ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Չի բացառվում, որ Վարդենիս–Մարտակերտ և Մարտակերտ–Ստեփանակերտ (Ասկերանի ճանապարհով) երթևեկության վերականգնման հարցը դառնա քննարկման առարկա Արցախի հարցերով եռակողմ աշխատանքային խմբում։ Sputnik Արմենիայի հարցմանն այսպես են պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ փակել էին ռուս խաղաղապահների կողմից ուղեկցվող ադրբեջանական մեքենաների շարասյան ճանապարհը։
Ակցիայի մասնակիցները դիմել էին խաղաղապահներին` խնդրելով աջակցել հայերի համար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող ճանապարհների (Մարտակերտ–Վարդենիս, Մարտակերտ–Ասկերան–Ստեփանակերտ) բացման հարցում։ Նրանք պարզաբանել են` ինչու ադրբեջանցիները կարող են երթևեկել հայերի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտի շրջանով, իսկ իրենք նման հնարավորություն չունեն։
Sputnik Արմենիան դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ` խնդրելով մեկնաբանել հայերի համար այդ ճանապարհները բացելու հնարավորությունը` հաշվի առնելով եռակողմ հայտարարության մեջ նշված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապարգելափակման մասին կետը։
«Չենք բացառում, որ նմանատիպ հարցեր ևս քննարկվեն և լուծում ստանան», - ասվում է հարցման պատասխանում։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ստորագրվել։ Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է Արցախի զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապարգելափակում։
Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում
Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Արցախի հարցերով եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խմբի առաջին նիստը կկայանա այս ամսվա վերջին։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իտալիայի ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը, որտեղ ներկայացված են հայ զինվորները՝ նվաստացուցիչ կերպարներով: Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։
Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը «120 grammi» ճարտարապետական ընկերության
ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության կողմից: Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում «120 grammi» ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել էր, որ իտալական ընկերություններին արդեն հրավիրվել են մասնակցելու թանգարանների և ռազմական հուշահամալիրների կառուցման նախագծին:
Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք, կատարվել է 63 թեստավորում: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում», – նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2606 դեպք: Կատարվել է 23 100 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահվան նոր դեպքեր են գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։
Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։
Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։
Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։
«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»