Արխիվային լուսանկար

Արցախյան արտադրողները լուրջ խնդիրներ ունեն. ինչո՞ւ է «մերժվում» էժան ու որակով ապրանքը

429
Ընդհանուր առմամբ Արցախում գործում են 10 խոշոր և միջին գործարան, կան նաև մի շարք փոքր ձեռնարկություններ։ Նրանք գնորդներ են փնտրում ամենուր՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Նրանց միջոցներ են հարկավոր ֆերմերներից հաջորդ բերքը գնելու համար։

Արցախում պահածոների գործարանները դժվարություններ ունեն իրենց արտադրանքի իրացման հարցում։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց արցախցի գործարար Գագիկ Դերանցը (Երևանում արցախյան ապրանքների խանութի տնօրենը)՝ նման խնդրի են բախվել Արցախի գրեթե բոլոր արտադրողները՝ մոտ 10 խոշոր և միջին ձեռնարկություններ, ինչպես նաև այլ փոքր ընկերություններ։

Գործարարի խոսքով՝ պատերազմից հետո արտադրանքի պահեստները հիմնականում անվնաս են մնացել, հիմա պետք է վաճառել ապրանքը։ Մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար տոննա (դեռ ճշգրիտ չեն հաշվել) մարինադներ, մուրաբաներ և կոմպոտներ գնորդի են սպասում։

Գործարաններն ուժերի ներածին չափով գնորդ են փնտրում արտերկրում, ինչպես նաև Երևանում։ Սուպերմարկետների տեղական ցանցերում հայրենական արտադրողին այնքան էլ լավ չեն վերաբերվում․ ամիսներով ձգձգում են վճարումը, զեղչերի ու վաճառասեղանին շահավետ դիրքի համար լրացուցիչ վճար են պահանջում (այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ)։ Իհարկե, խանութները նույնպես պետք է մտածեն ապրանքն իրացնելու մասին, բայց մնում է հուսալ, որ այս դեպքում նրանք այնուամենայնիվ իրենց մի փոքր այլ կերպ կպահեն։

«Ասեմ ձեզ` դրանք թանկ չեն, իսկ որակի մասին Հայաստանում իմաստ էլ չունի պատմել։ Այ, օրինակ, դուք տանը ինչպե՞ս եք խորոված սմբուկ պատրաստում։ Կամ բակում, կամ սալօջախի վրա։ Մի քիչ ծուխ է լինում, բայց արդյունքը դրան արժե, համաձա՞յն եք։ Ահա, իսկ Արցախում դրանք վառարանների մեջ չեն պատրաստում ինչպես մյուս գործարաններում։ Մեզ մոտ երկա՜ր, երկար մանղալների վրա ածուխով խորովում են ու շուռումուռ տալիս, ամբողջը` ձեռքով»,-պատմում է Դերանցը։

Գործարանները բանակցություններ են վարում նաև արտերկրյա գնորդների հետ, միայն մեկ խնդիր կա՝ ծավալը։ Հայկական չափանիշներով ապրանքը չափազանց շատ է, ռուսական չափանիշներովը՝ չափազանց քիչ։ Գնորդների որոնումը շարունակվում է։

Արտադրանքի իրացումը գործարաններին թույլ կտա դուրս գալ ֆինանսական բարդ իրավիճակից, քանի որ պետությունն առայժմ նրանց օգնել չի կարող (ռեսուրսները հազիվ են հերիքում հասարակ քաղաքացիներին օգնելուն)։ Հիմա Արցախի իշխանության ներկայացուցիչները ՀՀ գործընկերների հետ միասին քննարկում են ֆերմերների աջակցության ծրագրերը։ Բայց դրանք կօգնեն միայն մի դեպքում` եթե այն, ինչ աճեցրել ես, հնարավոր լինի վաճառել։

Այդ պատճառով էլ այն գինու և պահածոների գործարանները, որոնք գրավված տարածքներում չեն հայտնվել, փորձում են վաճառել ապրանքը, որպեսզի հաջորդ տարի ֆերմերներից բերքը գնելու միջոցներ ունենան։

Նշենք, որ Արցախի Հանրապետության չգրավված տարածքներում են մնացել խաղողի և մրգի այգիների մեծ մասը։ Ինչպես նշում են տեղի մասնագետները՝ երկու-երեք տարում կարելի է ավելացնել մշակվող հողերի մակերեսը և հանրապետությունը հացահատիկի արտադրանքի առումով ինքնուրույն դարձնել (ավելի մանրամասն՝ այստեղ

Արցախը վերականգնելու համար Արցախում կորցրած տնտեսությունը պետք է տեղափոխել Հայաստան

429
թեգերը:
արտադրություն, տնտեսություն, Հայաստան, հացահատիկ, Արցախ
Ըստ թեմայի
Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները
Ինչպես օգնել տեղական արտադրողին. փորձագետները նոր գաղափար են ներկայացրել
«Ախպերս, դե գիտես», կամ ինչու խանութների «դուխը չի հերիքում»
Բերձոր. արխիվային լուսանկար

Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար

47
(Թարմացված է 22:08 15.01.2021)
Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100 000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։

Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34 000 դրամի չափով:

Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:

Ծրագրերին կարող են դիմել պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքներում։

Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը։

Անորոշության շեմին. բերձորցիները լքում են իրենց տները

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

47
թեգերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, բնակիչ, Արցախ
Ըստ թեմայի
Իրենց ունեցվածքը կորցրած արցախցիները կարող են դիմել ՄԻԵԴ. Բեգլարյան
Մտածում եմ այն արցախցիների մասին, որոնք նոր ցեղասպանության զոհ դարձան. Վալերի Բուայե
Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Արա Այվազյան

Ղարաբաղի հարցը պետք է հասցեագրվի Մինսկի խմբին. Այվազյանի զրույցը ֆինն գործընկերոջ հետ

23
(Թարմացված է 21:01 15.01.2021)
Արա Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Պեկկա Հաավիստոն հեռախոսազրույց են ունեցել` կարևորելով ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը:

Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել էր ԼՂ հակամարտության կարգավորումը:

Լինդեն շեշտել էր, որ իբրև գործող նախագահ` պատրաստ է անմիջականորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ։

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան:

Արցախի կարգավիճակ ու դեօկուպացիա. Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

23
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Նախարար, Ֆինլանդիա, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Հեշտ չի լինելու. Ղարաբաղյան հակամարտության լուծումը դեռ առջևում է
Ղարաբաղյան հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ համագործակցության մթնոլորտը. Տոկաև
ԼՂ հակամարտությունը շատ ավելի բարդ է. Պուտին
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել