Վահրամ Պողոսյան. արխիվային լուսանկար

Զինվորը եղել է դիրքում, նրան ուղղված կրակոցը միտումնավոր էր. Վահրամ Պողոսյան

551
(Թարմացված է 19:41 13.01.2021)
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնեց` իր սադրանքներով Ադրբեջանը լուրջ վտանգի տակ է դնում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը ԼՂ–ում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողի վիրավորելու փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն հնարավոր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

«Նոր տարում սա առաջին լուրջ միջադեպն էր արցախա-ադրբեջանական սահմանին։ Զինվորը եղել է դիրքում և իր ծառայությունն է իրականացրել։ Եվ եթե ունենք վիրավոր զինվոր, կարող ենք պնդել, որ միտումնավոր է եղել այդ կրակոցը»,–ասաց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ սա ադրբեջանական կողմից սադրանքի դիմելու առաջին դեպքը չէ եռակողմ հայտարարությունից հետո` մինչ այդ Հին Թաղեր, Խծաբերդ հատվածում էին սադրանքի դիմել, գերիներ վերցրել։

Պողոսյանը նշեց, որ այսօր տեղի ունեցած դեպքի մասին արդեն իսկ տեղեկացրել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ղեկավարությանը, հույս ունեն` դեպքը պատշաճ գնահատականի կարժանանա։

Արցախի նախագահի խոսնակը նշեց` նման դեպքերով Ադրբեջանի կողմից լուրջ վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։ Այս պարագայում, ըստ Պողոսյանի, անհրաժեշտ է օր առաջ հստակեցնել Արցախի անկախ կարգավիճակի հարցը։

Իսկ ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինվորին` 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանին, ապա Պողոսյանը հայտնեց` բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ վիրավորում ստացած զինծառայողին անմիջապես տեղափոխել էին զինվորական հոսպիտալ և վիրահատել։

Ինչու Փաշինյանը Մոսկվայում ձախողեց կարևորագույն «առաջադրանքն» ու վերադարձավ առանց գերիների

551
թեգերը:
կրակոց, Զինվոր, Արցախ, Ադրբեջան, Վահրամ Պողոսյան
Ըստ թեմայի
«64 զինվորական բանտարկվել է Ադրբեջանում պատերազմից հետո». Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Այվազյանի նամակը Գուտերեշին
Դավթյանը Կրասնովին խնդրել է Ադրբեջանի պահանջով հայ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան
Հայ զինծառայողներ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ

Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները

2
(Թարմացված է 18:09 18.01.2021)
Այս պատերազմում հերոսական բազմաթիվ դրվագների կենտրոնում շարքային զինծառայողներն են։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը շարունակում է «Ճանաչենք մեր հերոսներին» շարքը՝ ներկայացնելով Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսական դրվագներով աչքի ընկած զինվորներին։

Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն։ Նա վտանգել է կյանքը՝ վիրավոր զինծառայողներին տեղափոխելու համար:

«Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը»,- ներկայացնում է ՊԲ-ն։

Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի

Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը: Իսկ ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներին ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:

Փորձառու զինվորականներից շատերը շարքային զինծառայողների կողքին մարտնչել են ու բազմաթիվ կորուստներ պատճառել թշնամուն։ Օրինակ՝ մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանի հմուտ ղեկավարման շնորհիվ թշնամական ուժեը զգալի կորուստներ են կրել։

Բազմաթիվ հերոսական պատմությունների գլխավոր դերակատարները շարքային զինծառայողներն են դարձել։ Այդպես, հյուսիսային ուղղությամբ թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Հակոբի Սարգսյանը, Սպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը, սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:

Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ թշնամուն զգալի կորուստներ պատճառելով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

2
թեգերը:
Զինվոր, հերոս, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին
«Դեդոն-Բաբոն»` օնլայն հերոսներ․ հուշարձանի կերպարները պատերազմին ժպիտ բերեցին մարդկանց
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

157
(Թարմացված է 14:53 18.01.2021)
Նախարարի կարծիքով՝ բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադարձը թույլ կտա ավելի արագ լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն (վերջին անգամ նրանք նախորդ տարվա դեկտեմբերի էին Երևան ու Բաքու այցելել – խմբ. )։

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։  Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Լավրովը կարծում է՝ որքան արագ բոլոր համայնքները սովորական կյանքի վերադառնան, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել կարգավիճակի հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

157
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Արցախ, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը
Логотип Moderna Therapeutics над штаб-квартирой, которая разрабатывает вакцину против коронавирусной болезни (18 мая 2020). Кембридж

Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից

0
«Moderna» դեղամիջոցի խմբաքանակը Կալիֆոռնիա է մատակարարվել հունվարին։ Պատվաստանյութի ավելի քան 330 հազար չափաբաժինն արդեն բաշխվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի համաճարակաբան Էրիկա Պանը կոչ է արել դադարեցնել «Moderna» ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակներից մեկի բաշխումը։ Պատճառը հնարավոր ալերգիկ ռեակցիաներն են։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության տեղական դեպարտամենտը։

Նշվում է, որ «Moderna» դեղամիջոցը Կալիֆոռնիա է մատակարարվել հունվարի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ խմբաքանակից ավելի քան 330 հազար չափաբաժինը բաշխվել է նահանգի 287 մատակարարների միջև:

««Moderna» պատվաստանյութի որոշակի խմբաքանակի ներարկումից հետո հիվանդանոցներից մեկում սովորականից շատ հնարավոր ալերգիկ դեպքեր են արձանագրվել։ 24 ժամվա ընթացքում մոտ 10 մարդ բժշկական օգնության կարիք են ունեցել»,-հայտարարել է Էրիկա Պանը։

Թե կոնկրետ ինչպիսի ալերգիկ ռեակցիաներ են դիտարկվել բուժառուների մոտ, չի նշվում։

Համապատասխան տեղեկությունն այժմ ուսումնասիրում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), Պարենի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDօA), ինչպես նաև արտադրող ընկերությունը:

«Ծայրահեղ զգուշությունից ելնելով` մենք խորհուրդ ենք տալիս, որ մատակարարներն օգտագործեն պատվաստանյութերի մյուս հասանելի պաշարները և դադարեցնեն 041L20A խմբաքանակի ներարկումը, մինչև CDC-ի, FDA-ի և «Moderna» ընկերության քննության ավարտը»,-ասել է համաճարակաբանը։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես բանակցություններ է վարում ամերիկյան «Moderna» ընկերության հետ, որի հիմնադիրը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։

0