոնյան Աղդամում պայթել է ականի վրա

329
թեգերը:
Մահ, զինծառայող, Ադրբեջան
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

216
(Թարմացված է 21:39 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

216
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

23
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

23
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում