ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրել է՝ պատերազմի ընթացքում Արցախի նախագահի նստավայրի մոտ շուրջ 200 մ շառավիղով որևէ հրթիռ չի ընկել:
Այս մասին Քոչարյանը պատմել է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում՝ ներկայացնելով այդ փաստի շուրջ իր կասկածները:
«Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը: Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ: Երրորդ օրը հասկացել եմ, որ խնայվում է այդ շենքը»,- պատմեց Քոչարյանը՝ հավելելով, որ Արցախում իր պաշտոնավարման տարիներին ԱՀ նախագահական շենքը 12-13 անգամ ռմբակոծության է ենթարկվել:
«Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր թշնամուն հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված ու որը երկու ճշգրիտ հարվածով հողին էին հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել էր, կրկնակի ավելի մարդ վիրավորվել: Ինչո՞ւ էր իրենց հետաքրքրում Ջալալի գրասենյակը, որին ուղղակի հարվածել են: Ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին կամ հրամանատարական կետերը Մարտունիում, Հադրութում, Աղդամում, կամ Ջալալի մեքենան, կան Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին, իսկ նախագահի նստավայրը` ոչ»,- ասաց Քոչարյանը՝ դարձյալ շեշտելով, որ նախագահի նստավայրի անգամ մեկ պատուհան չի կոտրվել:
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին»,- հայտարարեց Քոչարյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ խնայում էին այն մարդկանց, ովքեր նստած էին այդ շենքում՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ ԱԺ նախագահ, փոխվարչապետ և այլն, ովքեր հերթով այցելում էին Արցախ ու գտնվում ԱՀ նախագահի նստավայրում:
Ըստ նրա՝ կասկած է առաջանում, որ այդ մարդկանց խնայել են իրենց առաքելության համար, որպեսզի պատերազմը կանխորոշվածից այլ ավարտ չունենար:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երեկ` մարտի 5–ին, Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարհ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։
«Որոնողական աշխատանքները, սակայն, շարունակվում են։ Այսօր որոնումներ կիրականացվեն միայն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,–ասաց Թադևոսյանը։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը