ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ճանապարհների ապաշրջափակման հետ կապված ոչ մի կոնկրետ քայլ, գործողություն չի կարող իրականացվել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փորձագետ, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
«Չի կարող լինել տնտեսական ոլորտում համագործակցություն, երբ մենք այդքան ցավոտ՝ գերիների և աճյունների փոխանակման հարցում համաձայնության չենք գալիս»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է ճանապարհների ապաշրջափակման շուրջ մտահոգություններին, ապա փորձագետը նշեց, որ դրանք իրենց մեջ իրոք ռիսկեր են պարունակում և այդքան էլ շահեկան չեն ՀՀ-ի համար։
«Առաջին հայացքից թվում է, թե ճանապարհ է բացվում. ի՞նչ վատ բան կա դրա մեջ, բայց իմ կարծիքով` ցանկացած ճանապարհ բացելուց առաջ պետք է դիտարկվի այդ ճանապարհի վերականգնման և շահագործման նպատակահարմարությունը, մեր տնտեսության մեջ դրա դերը և նշանակությունը։ «Հայտնի ճանապարհը» չգիտես ինչու` բոլորի մոտ ընկալվում է Հորադիզից երկաթուղային ճանապարհի կառուցումը դեպի Մեղրի, Մեղրիից դեպի նախիջևան, ապա Երասխով Երևան։ Այդ ճանապարհի մասին այսօր խոսել, կամ դնել առհասարակ քննարկման` տեղին չէ, դեռ շատ վաղ է։ Այդ ճանապարհի մասին կարելի է խոսել, դա վերջին թեման է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, որի մասին կարելի է խոսել։ Այսինքն Հորադիզից դեպի Երևան ճանապարհը չի վերականգնվելու այլ կառուցվելու է»,-ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, որ այս ամենը հակասում է մեր շահերին` ընդգծելով, որ մինչև Հայաստանի շրջափակումը Հայաստանը տարածաշրջանի երկաթուղային խաչմերուկն էր և հարևան երկրները կապում էր իրար։
«Իսկ այս 30 տարվա ընթացքում կառուցվեցին Աստարա-Կաղզվին և Կարս-Ախալքալաք ճանապարհները, որոնք Հայաստանը շրջանցեցին արևելքից և արևմուտքից։ Միակ հատվածը, որ Հայաստանը չի շրջանցվել, դա հարավն է: Եթե դու տալիս ես Մեղրիի միջանցքը, դրանով դու քո ձեռքով իրենց հնարավորություն ես տալիս Հայաստանը շրջանցելու: Մենք ի՞նչ ենք շահելու դրանից, երբ նրանց այդպիսի ճանապարհ ենք տալիս: Բացարձակ ոչինչ չենք շահում»,-ասաց նա:
Գագիկ Աղաջանյանը հավելեց, որ Հայաստանից Ռուսաստան հասնելու համար Աղստաֆով անցնող երկաթուղին գոյություն ունի, որի թողունակությունը շատ բարձր է, բայց մեզ առաջարկում են դեպի հյուսիս՝ Ռուսաստան գնալու համար անցնել դեպի հարավ գնացող ճանապարհով, որը շատ ավելի երկար է, ու ճանապարհն էլ նոր պետք է կառուցվի:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հայտարարության մեջ նշված է, որ անհրաժեշտ է ապաարգելափակել բոլոր ճանապարհները։ Խոսքն առաջին հերթին երկաթուղային ճանապարհների մասին է։
Եթե հաջողվի պայմանավորվածությունները կյանքի կոչել, կստանանք հետևյալ պատկերը` Իջևան-Ղազախ երկաթուղային հատված հյուսիսում. այն Հայաստանին հնարավորություն կտա երկաթուղային ելք ունենալ դեպի Ռուսաստան։
Մեղրիով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնացող՝ Ադրբեջանի հարավում գտնվող ճանապարհի վերականգնում։ Այնտեղ Թուրքիա գնացող ավտոմայրուղի կա։
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին
Հայաստանի Արարատի մարզն ու Նախիջևանը կապող Երասխ – Շարուր անցման ապաարգելափակում։ Հայաստանի համար դա երկաթուղային ճանապարհ է դեպի Իրան ու կարճ ճանապարհ դեպի Սյունիք։
Գյումրուց մինչև Թուրքիայի սահման տանող երկաթուղու բացումը կհանգեցնի Ռուսաստանի ու Թուրքիայի երկաթուղային համակարգերի միավորմանը, նաև կարող է լրացուցիչ միջանցք դառնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հաղորդակցության համար։
Այդ ցանցը կարող է համակցված լինել «Հյուսիս-հարավ» (Եվրոպա-Ռուսաստան-Իրան-Հնդկաստան) տրանսպորտային միջանցքի հետ։
Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Արցախ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների հարցը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։
«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են


