Դադիվանք. արխիվային լուսանկար

Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

2597
(Թարմացված է 18:27 23.01.2021)
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը Sputnik Արմենիային հայտնել է, թե ադրբեջանական կողմում հայտնված եկեղեցիների և վանքերի պահպանման համար ինչ քայլեր են արվում։ Նա նաև պատմել է` ինչպես հաջողվեց պահել Դադիվանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախյան պատերազմից հետո մի շարք եկեղեցիներ և վանքեր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Շատերի կողմից սիրված եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Կանաչ ժամի, Ղազանչեցոցի ճակատագիրը շատերին է հետաքրքրում, քանի որ ադրբեջանական կողմի «ձեռագրին ծանոթ ենք»։ Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ, որը հետաքրքիր տեղեկություններ է տրամադրել։

-Տեր Վահրամ, ի՞նչ աշխատանք է տարվում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված մեր հոգևոր ու պատմական ժառանգության պահպանության առնչությամբ։ Մամուլում մի քանի անգամ հրապարակվել են Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակներ օտար եկեղեցիների ղեկավարներից, նաև Ռուսիո պատրիարքի գրասենյակից. ենթադրում ենք, որ այս ուղղությամբ ևս քայլեր են արվում։

- Խնդիրը, որին եկեղեցին բախվեց արդեն իսկ արցախյան երկրորդ պատերազմի օրերին, մեր հնամենի սրբավայրերի պահպանության հարցն էր։ Ադրբեջանական ուժերի կողմից մեր սրբավայրերին հասցված նպատակային հարվածների առնչությամբ, օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Աստվածածինը, Կանաչ ժամը և այլք, Մայր աթոռը քանիցս հանդես է եկել հայտարարությամբ, խնդիրը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, քույր եկեղեցիների հովվապետերի ու տարբեր կրոնապետերի, ինչպես նաև միջազգային, միջեկեղեցական և միջկրոնական կառույցների ուշադրությանը։

Դադիվանքը միայնակ չի մնա. միաբանները ստացան Վեհափառի օրհնությունը

Ցավոք, թե´ պատերազմի ընթացքում, թե´ հետպատերազմյան շրջանում մենք ականատեսը դարձանք համացանցում տարածվող մեր տաճարների, խաչքարերի պղծման և անարգման տեսանյութերի։ Միջազգային հանրությունը դեռևս պետք է արձագանքի այս բարբարոսություններին, որի ինչ-որ նշաններ արդեն տեսնում ենք։ Դա հայկական կողմից դեռ պահանջելու է միասնական շարունակական ջանքեր։

-Տեր Վահրամ, կարո՞ղ եք նշել, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ընդհանուր առմամբ քանի վանքեր և եկեղեցիներ մնացին։

–Նոյեմբեր 9-ից հետո հայոց եկեղեցին կանգնեց նոր իրողության առջև։ Զավթված և հետո համատեղ հայտարարությամբ հանձնված տարածքներում մնացին Արցախի թեմի շուրջ 130 պատմական և նորակառույց վանքեր և եկեղեցիներ, որոնց մեջ դեռևս 4-7 դդ. նշանավոր սրբավայրեր, հազարավոր խաչքարեր։ Շատ դեպքերում հնարավոր չեղավ դուրս բերել անգամ եկեղեցական պարագաները, սրբանկարները և այլն։

Մխիթարական էր այն, որ նոյեմբերի 9-ից հետո ՌԴ իշխանությունները և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր ուշադրության ներքո են պահում սրբավայրերի հարցը՝ իմանալով, թե որքան կարևոր և զգայուն է այդ հարցը մեր ժողովրդի համար։ Տարվող բանակցությունների մեջ այս հարցը կարևոր տեղ է զբաղեցնում։

Մայր Աթոռը ևս տարբեր խողովակներով ամենօրյա ջանքեր է գործադրում սահմանամերձ գոտիներում մեր վանքերի անվտանգության ապահովման և փոխանցված տարածքներում հայոց սրբատեղիների անխաթար պահպանման ուղղությամբ։

Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նշանակված Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր աթոռի նորաստեղծ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի առջև ևս դրված են այս խնդիրները։

Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ

Հավելեմ, որ նկատելի են արդեն մտահոգիչ երևույթներ՝ փորձեր ադրբեջանական կողմից՝ խեղաթյուրելու Արցախի մեր սրբավայրերի ինքնության և պատկանելության շուրջ պատմական եղելությունները։

Պետք է աշխատանք տանենք` աշխարհին ներկայացնելու իրողությունը և պաշտպանելու ճշմարտությունը։

-Ինչպե՞ս հանգուցալուծվեց Դադիվանքի խնդիրը։ Գիտենք, որ այս հարցը ժամանակին բուռն քննարկումների տեղիք տվեց։

-Երբ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հստակ դարձավ, թե որ տարածքները պետք է հանձնվեին Ադրբեջանին, ակնհայտ էր, որ մի շարք մեր պատմական տաճարների հետ նույն ճակատագրին պիտի արժանանա նաև ճիշտ սահմանին տեղակայված Դադիվանքը՝ արցախահայության համար կարևորագույն այս ուխտատեղին։

Այս մտահոգությամբ և վտանգված գործող վանքը փրկելու նպատակով Ամենայն հայոց հայրապետը դիմեց իր հոգևոր եղբորը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա ին՝ վանքի հոգևոր առաքելության պահպանման գործում զորակցություն բերելու համար։ Այսպիսով՝ Դադիվանքը ևս դարձավ բանակցությունների առարկա։ Արդյունքում՝ շնորհիվ Կիրիլ պատրիարքի միջնորդական ջանքերի` հնարավոր դարձավ արձանագրել պատմական Դադիվանքի այսօրվա կարգավիճակը։ Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության կողմից վանքի անվտանգության ապահովման նպատակով տեղակայվեց խաղաղապահների առանձին հենակետ։

Ճիշտ է` անցնող ամիսների ընթացքում ադրբեջանցիների կողմից փորձեր կատարվել են խաթարելու վանքի անդորրը, սակայն դրանք կասեցվել են ռուս խաղաղապահների և ռուս Եկեղեցու սպասավորների ջանքերով։ Այսօր մեր եկեղեցականներն այդ ծանր պայմաններում շարունակում են Դադիվանքում իրենց ծառայությունը՝ ապահովելով ամենօրյա աստվածպաշտությունը և հանուն ազգի ու հայրենիքի առ Աստված մատուցվող աղոթքը։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Նաև ուրախությամբ պետք է նշել, որ ձեռք բերված համաձայնության արդյունքում ամեն կիրակի ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից հնարավորություն ունեն այցելելու Դադիվանք և մասնակցելու Ս. պատարագին, նաև կազմակերպելու իրենց ծիսական արարողությունները։

Այս առումով հայոց եկեղեցին շնորհակալ է ՌԴ իշխանություններին և ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետին բազմադարյա բարեկամության ոգուն համահունչ դրսևորված այս աջակցության համար։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանությունը։

Արցախի հուշարձանների պահպանության համար Գարեգին Բ–ն դիմել է կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին:

2597
թեգերը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա, Տեր Վահրամ քահանա Մելիքյան, Եկեղեցի, Արցախ, Դադիվանք
Ըստ թեմայի
«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...
Մեր եկեղեցականները Դադիվանքում են. նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը
Արխիվային լուսանկար

Արցախում զոհերի մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

20
(Թարմացված է 11:27 12.04.2021)
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը

20
թեգերը:
աճյուն, Պատերազմ, Զոհ, Արցախ
Ըստ թեմայի
Զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Ջրականի ու Վարանդայի շրջաններում
Արցախում զոհված դերասան Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է
Զոհված զինծառայողների աճյուններն ու անհետ կորածներին որոնում են Կովսականի ուղղությամբ
Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից

160
(Թարմացված է 10:41 12.04.2021)
Վերջին շրջանում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: 

«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:

  • Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
    Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
  • Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
    Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
1 / 2
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում

160

Խաղաղապահներն Ասկերանի բնակիչներին օգնել են վերականգնել Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը

0
Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից գրանցվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 58 հուշարձան։

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները տեղի բնակիչներին օգնել են վերականգնել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը:

Ինչպես հայտնում են Հումանիտար արձագանքման կենտրոնից, զինվորականների օգնությամբ Ասկերանի շրջանի բնակիչների հետ միասին վերանորոգվել ու ներկվել է հուշարձանի ցանկապատը, մաքրվել հարակից տարածքը։

Վերանորոգված հուշարձանը կառուցվել է 1960-ական թվականներին։

Ընդհանուր առմամբ, Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից գրանցվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 58 հուշարձան։

Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ

0
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Հուշարձան, խաղաղապահ, Ասկերան
Ըստ թեմայի
Շուշիի մոտակայքում խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը․ տեսանյութ
Ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ. Տիգրան Աբրահամյան
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին